USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 27 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի համայնքների կին ղեկավարներին և քաղաքային համայնքների ավագանու կին անդամներին...
2016-03-13 01:16:00
Տպել Տպել


Հանդիպումը կայացել է ՀՀԿ կանանց խորհրդի, «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գրասենյակի ժողովրդական ծրագրերի համակարգողի նախաձեռնությամբ:

Կառավարության ղեկավարը, շնորհավորելով հանդիպման մասնակիցներին կանանց տոների առթիվ, բարձր է գնահատել կանանց դերը երկրի քաղաքական, տնտեսական, հասարակական կյանքում: Հովիկ Աբրահամյանը կարևոր է համարել տարբեր բնագավառներում, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ներգրավվածությունը, կանանց դերի հետևողական բարձրացումը:


«Մեր քայլերն ուղղված են լինելու ձեր դերակատարության հետևողական բարձրացմանը, մեր երկրի քաղաքական, տնտեսական կյանքում ներգրավվածության մեծացմանը, որպեսզի տարբեր ոլորտներում դուք լինեք ավելի ակտիվ: Մեր աջակցությունը ձեզ այդ հարցում լինելու է տեսանելի»,- ընդգծել է Հովիկ Աբրահամյանը;


Այնուհետև հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է համայնքների կին ղեկավարներին և քաղաքային համայնքների ավագանու կին անդամներին հուզող մի շարք հարցերի, որոնք վերաբերել են տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը, մարզերում առկա խնդիրներին և այդ ուղղությամբ նախատեսվող ու իրականացվող աշխատանքներին, ՏԻՄ-երում կանանց դերի մեծացմանը և այլն:

Բարձրացված հարցերի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն: Վարչապետ Աբրահամյանը կարևորել է տարածքային համաչափ զարգացումը և նշել, որ այդ նպատակով գործադիրն իրականացնում է հետևողական քայլեր, բազմաթիվ ծրագրերի միջոցով աստիճանաբար փորձելով լուծել մարզերում առկա տարբեր խնդիրներ:


Հանդիպման մասնակիցները շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին ջերմ ընդունելության, շնորհավորանքների, իրենց հետաքրքրող հարցերին պատասխանելու և անկեղծ զրույցի համար:
Կողմերը պայմանավորվել են նման հանդիպումները դարձնել շարունակական:

gov.am

Այս նյութը դիտել են - 1926 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook