USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 13 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ունենք մենք պետության և պետական մարմինների կարիք առհասարակ, թե չէ..
2016-04-10 05:13:00
Տպել Տպել

Ֆեյսբուքյան լրահոսում շրջանառվում են քառօրյա պատերազմում հերոսաբար նահատակված զինվորների ընտանիքների կենսապայմանները հավաստող լուսանկարներ և տեքստեր: Որպես կանոն, այդ ինֆորմացիայից ակնհայտ է դառնում, որ նրանց ընտանիքներն ապրում են սուղ կենցաղային պայմաններում:
Առաջարկություններ են հնչում հանգանակություններ անելու, հասարակության կողմից ինքնակազմակերպվող ֆինանսական օժանդակության, և այլն:
Եթե հասարակության ակտիվ հատվածն ուզում է օգնել, իհարկե՛, դա ողջունելի է և առաջին հերթին խոսում է հենց այդ հատվածի քաղաքացիական բարձր գիտակցության և սրտացավության մասին:
ՍԱԿԱՅՆ... Հասարակական ինքնակազմակերումը չի կարող և չպետք է փորձի անգամ փոխարինել պետության ֆունկցիաներին:
Հիշեցնեմ, որ պետության ֆունկցիաների շարքում կարևորագույններից է սոցիալական ֆունկցիան: Զոհված զինծառայողների` ոչ բարվոք պայմաններում ապրող ընտանիքներին սոցիալական աջակցությունը պետական կառավարման մարմինների՛առաջնահերթ գործառույթներից պետք է լինի:
Հակառակ դեպքում, եթե անգամ ա՛յդ խնդիրը ` զոհված զինվորների ընտանիքներին օժանդակելու խնդիրը, մնա միայն առանձին բարերար անհատների, տարբեր ՀԿ-ների, կամ հասարակության ակտիվ հատվածի ուսերին, ապա հարց է ծագելու` ունենք մենք պետության և պետական մարմինների կարիք՝ առհասարակ, թե չէ՞

Սարգիս Միքայելյանի  ֆեյսբուքյան էջից։

Այս նյութը դիտել են - 1464 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Facebook