- 2026-06-23 21:28:00«Ժողովուրդ»-ը հերթական հաղթանակը տարավ դատարանում․ ԱԺ աշխատակազմի որոշումը ճանաչվել է ապօրինի. «Ժողովուրդ»
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել


«Ժամանակ» թերթը գրում է.
«Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի նորաստեղծ կուսակցությունը կդառնա երրորդ նոր կուսակցությունը, որը բավական շոշափելի հավակնությամբ մտնում է նախընտրական պայքարի մեջ: Մինչ այդ մտել էին «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Լուսավոր Հայաստանը»:
Փաստորեն, 2017 թվականի խորհրդարանական տեղերի համար պայքարում ընդդիմադիր դաշտում կգործի միանգամից երեք նոր կուսակցություն, որոնց, բնականաբար, «կմիանան» արդեն իսկ նախընտրական պայքարի փորձ ունեցող կուսակցությունները, որոնք հանդես են գալիս ընդդիմության դաշտում: Բնականաբար, այս ուժերի մեջ կան անկեղծ ընդդիմադիր դիրքեր զբաղեցնող միավորներ եւ կան իշխանության հետ այս կամ այն կերպ գործակցող, պայմանավորվող կամ արդեն պայմանավորված ուժեր:
Անվանապես նոր է, իհարկե, նաեւ «Հայկական վերածնունդը», սակայն դե ֆակտո դա հին ՕԵԿ-ն է: Արա Աբրահամյանը ըստ երեւույթին փոշմանել է եւ չի միանա պայքարին՝ երեւի տեսնելով, որ տեղն իսկապես նեղ է: Բանն այն է, որ միայն փողերը այս դեպքում հարց չեն լուծելու: Ավելին՝ Աբրահամյանի շատ փողերը նրան երեւի թե խանգարեցին էլ, քանի որ նրա համար փողն ուժ է, շատ փողը՝ շատ ուժ, իսկ Սերժ Սարգսյանին հազիվ թե պետք լինի տեղ տալ շատ ուժեղ միավորի, եթե անգամ այդ միավորը հանդես է գալիս լիակատար լոյալությամբ: Եվ քանի դեռ այդ ուժը գլխացավ չէր դարձել, Սարգսյանը ըստ ամենայնի արեց հնարավորը, որ չդառնա նաեւ հետագայում: Համենայնդեպս, Հայաստանում կուսակցական գործունեություն ծավալելու մտադրության վերաբերյալ մարտին վերջնական որոշում կայացնելու մասին հայտարարած Արա Աբրահամյանը դեռեւս լռում է, եւ կարծես թե անմիջական ակտիվություն էլ չի նկատվում կուսակցաշինության մասով:
Նկատի ունենալով այն, որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն հավակնում են վերցնել խորհրդարանական 50+1 տոկոսը՝ կայուն մեծամասնություն ձեւավորելու համար, դժվար չէ արձանագրել, որ ընդդիմադիր հատվածին մնում է 49 տոկոս, իսկ իրական ընդդիմությանը՝ դրանից էլ պակաս, քանի որ Սերժ Սարգսյանն անկասկած չի մնա միայն ՀՀԿ-ՀՅԴ կայուն մեծամասնության հույսին եւ նաեւ ընդդիմադիր տիրույթում կփորձի ապահովել «պահուստային» մանդատներ: Առայժմ իրադարձությունները զարգանում են այնպես, որ նկատելի չեն գործոններ, որոնք կխանգարեն համակարգի վերարտադրությանը, ինչը նշանակում է, որ ընդդիմադիր ներկայացող կուսակցությունները պայքարելու են 49 տոկոսից էլ պակաս տեղերի համար: Բնական է, որ չի ստացվի տեղավորել բոլորին, քանի որ յուրաքանչյուրին 5 տոկոս տալու դեպքում, 49 տոկոսը կարող է չբավարարել: Հետեւաբար՝ ընդդիմադիր դաշտում կլինի պայքար ոչ միայն իշխանության, այլ նաեւ միմյանց դեմ: Միաժամանակ, կլինեն նաեւ միավորումներ:
Բոլոր դեպքերում, ակնհայտ է, որ նոր իրավիճակում որքան էլ բարդացել է իշխանության վերարտադրությունը մի շարք գործոնների հետեւանքով՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, հասարակության դժգոհության աճ, Արեւմուտքի վերաբերմունքի խստացում, նույնքան էլ բարդացել է իրավիճակը ընդդիմադիր ուժերի համար: Նրանք ակնհայտորեն չունեն իշխանափոխության ուժ՝ առանձին-առանձին վերցրած, միաժամանակ չունեն համախմբման գործնական, առարկայական հեռանկարներ: Հետեւաբար՝ այդ հանգամանքն օբյեկտիվորեն թուլացնում է իշխանության վերարտադրության գործընթացին դիմակայելու նրանց հնարավորությունը, մեծացնելով իշխանության հետ տարբեր կերպ պայմանավորվելու մոտիվացիաները՝ խորհրդարանական տեղերի համար: Առավել եւս, որ, ինչպես փորձն է ցույց տալիս, Հայաստանի քաղաքական դաշտում ընդդիմադիր ուժերը գործնականում ավելի հեշտ պայմանավորվում են իշխող համակարգի, քան միմյանց հետ:
Այս իրավիճակում ի հայտ է գալիս ներքաղաքական զարգացման, ներքաղաքական տրամաբանության մի նոր ուրվագիծ: 2017 թվականին Հայաստանում կարող է ձեւավորվել ոչ միայն նոր խորհրդարանական ընդդիմություն, այլ նաեւ նոր արտախորհրդարանական ընդդիմություն: Այն ուժերը, որոնք դուրս կմնան խորհրդարանից՝ իսկ բոլորին տեղավորելը կարող է չստացվել, կա՛մ կկանգնեն քաղաքականությունից ընդհանրապես հեռանալու հեռանկարի առաջ, կա՛մ ստիպված կլինեն սկսել մրցակցել արտախորհրդարանական դաշտում գերակայություն հաստատած «Նոր Հայաստանի» հետ, որը հանդես է գալիս բավական արմատական դիրքերից:
Բացառված չէ, որ արմատականությունը չեզոքացնելով Հայաստանի խորհրդարանական ընդդիմադիր տիրույթում՝ իշխանությունը փորձի դրա չեզոքացմանը հասնել նաեւ արտախորհրդարանական հարթության վրա, որը դեռեւս շարունակում է մի շարք գործոններից ելնելով Հայաստանում լինել հասարակական-քաղաքական գործընթացների «կիսագունդ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
armlur.ՔՊ-ի ներսում սպասում են Փաշինյանի կադրային որոշումներին. նա ժամկետներ է խոստացել
Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Hraparak.Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա
Hraparak. Առուշը տեղակալին է ազատել` ՔՊ-ի տոկոսները չապահովելու համար
Հայաստանն այսօր խորհրդարան է ընտրում
ԶԶՎԱՆՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ. Արիս Քարամյան
«ԱՐՑԱԽԻ ՀՈՐՈՎԵԼ». ՌԱԶՄԻԿ ԱՄՅԱՆԻ ՑՆՑՈՂ ԿԱՏԱՐՈւՄԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄ
armlur. ՈւՂԻՂ. Բանավեճը սկսված է. որ ուժերն են մասնակցում
Tete A Tete. Աննա Գրիգորյանը՝ իր անվան հետ կապված կոռուպցիոն սկանդալի, ընտանիքի մասին
armlur. Ընտրովի՞ ծանուցագրեր․ ովքե՞ր են բնակարաններն ազատելու պահանջ ստացել Արցախի բարձրաստիճան զինվորականներից
Միրզոյանը ճանապարհեց Ռուբիոյին. ԱՄՆ պետքարտուղարի այցը ՀՀ ավարտվեց
Գլենդել քաղաքի քաղաքապետը Վահե Էնֆիաջյանին հանձնեց քաղաքի խորհրդանշական բանալին
«Չտալ խավարին վերջին խոսքը»․ Բրբենքում ազգային ոգու և հիշողության հզոր երեկո՝ նվիրված Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին
Ո՞ր ՔՊ-ական պատգամավորները «դուրս մնացին» 50 հոգանոց ցուցակից.armlur
Ովքեր են ԲՀԿ-ի նախընտրական ցուցակում ընդգրկվել. անուններ.armlur
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Արամուսում 4 ժամում 4 անձի uպանողը կրկնակի փորձաքննությամբ անմեղսունակ է ճանաչվել. պատի՞ժ չի սպասվում
«Փոքրիկ հրեշտակներ»․ Սփյուռքի սրտից դեպի հայրենիք՝ հավատքի, սիրո և հույսի ճանապարհով
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
HetqTV.Ողջամիտ ժամկետը՝ թղթի վրա, վճիռների հերթը հասել է 2028 թվական. Հայաստանում իրականությունն այլ է



