- 2026-09-01 14:42:00193 անշարժ գույք, միլիոնավոր դրամներ. ինչ է պահանջվում Գագիկ Խաչատրյանից.Haykakan zhamanak
- 2026-08-24 15:10:00 Հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Առավոտը գրում է. Այսօր խորհրդարան էին եկել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը եւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նրանք մոտ մեկ ժամ ՀՀԿ խմբակցությունում քննարկում էին անցկացնում: Քննարկումից հետո Վիգեն Սարգսյանը, լրագրողների հարցերին ի պատասխան, ասաց, որ քննարկում էին Ընդդեմ ցեղասպանության հանցագործության գլոբալ ֆորումի հետ կապված հարցեր: Լրագրողներն առիթն օգտագործեցին եւ հարցեր ուղղեցին Վիգեն Սարգսյանին`Վարդան Օսկանյանի՝ կուսակցություն բացելու եւ Ընտրական օրենսգրքի հետ կապված: «Ես կարծում եմ, որ ցանկացած քաղաքացի իրավունք ունի կուսակցություն բացել»,- ասաց Վիգեն Սարգսյանը: Իսկ ԸՕ-ի մասով, պարոն Սարգսյանը` ընտրություններից հետո ստորագրված ընտրական ցուցակների հրապարակման մասին հարցին, ասաց, որ դա մարդու իրավունքների խախտում է, որի վերաբերյալ հստակ դիրքորոշում է ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարանը՝ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի նախկինում տված փորձագիտական եզրակացություններին համահունչ. «Այդ հարցի շուրջ իշխանություններն իրենց տեսակետը կներկայացնեն առաջիկա քննարկումների ընթացքում, իսկ եթե դուք ցանկանում եք իմանալ իմ անձնական կարծիքը, ապա ես կարծում եմ, որ ստորագրված ընտրական ցուցակների հրապարակումը մարդու իրավունքների խախտում է»: Հարցին՝ ի՞նչ բացասական հետևանքներ կարող է ունենալ ստորագրված ցուցակների հրապարակումը, Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Դա կարող է ճնշումների դաշտ ստեղծել այն մարդկանց համար, ովքեր չեն ուզում, որպեսզի հանրայնացվի իրենց՝ քվեարկության մասնակցել կամ չմասնակցելը»: Լրագրողներից մեկի դիտարկմանը`հիմա անվստահության մթնոլորտ է ստեղծվում, Վիգեն Սարգսյանը հակադարձեց` անվստահության մթնոլորտի դեմ հարկավոր է պայքարել. «Պետք է պայքարենք այնպես, որ բոլորը վստահ լինեն, որ ընտրություններն անցել են ազատ, արդար և թափանցիկ»: Մեկ այլ դիտարկմանը` ընդդիմությունն ու հանրությունը թերահավատություն ունեն և պահանջում են ընտրական ցուցակների հրապարակում, Վիգեն Սարգսյանը պատասխանեց`թերահավատությունը լավագույն բարեկամը չէ. «Ցուցակները հրապարակված են, դրանք շուտվանից գոյություն ունեն համացանցում, ռեգիստրը բոլորի համար բաց է: Այն համակարգերը, որոնք դրվել են տարիների ընթացքում բավականին հզոր մեխանիզմներ են վերստուգման համար: Իհարկե, այն քաղաքական ուժերը, որոնք չունեն բավականաչափ մարդիկ նույնիսկ տեղամասերում վստահված անձ լինելու համար, բնականաբար, դժվարանում են այդ ցուցակների հետ որակյալ աշխատանք կատարել, սակայն դա չի կարելի ամբողջությամբ իշխանությունների վրա թողնել»: Վիգեն Սարգսյանը հավելեց, որ ցուցակների հետ կապված հարկավոր է նայել դինամիկան. «Մենք մշտապես ցուցակների հետ խնդիրներ ունեցել ենք, սակայն 2012-2013 թվականի ընտրությունների ժամանակ բոլոր դիտորդները ամրագրել են, որ ցուցակները որակապես փոփոխվել են և գտնվում են շատ ավելի հաջող վիճակում: Այնուհետև, հաջորդ ընտրությունների ժամանակ, սկսել է հայտնվել նոր ձևակերպում, որ կա ընկալում, թե ցուցակների հետ կա խնդիր: Ընկալումների դեմ պայքարելն ավելի դժվար է, քան փաստերի: Այսինքն, եթե չկան փաստեր, որ ցուցակում կան մարդիկ, ովքեր չպետք է այնտեղ լինեն, եթե կան կրկնության դեպքեր, յուրաքանչյուր դեպքի հետևից պետք է գնալ: Դա քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության պատասխանատվությունն է: Դրա համար կան վստահված անձինք, կան հանձնաժողովի անդամներ, և այդ աշխատանքը պետք է կանոնակարգված ձևով անել: Ենթադրություններով, ընկալումներով առաջնորդվելու եղանակով շատ երկար ճանապարհ հնարավոր չէ անցնել»:
Վարչապետն այցելել է Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 նորակառույց ավագ դպրոց
193 անշարժ գույք, միլիոնավոր դրամներ. ինչ է պահանջվում Գագիկ Խաչատրյանից.Haykakan zhamanak
Մոսկվայում ձերբակալվել է մոտ 140 անօրինական միգրանտ
Մանկավարժի մի համառոտ կյանք...
ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱՀՈՒՍԱԼԻ ԿՈՆՍԵՍՈՒՍԸ .Արիս Քարամյան
Հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ
ՀՀ ԱԺ ՆԻՍՏԵՐ. տարիներ շարունակ նույն սերիալն է.Արիս Քարամյան
ԱՄՆ դատարանն անօրինական է ճանաչել Թրամփի վարչակազմի՝ 75 երկրների քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրման արգելքը
ԱՄՆ Արևմտյան թեմի հայերենի ուսուցիչների համահայկական ամենամյա հավաքը
Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
armlur.Արայիկ Հարությունյանը կառավարություն է գնացել, հրաժեշտ տվել թիմին
ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹԻՒՆ՝ ՀԱՒԱՏՔԻ ԵՒ ԿՐԹՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է այս պահին Գագիկ Ծառուկյանի առանձնատանը
ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն Կառավարության առաջարկով արտահերթ նիստ է գումարել․ ինչ է սպասվում այսօր
Պաշտոնակռիվը սկսված է. «Հրապարակ»
armlur.ՔՊ-ի ներսում սպասում են Փաշինյանի կադրային որոշումներին. նա ժամկետներ է խոստացել
Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Hraparak.Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա
Hraparak. Առուշը տեղակալին է ազատել` ՔՊ-ի տոկոսները չապահովելու համար
Հայաստանն այսօր խորհրդարան է ընտրում
ԶԶՎԱՆՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ. Արիս Քարամյան
«ԱՐՑԱԽԻ ՀՈՐՈՎԵԼ». ՌԱԶՄԻԿ ԱՄՅԱՆԻ ՑՆՑՈՂ ԿԱՏԱՐՈւՄԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄ
armlur. ՈւՂԻՂ. Բանավեճը սկսված է. որ ուժերն են մասնակցում



