USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 18 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մեզ հաց ու ջուր տվողն էլ չկա. Ալիսայի ու Սամվելի կյանքը` առանց զոհված եղբոր (լուսանկարներ)
2016-04-11 22:39:00
Տպել Տպել
Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ զոհված ենթասպա Գագիկ Մելքոնյանենց տուն եմ ուղևորվում: Ճանապարհին ինձ ուղեկցող տղան, ով Գագիկի համագյուղացին է (Մարտունու շրջանի Զոլաքար գյուղից-հեղ.), պատմում է, որ վատ պայմաններում են ապրում ու խորդուբորդ ճանապարհով մի կերպ քայլելով ման եմ գալիս նրանց տունը. պատմել էր, որ անմխիթար տուն է, հեռվից կերևա:
Հասել ենք...դուռը բաց էր, գլխին սև շալ կապած մի աղջիկ սեղանն էր հավաքում, իսկ բազմոցին տխուր ու մտախոհ հայացքով մի երիտասարդ էր նստած. Գագիկի քույր ու եղբայրն են` Ալիսան ու Սամվելը, ովքեր, իրենց պատմելով, այսքան ժամանակ գոյատևել են ենթասպա եղբոր ուղարկած փողով:

«Մեր դժբախտ ընտանիքի գլխին դեռ վաղուց են սև ամպեր կուտակվել, երկու ամիս առաջ մայրս մահացավ, իսկ հիմա...հիմա չկա մեզ հաց ու ջուր տվողը, ախպերս, Գագոս էլ չկա»,-ասում է քույրը` Ալիսան, ում կողքից ընդհատում է գունատ ու նիհար եղբայրը. «Մեր համար մեր ախպերը անմահ ա»,-ասում է Սամվելն ու հպարտությամբ պատմում եղբոր պատմությունը:

«Զանգել էր, պետք ա գար մեզ տեսներ, մեկ էլ ճանապարհին զանգում է հրամանատարն ու ասում, թե, Գագիկ, Թալիշում պատերազմ է, պետք է գնաս օգնության: Ու գնում է... Երբ դիվերսանտների խումբը հարձակվում է իր վրա, նա իր տղաներին ետ է դարձնում, ասում է` սա հրաման է, կատարել, ես ամեն ինչ կանեմ, կշեղեմ իրենց, միայն թե ձեր կյանքը փրկվի: Տղաները կատարում են նրա հրամանը, իսկ նա իր կյանքի գնով փրկում ա իր սիրելի տղերքին»: 

Ձեռքերս դողում են, բայց ոչ հուզմունքից. ճիշտ է, տանը վառարան կար, բայց ձևական. փայտ չունեն, որ վառարանը գործի դնեն:

Մինչ քույր ու եղբայր իրենց բնակարանային պայմանների մասին են պատմում, ինձ մի հարց է տանջում. ուր է նրանց հայրը: Հարցնում եմ` իսկ որտե՞ղ է ձեր հայրը...

«Հա՞յր...մեր հայրը տասը տարի առաջ մահացել է, մեզ մենակ թողելով ու հեռանալով` ինքն այլևս մեր համար գոյություն չունի»,-հոր մասին ատելությամբ խոսում են քույր ու եղբայր:

Ինձ խնդրում են, որ նկարեմ իրենց տունն ու բոլորին ցույց տամ, որ գոնե մի բարի մարդ գտնվի ու իրենց օգնի. «Շատ բան չենք ուզում, գոնե մեր անասնագոմը սարքեն, անասուն պահենք, մեզ յոլլա տանենք, գոնե հաց ու ջրի փող ունենանք»,-ասում է 35-ամյա Ալիսան:

Սամվելը միջամտում է. ՀՀ Պաշտպանության նախարարությունից ու ԼՂՀ ՊԲ-ից իրենց գումար են հատկացրել, բայց դրանով կկարողանան հոգալ միայն գերեզմանի հարցերը. «Սգո արարողություններն էլ դեռ չեն ավարտվել, մենք պտի կատարենք գոնե մեր եղբոր միակ ցանկությունը` մեր մոր գերեզմանը կարգի բերենք»,-ասում է նա:

Ցուրտ տանն այլևս անհնար է դիմանալ, մինչ կփորձեմ դուրս գալ, Ալիսան բռնում է ձեռքս ու խնդրում, որ իր համարը վերցնեմ, եթե մարդիկ ցանկություն ունենան իրենց օգնելու, զանգեմ, լավ լուրով ուրախացնեմ:

«Հեռախոս չունեի, էս ջարդած հեռախոսը մեր բարեկամներն են տվել, որ գոնե մեկ-մեկ զանգեն, իմանան ոնց ենք»,-արդարանում է զոհված ենթասպայի քույրը:
Անի Վարդանյան
HayNews.am
Այս նյութը դիտել են - 5651 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook