USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 25 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Այս գիշեր անքնությունն ինձ ստիպեց մտովի նամակ գրել Սերժ Սարգսյանին...
2016-04-12 12:40:00
Տպել Տպել

 

Այս գիշեր անքնությունն ինձ ստիպեց մտովի նամակ գրել Սերժ Սարգսյանին: Նամակս սկսեց ուրվագծվել մտքերիս մեջ ու առաջին բանը, որ անցավ մտքովս՝ Նժդեհից էր. «Մեր դժբախտությունը ո՛չ թե նրանում է, որ աշխարհում կան թուրքեր, այլ նրանում, որ կան թուրքանման հայեր»:

 

Սերժ Ազատի, դիմում եմ ձեզ, որպես իմ երկրի փաստացի ղեկավարի: Չեմ համարել ձեզ իմ նախագահ , քանզի գտնում եմ, որ դուք ազգընտիր չեք, ուժերիցս վեր է ընտրագողին կոչել նախագահ: Իրենցից գողացված քվեի ու իրենց երազած Հայաստանի համար պայքարող երիտասարդների գնդակահարությունից հետո դուք ստանձնեցիք Հայաստանի դե ֆակտո նախագահի դերը: Հետևաբար դիմում եմ ձեզ.

Հավանաբար դուք նույնպես կարդացել եք իմ երկրի առաջին նախագահի երեկվա հարցազրույցը: Իր՝ պետական գործչին վայել գնահատականներից հետո, Տեր-Պետրոսյանը հորդոր ուղղեց ինձ, այո, ի՛նձ՝ հայ մարդուս՝ ներել ձեր հայրենապիղծ կլանի գործած ոճիրները:
Ատելությունը կույր գործիք է, երբ կա ատելություն, սովորաբար չկա տրամաբանություն ու բանականություն: Իմ պարագայում, ատելությունը ձեր կլանի հանդեպ բանականության հետևանք է: Քրիստոնյայի իմ հոգուն պետք է խորթ լիներ ատելության զգացումը, դա նաև մեզ պատվիրել է Տերը: Բայց միգուցե փոքրոգի եմ կամ գոնե այդքան էլ մեծահոգի չեմ: Անզոր եմ չատել թուրքանման հայի այն տեսակին, որ այսքան տարի մսխեց իմ երկրի նյութական ու հոգևոր արժեքները: 

Չեմ կարող, ուժերիցս վեր է չատել բոլոր նրանց, ովքեր մարդկանց մեջ սպանեցին ապագա ունենալու իրավունքը, ովքեր մարդկանց ստիպեցին իրենց ապագայի տեսլականը կառուցել հինգ կամ տաս հազար դրամ ընտրակաշառքի շրջանակներում:
Պաշտոնական հաղորդագրություններով զոհերի թիվը մոտենում է յոթանասունի: Մարդկային չապրած կյանքի տեսանկյունից սա անհամեմատելի կորուստ ու վիշտ է: Կարծում եմ, որ եթե թուրքը երկար տարիներ ձեր կլանի մեջ չտեսներ թուրքանման հային, այս երեխեքը միգուցե ծերության իրավունք վաստակեին:
Պատմությունը ձեզ այսօր կանգնեցրել է բացառիկ հնարավորության առաջ: Դու՛ք կարող եք այնպես անել, որ թուրքն այլևս չտեսնի մեր երկրում իր տեսակին, չտեսնի ու քսան տարի հետո չհանդգնի գալ ու այսօրվա ծնված երեխեքի կյանքի գնով մեր ազգի անկոտրում ոգու հետ բախվել: Իմ երկրի առաջին նախագահը երեկ հորդորեց ինձ ներել, ու ես պարտավոր էի չլռել, արձագանքել այդ հորդորին: Դու՛ք կանգնած եք բացառիկ հնարավորության առաջ, կամ սպանել մեր երկրում մեկընդմիշտ ու վերջնականապես թուրքանման հայի կերպարը, կամ հավերժ վաստակել իմ՝ հայ մարդու նզովքը կրելու բեռը և դասվել Վասակ Սյունու ու Մերուժան Արծրունու շարքին:

Արմեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս նյութը դիտել են - 3543 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook