- 2026-09-01 14:42:00193 անշարժ գույք, միլիոնավոր դրամներ. ինչ է պահանջվում Գագիկ Խաչատրյանից.Haykakan zhamanak
- 2026-08-24 15:10:00 Հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Միացյալ Նահանգների հայկական համայնքներ կատարած իր շրջագայության ընթացքում, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը մարտի 10-ին ելույթ ունեցավ Ազգային առաջնորդարանում, Կալիֆորնիայի Լա Քրեսենթա քաղաքում` ամերիկահայերին տեղեկացնելով Հայաստանում իր կատարած դիվանագիտական աշխատանքի մասին:
Իր ողջույնի խոսքում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Մուշեղ Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ «Միացյալ Նահանգները, որպես արդարության և մարդու իրավունքների առաջամարտիկ, իր ժամանակին կմիանա բազմաթիվ պետությունների շարքին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանության անվիճելի ճշմարտությունը»:
Դեսպան Միլսը խոսեց վերջին երկու տասնամյակում Հայաստանի ձեռք բերած հաջողությունների մասին և ներկայացրեց այն չորս առաջնահերթությունները, որոնց հետամուտ է լինում ԱՄՆ դեսպանատունը.
1) Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև գործարար և առևտրային հարաբերությունների խորացում.
2) կոռուպցիայի դեմ պայքար.
3) ժողովրդավարության, մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության ամրապնդում,
4) ԱՄՆ արտաքին քաղաքականության նպատակների ավելի լավ ըմբռնում:
Դեսպանը պարզաբանեց, որ ԱՄՆ-ը քաջալերում է Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցումը՝ շարունակելով աջակցել 2009 թվականին ստորագրված, սակայն չվավերացված հայ-թուրքական արձանագրություններին:
Խոսելով Հայոց ցեղասպանության հարյուրամյակի մասին, դեսպան Միլսը նշեց, որ «Հայերը կոտորվել և աքսորվել են Օսմանյան կայսրության կողմից»՝ զգուշորեն խուսափելով «Հայոց ցեղասպանություն» եզրից:
Ես պատիվ ունեցա առաջին հարցը տալու դեսպանին զեկույցից անմիջապես հետո՝ հարգալից դիտողություն անելով.
«Ես գիտեմ, որ դեսպանները չեն որոշում ԱՄՆ արտաքին քաղաքականությունը: Դուք պարզապես պատգամաբեր եք: Կցանկանայի հրապարակավ հայտարարել՝ հայ համայնքի համար խիստ վիրավորական է, որ Դուք գալով այստեղ, չեք օգտագործում ցեղասպանություն բառը՝ նկարագրելու համար այն ամենը, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ 1915-ին: Ես Ձեզ չեմ մեղադրում, դա Ձեր մեղքը չէ… Դուք գիտեք, թե ինչ է տեղի ունեցել և ԱՄՆ կառավարությունը գիտի, թե ինչ է տեղի ունեցել: Սկսած 1951 թվականից ամերիկյան պաշտոնատար անձինք բազմիցս ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Ես մի գիրք եմ գրել, որը վավերագրում է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, և ուրախ կլինեմ այն նվերել Ձեզ: Ամբողջ աշխարհում հայերի և ոչ միայն նրանց համար անհասկանալի է, թե ինչու ԱՄՆ կառավարությունը այժմ չի կամենում օգտագործել մի բառ, որը նկարագրում է այն, ինչ տարիներ առաջ նա ճանաչել է: Այս դժկամությունը Միացյալ Նահանգներին դնում է մի փաստի առջև, երբ նրա պաշտոնյաները Հայաստանի ժողովրդին քարոզում են ժողովրդավարություն, բարոյականություն և արդարություն, սակայն չեն հարգում իրենց սեփական սկզբունքները: ԱՄՆ կառավարությունը պետք է օրինակ ծառայի աշխարհին... Ես պարզապես ցանկանում եմ Ձեզ օգտագործել որպես պատգամաբեր: Տեսնում եմ, որ Ձեզ հետ միասին այստեղ ներկա է Պետդեպարտամենտի Ձեր գործընկերներից մեկը: Հուսով եմ, որ իմ ուղերձը կփոխանցեք Ձեր վերադասին Վաշինգտոնում»:
Դեսպան Միլսը տվեց հետևյալ հակիրճ պատասխանը. «Իմ միակ պատասխանը կլինի կրկնել նախագահ Օբամայի նպատակը, որ նա շարադրել է ապրիլի 24-ի իր ուղերձում. «Մենք ցանկանում ենք տեղի ունեցածի լիարժեք, անկեղծ և արդարացի ճանաչում Թուրքիայի կառավարության և թուրք ժողովրդի կողմից»»:
