USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 03 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Բարև ձեզ, սերժիկնոցի բիսետկում թառած գյադեք, էս ծերերի անեծքի տակից, ինչպես եք դուրս պրծնելու....
2016-03-06 13:43:00
Տպել Տպել

 Այցելել եմ ծերերին ու պապանձվել. Աստված իմ ի՞նչ է այս կյանքը... Երևանի N1 տուն ինտերնատ: Աստղաբաշխական գումարներ են գալիս Հայաստան, նույն ծերանոցների անվան տակ, մինչդեռ այդ գումարները ուղիղ գնում են սերժիկնոց ու մի թուլափայ էլ չի հասնում ծերերին, իսկ պետությունը, պետությունը խաչ է քաշել այս մարդկանց վրա: 

Եթե մի երկրում ծերերը այս աստիճան թշվառության մեջ են ու երկրիդ թալանողները սաշիկներն ու մկները, ինչ ասես այդ երկրի գլխին... Ուրիշ երկրում հիմա կախաղան էին բարձրացրել նրան, ով երկիրը կաթվածահար է պահում... Կիսաավերակ, խոնավ, անմարդկային պայմաններ, օրերով ջրի երես չտեսած ծերեր, հիվանդ ու անօգնական, ովքեր ծերանոցում ապրելու համար իրենց չեղած թոշակի ուղիղ կեսը (30.000-15.000) տալիս են ծերանոցին, որ ապաստան ունենան... ով գիտի, վերջին անգամ, երբ են լողացել ծերերը:

Աթոռակռիվ տվող խուժաններ, երբևէ այցելել ե՞ք ծերանոցներ, տեսել ե՞ք, ինչպես են ապրում ծերերը: Ամեն մեկդ պաշտոնի համար պատրաստ է ՍՍ-ի հետ համագործակցության մեջ լինել՝ տալ-առնել ու դուք պետք է համոզեք մեզ, որ դուք մտածում եք ժողովրդի մասի՞ն...

Գրողը տանի մարդիկ այստեղ չեն ուզում ապրել, ոչ մեկ իր ցանկությամբ չի հայտնվել ծերանոցներում, բայց պետության անուշադրությունը էլ ավելի է նյարդայնացնում ծերերին... հարցնում եմ տատիկներին, տոն օրերին ովքեր են այցելում ձեզ՝ չեն հիշում, կամ էլ ասում են՝ այ բալամ ումն ենք մենք պետք, ինքդ ես տեսնում, ով կա այստեղ...

Նրանք էլ, ինչպես մանկատներում ապրող փոքրիկները աչքները դրսից եկողին են սպասում... Պատուհաններից դուրս էին նայում ու երբ ինձ տեսան, ձեռքով ներս էին հրավիրում...

Պաշտոնական թվերով՝ Հայաստանի 4 պետական ծերանոցներում բնակվում է մոտ 1050 մարդ. ՀՀ-ը այդ 1050 ծերերին չի կարողանում պահել, որովհետև խուժանը, որը տեր է կանգնել մեր երկրին բուկը չի կշտանում, գողոնը պակասորդ կտա... Սիրտս ընդառաջ է գնում ինքս ինձ, հետո կանգ առնում՝ ձեռս ճար չկա... Շփոթված եմ:


Բարև դզեզ սերժիկնոցի բիսետկում թառած գյադեք, էս ծերերի անեծքի տակից, ինչպես եք դուրս պրծնելու....

Արթուր Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս նյութը դիտել են - 14095 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook