USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 18 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Խայտառակ թշվառության են մատնված զիվորների ընտանիքները...
2016-04-11 17:48:00
Տպել Տպել

Ի՞նչ զենքից ու զինտեխնիկայից ենք խոսում կամ դարդ անում, երբ խայտառակ թշվառության են մատնված զինվորների ընտանիքները, որոնք սգի մեջ անգամ վառելիք չունեն` գոնե ցավից տաքանալու համար, կամ ի՞նչ պայմաններում են ապրում հազարավորները, որոնք ապագա զինվորներ են մեծացնում: 
Ամենաթանկ, անհասանելի զենքից առավել ու անգին մեր ամեն զինվորի կյանքն է, օրեցօր բոլորիս հոգուն ու խղճին ծանրացող անդառնալի կորուստներն են, որ ամբողջ կյանքում իրենց վեհությամբ խարան են դառնալու բոլոր նրանց ճակատներին, ովքեր կեղծեցին, նկարեցին, ինչքան պետք էր` էնքան խփեցին, մի փոր ավել լափելու ու զկրտալու համար կոտրեցին ազգի հպարտությունն ու ճիվաղների պես սերտաճեցին` դառնալով ազգի չակերտավոր հերոսներ, մեդալակիր ու շքանշանակիրներ.....
Աշխարհը մեզ է նայում, զարմանում մեր հերոսների ոգու ու կամքի անսահմանությունից, նույն թշնամին գիտակցում և ընդունում է, որ մեր մի զինվորն հազար անգամ ավելի զորեղ է, քան իրենց գերժամանակակից սպառազինություններն են.....
Նույն աշխարհի աչքի առաջ այսօր հայաստանյան լեգենդ-տղաների խարխուլ, խղճուկ բնակարաններն ու տներն են, օրվա հացին կարոտ նրանց ընտանիքները, որոնց մասին երբևէ չէինք իմանա, եթե չլիներ պատերազմը, երանի չլիներ....
Գիշանգղների պես լափում ու հաստանում եք, Աստծո ստեղծած ճանապարհին, քարին ու թփին էլ գծեր եք քաշում, որ մի մմ-ն անգամ ձեզանից չպակասի` մոռանալով ամենակարևորի` ձեր թալանածի ու դիզածի այսօրվա ու վաղվա պաշտպանների մասին, այն տղաների, որոնք իրենց կյանքով ապացուցեցին ձեր ու ձեր փափկասուն զավակների ոչինչ լինելը...
Դուք էլի ոչինչ եք, ինչպես եղել եք, ոչինչ չի փոխվել. հող-հայրեննի կանչը միավորեց հային, որին նույն հայրենի հողը վարձով եք տվել, 5 րոպե ավել այդ հողում կանգնելու համար տուգանքներով եք ողողում, նույն հողից մի բուռ բերք քամելու համար հային վարկերով ու տոկոսներով եք «հարստացնում»...
Մենք նորից հաղթեցինք արտաքին թշնամուն, բայց ներքին թշնամուն` ոչ, նրա զենքերն ավելի հզոր են և կրակում են սեփական ժողովրդի վրա, պետք լինի` էլի կկրակեն:
Գնահատեք ազգիս Ուժն ու Հավատը, Ոգին ու Իմաստությունը, թևեր տվեք, այն ժամանակ կհասկանաք` հողն ինչքան ամուր է բոլորիս համար...
Այսուհետ պարտադրված եք աչքի լույսի պես փայփայել իմ ժողովրդին` գիտակցումով, որ մի բուռ հողի համար իրենց կյանքը զոհաբերածներից ոչ ոք հայրենիքին պարտք չէր:

  Լուսինե Խաչատրյանի ֆեսբուքյան գրառում

Այս նյութը դիտել են - 21886 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook