- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-20 15:01:00Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի
- 2025-05-20 11:36:00Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ես Մարտակերտում եմ, և իմ տան պատերի ներսում վայելում եմ մի անսովոր հանգստություն, որ մինչ այդ երբևէ չէի զգացել: Քաղաքիս հանդարտությունն եմ վայելում` խուսափելով նայել այն ավերածություններին, որ այս օրերին ենթարկվել էր իմ սահմանամերձ բնակավայրը: Առավոտյան պատուհանիս տակ ծլվլացող թռչունների ճռվողյունից արթնացա, մի պահ ինձ թվաց` ոչինչ էլ չի եղել…Ժամեր տևող հանդարտությունը մի անորոշ անհանգիստ վիճակ ստեղծեց հոգումս, երբ դուրս եկա բակ ու այդտեղ էլ զգացի մեր շենքի հարակից մյուս տների խաղաղ անդորրությունը:
Կարոտում եմ մարդկանց ձայներին, բակում խաղացող երեխաների աղմուկ-աղաղակին ու այդ կարոտով փարվում եմ իմ անցյալ օրերին ու նորից հիշում այն սարսափելի օրը` ապրիլի 2-ը, երբ հեռախոսազանգից հետո մյուս կողմում հնչող ձայնը մեզ համոզում էր, որ բոլոր կանայք ու երեխաները պետք է տարհանվեն:
Րոպեներ հետո բակում կանգնած մեքենայի վարորդը շտապեցնում է մեզ: Տառապանքի դրոշմը դեմքիս, հոգիս ալեկոծված` փակեցի բնակարանիս դուռը, բայց նորից այն բացեցի ու մտա տուն:
Հարափոփոխ մտքերի մեջ, թե ինչ կարող եմ ինձ հետ վերցնել, հայացքս գամվեց սեղանին դրված գրքերին: Լսում եմ դրսից եկող ձայները, որ շտապեցնում էին ինձ, նույնիսկ այդ պահին հրետակոծությունից կարող էր մեքենան օդ բարձրանար, բայց ես ինձ հետ վերցրի մեր հայրենակից գրող, արձակագիր Լևոն Ադյանի` այս վերջին ամիսների իմ ձեռքի գրքերը:
Ինչո՞ւ վերցրի դրանք, գուցե այնտեղ տառապանք կար ու սարսափներ տեսած մարդու կերպա՞ր, որ իր մարդասիրությունն էր հակադրել ադրբեջանական ոճրագործությանը, որ կատարվեց անցած դարավերջին Բաքվում և Սումգայիթում/«Հեռացող եզերք»/: Կամ գուցե այնտեղ հայրենի լեռների, հովիտների, ծառ ու ծաղկի հարազատ ու մտերիմ գույնե՞րը կային, որոնց մասին օրեր առաջ գրել էի իմ վերլուծությամբ ու գնահատանքի խոսքերով… /«Իրիկնային աղջամուղջ»/:
Միշտ էլ մեր սերունդները խնամել, թաքցրել ու պահել են գիրքը, ավանդել հաջորդ սերունդներին, գուցե այդ պահին այդպիսի զգացողությու՞ն էր արթնացել ինձ մոտ, կամ գուցե մեր օրերում շատ գրքեր կան, որ գրադարակներում շարված, լռված են այդպես էլ, իսկ այս գրքերը վերջին ամիսներին ամենաշատ ընթերցողնե՞րն էին ունեցել մեր աշակերտների և ուսուցիչների շրջապատում:
Մի բան պարզ էր, որ հայ ժողովուրդն իր կենսասիրությունը պահպանել է ոչ միայն հերոսամարտերով ու ռազմական մաքառումներով, այլ կյանքի սիրով, աշխատանքի ու գեղեցիկ արվեստների պաշտամունքով, հոգեկան ազատության ծարավով: Բոլորս էլ գիտենք, որ գիրքը միշտ էլ լի է եղել լույսերով ու իմաստությամբ, միշտ էլ մեր ժողովուրդը աներևակայելի զոհողությունների գնով փրկել է գիրքը:
Սև դարերի խորքից այն մեզ է ասել ու խավարի միջից թափառող լույսի նման դողդողալով, վտանգների ենթարկվելով` գիրքը հասել է մեզ: Ո՞վ է իմանում, հրա՞շքն է պահում նրան, թե՞ ինչ-որ պատահականություն, բայց սերունդները խնամում են նրան, որ գիրքը իր լույսերով ճառագի ամենուր, ինչպես որ մեր տառապալից օրերին այս գրքերն էլ լուսավորեցին ինձ, որ նորից ու նորից հավատամ մեր ապրելու ու հարատևելու անհողդողդ կամքին ու հաստատակամությանը` համոզված, որ սա մի փոքրիկ հայրենիք է, այն մեզ ամուր թելերով կապում է այս հող ու ջրին, առանց որի չենք կարող ապրել:
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ,
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Ինչ շուտ մոռացաք Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին և Սամվել Կարապետյանին

Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին ՔՊ-ական 59 պատգամավոր զրկեց անձեռնմխելիությունից

Հայաստանի դատարանները երբեք անկախ չեն եղել.Լևոն Բաղդասարյան

Ի լուր աշխարհի ասում եմ՝ եթե կառուցապատման թույլտվությունների հարթակը սենց աշխատեց, հրաժարվելու ենք. Ավինյան

Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի գործը դատարան է հասնում

Նոր շինծու քրգործեր. Ադրբեջանը Սամվել Կարապետյանի, Դավիթ Գալստյանի և Արա Աբրահամյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում

Այսօր աշխարհն իր լույսերից մեկն էլ կորցրեց…

Խոր վշտով տեղեկացնում ենք...

Այսօր բառերը խեղդվում են կոկորդում…

ԽԱՂԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ, ՄԻՆՉ ԵՐԿԻՐԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է …

Երջանկահիշատակ Սերգեյ Գրիգորյանի լուսավոր հիշատակին

Կրակnցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում, վիրավnրներ կան, այդ թվում՝ 76-ամյա կին

Խոսքի ուժը կարող է սպանել, կարող է ապրեցնել, կարող է հրաշքներ գործել...

«Նիկոլական գաղափարների հիվանդություններով տառապողներին թույլ չեմ տալու մտնել եկեղեցի». Տեր Փառեն քահանա Պետրոսյան

Սարդարապատով անցած երկիրը, խաղաղության կեղծ քողի տակ, թշնամու պահանջներին հլու-հնազանդ, դեպի ու՞ր են տանում.Նատաշա Պողոսյան

Շնորհավոր Մայիսի 28

Նժդեհի լռության մեջ խոսում էր երկաթը, Մովսեսի խոսքի մեջ՝ լռությունն էր խոսում.Արիս Քարամյան

«Հիմա էդ էքստրասենսները չեն ամաչո՞ւմ»․ Փայլակ Ֆահրադյան

Բարի ե՛րթ ձեզ, երջանկություն և նորանոր բարձունքների նվաճում. Լևոն Բաղդասարյան

Կանաչ ճանապարհ բոլոր շրջանավարտներին, որ վերևից ճառագող լույսը միշտ լինի նրանց ուղեկից

Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի

Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան

Ռոբերտ Քոչարյանը հստակեցրեց ցավալի իրավիճակից ելքը. ո՞րն է նախապայմանը



