USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 24 Հոկտեմբերի 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Նախագահն այցելել է Երևանի մետրոպոլիտեն, այնուհետև ներկա է գտնվել «Ռոսիա Մոլ» կենտրոնի բացմանը
2016-03-05 12:42:00
Տպել Տպել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի պատասխանատու պաշտոնյաները Հանրապետության Նախագահին ներկայացրել են Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ իրականացված աշխատանքները, առկա խնդիրները, ինչպես նաև մետրոպոլիտենի անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով վերակառուցման առաջին և երկրորդ վարկային ծրագրերով նախորդ վեց տարիներին իրականացված աշխատանքների արդյունքների հիման վրա հետագա անելիքները:

Մետրոպոլիտենի արդիականացման, անվտանգ շահագործման, անհետաձգելի համարվող խնդիրների լուծման նպատակով ներդրումների ներգրավման և արդյունքում՝ մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիրն ամբողջությամբ ավարտին հասցնելու համար, Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շարունակելու բանակցությունները գործընկեր կազմակերպությունների հետ:

Հանրապետության Նախագահը Երևանի քաղաքապետի և մետրոպոլիտենի ղեկավարության ուղեկցությամբ «Մարշալ Բաղրամյան» կայարանից ուղևորվել է դեպի «Զորավար Անդրանիկ» կայարան, որտեղից այցելել է մետրոպոլիտենից անմիջական մուտք ունեցող նորակառույց «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոն: Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել կենտրոնի բացման արարողությանը:

«Ռոսիա Մոլ» կենտրոնի սեփականատեր «Սիլ» կոնցեռն ընկերության համասեփականատերերի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների, բացմանը հրավիրված բազմաթիվ այլ հյուրերի հետ Նախագահը շրջայց է կատարել «Ռոսիա Մոլ»-ում, որի ընթացքում Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները ներկայացրել են «Սիլ» կոնցեռնի քաղաքաշինական ծրագրերը, որի մաս է կազմում նաև նորաբաց առևտրի կենտրոնը:

Այս նյութը դիտել են - 1997 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Հարցում

2026 թվ.-ի խորհրդարանական ընտրություններին, ում կտաք ձեր քվեն

Նշեք 8 պատասխան:

  • Վարդան Ղուկասյան (ԴՕԿ) (3-ձայն)
  • Նիկոլ Փաշինյան (0-ձայն)
  • Ռոբերտ Քոչարյան (0-ձայն)
  • Նինա Կարապետյանց (0-ձայն)
  • Սերժ Սարգսյան (0-ձայն)
  • Արթուր Վանեցյան (0-ձայն)
  • Ժիրայր Սեֆիլյան (0-ձայն)
  • Արման Թաթոյան (0-ձայն)
  • Սամվել Կարապետյան (0-ձայն)
Ajax Loader
Facebook