Ցավոք, ԱՄՆ դեսպանը պարզապես հետևում էր նախագահ Օբամայի՝ «Հայոց ցեղասպանություն» բառերը չօգտագործելու դատապարտելի դժկամությանը՝ չնայած որպես թեկնածու իր տված բազմաթիվ խոստումներին:
Անկախ նրանից, թե նախագահ Օբաման և նրա ստորադասները կօգտագործեն ցեղասպանություն եզրը, թե ոչ, փաստը մնում է փաստ, որ Միացյալ Նահանգները բազմիցս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը նախագահի և Կոնգրեսի մակարդակով:
Այնուամենայնիվ, ամերիկահայ համայնքը և համայն հայությունը պարտավոր է դիմակայել և մերժել Հայոց ցեղասպանության պատշաճ բնութագրումը նսեմացնելու կամ խեղաթյուրելու յուրաքանչյուր փորձ:
Նման դատապարտելի բառապաշար լսելիս լուռ մնալը վիրավորանք է հայ նահատակների հիշատակին, հատկապես, երբ այդ անընդունելի մեղմասացությունները հնչում են Հայոց եկեղեցու սրահներում և համայնքային կենտրոններում:
Դեսպան Միլսը հավանաբար զարմացավ լսարանի բացասական արձագանքից ոչ միայն Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը, այլև այն կեղծ պնդմանը, թե Թուրքիան պայքարում է «Իսլամական պետության» դեմ...
Ցավոք, մենք չենք կարող ակնկալել, որ յուրաքանչյուր ամերիկացի դեսպան զոհաբերի իր դիվանագիտական կարիերան ճշմարտությունը իշխանությանը ասելով, ինչպես դա արեց Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը: Նա անձնական մեծ զոհողությունների գնով համարձակորեն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ Միացյալ Նահանգների հայկական համայնքներ կատարած նմանատիպ շրջագայության ժամանակ:
Դեսպան Միլսը պետք է գնահատանքի արժանանա ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների բարելավմանն ուղղված իր ջանքերի համար: Սակայն, Վաշինգտոնում նրա վերադասները պետք է գիտակցեն, որ նրա լավ աշխատանքը վարկաբեկվում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրենց խայտառակ բառախաղերով...
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Վարչապետն այցելել է Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 նորակառույց ավագ դպրոց
193 անշարժ գույք, միլիոնավոր դրամներ. ինչ է պահանջվում Գագիկ Խաչատրյանից.Haykakan zhamanak
Մոսկվայում ձերբակալվել է մոտ 140 անօրինական միգրանտ
Մանկավարժի մի համառոտ կյանք...
ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱՀՈՒՍԱԼԻ ԿՈՆՍԵՍՈՒՍԸ .Արիս Քարամյան
Հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ
ՀՀ ԱԺ ՆԻՍՏԵՐ. տարիներ շարունակ նույն սերիալն է.Արիս Քարամյան
ԱՄՆ դատարանն անօրինական է ճանաչել Թրամփի վարչակազմի՝ 75 երկրների քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրման արգելքը
ԱՄՆ Արևմտյան թեմի հայերենի ուսուցիչների համահայկական ամենամյա հավաքը
Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
armlur.Արայիկ Հարությունյանը կառավարություն է գնացել, հրաժեշտ տվել թիմին
ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹԻՒՆ՝ ՀԱՒԱՏՔԻ ԵՒ ԿՐԹՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է այս պահին Գագիկ Ծառուկյանի առանձնատանը
ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն Կառավարության առաջարկով արտահերթ նիստ է գումարել․ ինչ է սպասվում այսօր
Պաշտոնակռիվը սկսված է. «Հրապարակ»
armlur.ՔՊ-ի ներսում սպասում են Փաշինյանի կադրային որոշումներին. նա ժամկետներ է խոստացել
Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Hraparak.Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա
Hraparak. Առուշը տեղակալին է ազատել` ՔՊ-ի տոկոսները չապահովելու համար
Հայաստանն այսօր խորհրդարան է ընտրում
ԶԶՎԱՆՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ. Արիս Քարամյան
«ԱՐՑԱԽԻ ՀՈՐՈՎԵԼ». ՌԱԶՄԻԿ ԱՄՅԱՆԻ ՑՆՑՈՂ ԿԱՏԱՐՈւՄԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄ
armlur. ՈւՂԻՂ. Բանավեճը սկսված է. որ ուժերն են մասնակցում



