USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 28 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ` ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՑ...
2016-04-07 23:24:00
Տպել Տպել

Լոս Անջելեսում բնակվող երգահան ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ֆեյսբուքյան իր էջում գրել է

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Սկզբում ինձ թվաց, թե ինչ որ բան սխալ հասկացա,հետո լսեցի երկրորդ անգամ , սարսափեցի, այդ ասում է Հայաստանի Հարապետության նախագահը` մեր բանակը զինված է 80-ականների զենքով: Ով գիտի ի՞նչ է նշանակում 80-ականների սովետի զենքը:
Պատմեմ իմ անձնական բանակային փորձից : Մարտական տագնապի ժամանակ տանկային դիվիզիայի 20% բոքսերից դուրս չէին գալիս , հաջորդ 20% արշավի առաջին մի քանի կիլոմետրերին: Այսինքն՝ առանց մարտի մեջ մտնելու սովետական բանակի 40% արդեն ջարդոն էր:
Հեռավոր 83-ին էր սա, ու դուք հպարտթյամբ նշում եք, որ նման զինատեսակներով է սպառազինվա՞ծ մեր բանակը 33 տարի հետո, ու զինվորը քաջությամբ իր կյանքի գնով կարողացավ ի չիք դնել…
Հայ զինվորին խորին խոնհարումս, միշտ, թե՛ 90 -ականներին, և թե՛ այսօր, իսկ ձեր անելիքն ինչումն է կայանում, որպես Գերագույնի, արյունով հողը պահող զինվորին մատակարարել 80-ականների ջարդոն ու տասնամյակներով խաբել սեփական ժողովրդին : Միշտ ասել եմ, Բանակի հարցերը ինձ համար քննարկումից դուրս են, բայց վերջին լսածիցս հասկացա, որ այլևս ոչ, օրհասական ժամ է, մեր լինելիությունն է վտանգված: Դրոնահար ոսորդական հրացանով, և զինվորի թանկ արյամբ պետք է մտահոգվել ո՛չ հպարտանալ:
Ես էլի կհասկանաի ,ինչ որ տեղ կնդունեի բացատրությունները, որ աղքատ երկիր ենք, եթե տեսանելի տիրույթում չտեսնեի այն ցոփ ու շվայտ ապրող տեսակը, որը ձեր ամենաթուղությամբ ու հովանավորչությամբ սեփականացրել են Հայ ժողովրդի ազգային հարստության մեծ մասը ու հարստացել նաև Հայկական բանակին փաստացի թալանով:
Այն խորհրդարան կոչվող կույտով, որը փաստորեն բացարձակ կապ չունի Հայրենիքի լինելիության հարցին ու հլու մեծամասնությամբ Երկիրը ու Բանակը տարել է այս խայտառակ վիճակին: Անդրադառնալու շատ հարցեր կան , բայց ինձ հիմա հուզում է ամենաշատը միայն այս մեկը,որը օրգանապես կապված է իմ Հայրենիքի լինելիության հարցի հետ:
Ինչպես կանվանեք նրան ով փախել է թշնամական երկիր, ու վարկաբեկում է իր Հայրենիքը, այո դավաճան, իսկ նա ով ապրելով Հայրենիքում յուրացրել, կլանացրել, ու աղքատացրել է Հայրենիքը , ու ամենակարևորը, լինելով պատասխանատու ոչինչ չի արել սեփական բանակի ամրապնդման համար՝ բացի հպարտանալուց անցյալ դարի սպառազինությամբ ու հայ զինվորի այրամբ վճարված զինադատարի, ոչ խաղաղության համար, ով է նա:
Օրհասական ժամանակներ են գալիս, Հայրենիքը վտանգի մեջ է: Մենք իրականում անպատրաստ ենք: Այո ,՛ազգովի պետք է լծվել ու լուծել այս հարցերը, ու գուցե ժամանակն է հեռանալ՝ ստեղծելու ազգային վստահության իշխանություն ու գոնե մի անգամ իսկապես անել հայրենասիրական ,ազգանպաստ արարք:

Այս նյութը դիտել են - 1844 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook