USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 03 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Աշոտյանի շատ ու շատ թիմակիցներ Հայաստանին վերաբերում են իբրև մի մեծ հյուրախաղային երկրի, ուր իրենք խոպանի են եկել, որ թալանեն ու գնան...
2016-03-30 02:31:00
Տպել Տպել

Այսօր պրն Աշոտյանը ասուլիս է հրավիրել և խոսել ՀՀԿ դպրոցի մասին: Անկեղծ ասած, շատ ուրախ եմ, որ Աշոտյանն առանց աշխատանքի չի մնում. նրա համար փաստացի այլընտրանքային կրթական ոլորտ է ստեղծում: Շատ խելացի լուծում է ։ Վստահ եմ՝ սա դեռ սկիզբն է: Նույն սկզբունքով կարելի է ևս մեկ կրթության նախարարություն ստեղծել՝ կլինի ՀՀ կրթության նախարարություն, ՀՀԿ կրթության նախարարություն:

Հետագայում կարելի է էլ ավելի հեռուն գնալ ստեղծել մի ամբողջ ՀՀԿ կառավարություն՝ իր առընթեր մարմիններով: ՀՀԿ կադաստր, ՀՀԿ արդարադատության նախարարություն , ՀՀԿ Սփյուռքի նախարարություն, ՀՀԿ ոստիկանապետ, ՀՀԿ վարչապետ, ՀՀԿ ժեկի պետ և այլն: Կարևորը բոլորը տեղավորված, ուրախ և երջանիկ:

Նույն ասուլիսում պրն Աշոտյանը Հրազդանի մասին խոսելիս, ասել է՝ մեր թիմը տեղում շատ լավ պայքարում է Երևանից հյուրախաղերի ժամանած քաղաքական գործիչների դեմ։
Հետաքրքիր է, որ Աշոտյանը Հրազդան քաղաքը դիտարկում է որպես մեկ այլ վայր, ուր ՀՀ քաղաքացին կարող է հյուրախաղերի գնալ, ուր ՀՀ ԱԺ պատգամավորը հյուր է և այլն: Նման մտածելակերպը զարմանալի չէ, քանզի Աշոտյանի շատ ու շատ թիմակիցներ Հայաստանին վերաբերում են իբրև մի մեծ հյուրախաղային երկրի, ուր իրենք խոպանի են եկել, որ թալանեն ու գնան:

Հետաքրքիր է նաեւ մեկ այլ բան: Քանի անգամ է Աշոտյանը որպես ԿԳ նախարար այցելել Հրազդան: Գիտի՞ նախկին ԿԳ նախարարը, որ Հրազդանում եղած 22 մանկապարտեղից մնացել է ընդամենը 12-ը: Գիտի՞ որ եղած մանկապարտեզները կիսախարխուլ վիճակում են և չեն ջեռուցվում :

Իրոք,  ՀՀԿ թիմը այնտեղ լավ է աշխատում , Հրազդան մտնելիս դա անմիջապես աչք է ծակում:

 

Ալեն Սիմոնյանի ֆեյեսբուքյան գրառումը:

 

Այս նյութը դիտել են - 1647 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook