- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Հայկական չիրը պարզապես ապրանք ›››
Տպել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈւՆՔԻ ԴԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ....
Բազմաթիվ անգամներ լսել եմ կամ կարդացել, որ Հայաստանի բնակիչները կարծում են, որ ՀՀ իշխանությունների կողմից կնքված միջազգային պայմանագրերը վատ ազդեցություն են ունենում երկրի տնտեսական, իրավական և անկախ զարգացման վրա: Հետևելով Հայաստանի ներկա և անցյալ կառավարությունների իրականացրած ներքին և արտաքին քաղաքականությանը, հանգել եմ այն եզրակացության, որ Հայաստանի իշխանությունները կատարում են ընդամենը երկու քայլ միջազգային իրավունքին անդամագրվելու գործընթացում` նախ վավերացնում են համապատասխան միջազգային պայմանագրերը առանց դրանք հանգամանալից ուսումնասիրելու և ծանոթանալու պահանջվող պատրավորություններին և երկրորդ, ամեն գնով պայմանագարերի շրջանակում գրանտային ծրագրերում հաջողություն անձանագրելու մեծ ջանքեր է ներդնում` ունենալով ոլորտում անահամաչափ և անհամապատասխան ռեսուրսներ: Այս թեզը ամրագրելու համար անդրադարձ կատարեմ ընթերցողին քաջ հայտնի Օրհուսի Կոնվենցիային և դրա «ազդեցությանը» Հայաստանի և հայերի կյանքին` փորձելով ի ցույց դնել այդ «ազդեցությունը» բացասական գնահատող քաղաքացիների տեսակետը և իրականում ակնկալվող ազդեցությունը, որը Հայաստանում դեռևս գոյություն չունի:
Հայաստանը անդամակցել է Օրհուսի Կոնվենցիային 2001 թվականին և պարտավորություններ ստանձնել իրականացնելու Կոնվենցիայի պահանջները դրա երեք կարևորագույն հենասյուների իրականացումը ապահովելով: Օրհուսի երեք հենասյուներն են բնապահպանական որոշումների կայացման մեջ հասարակության մասնակցության ապահովում, մատչելի արդարադատություն և տեղեկատվության մատչելիություն հասարակության համար:
Հայաստանը Կոնվենցիայի այն եզակի անդամներից է, որ ստեղծել է Օրհուս կենտրոններ երկրի բոլոր շրջաններում և ընդգրկվել հասարակության տեղեկացվածության բարձրացման պահանջկոտ աշխատանքներին: Թվում է, թե 14 երկար ր ձիգ տարիների ընթացքում և ավելի քիչ Օրհուս կենտրոնների նվիրված աշխատանքի արդյունքում հասարակությունը Հայաստանում պետք է լինի բնապահպանական խնդիրների և դրանց լուծմանն ուղղված քայլերի քաջածանոթ մասնակիցն ու ուղղորդողը, երկրում տեղի ունեցող բնապահպանական որոշումների և դրանց իրականացման կամ օրենքի ոտնահարման նկատմամբ խիստ վերահսկող պահանջատերը: Բայց այդպես չէ….
Հարց է առաջանում, այդ ինչպե՚ս է, որ 14 տարիների ընթացքում Հայաստանում հասարակությունը անտարբեր և անտեղյակ է իր իրավունքներից և առավել ևս դրանք կիրառելու ձգտում անգամ չունի այնքան ժամանակ, քանի դեռ կայացված բնապահպանական որոշումները համապատասխան պետական կառույցների կողմից չեն ոտնահարել տվյալ մարզի, գյուղի, քաղաքի կամ համայնքի շահերը: Մեկ այլ հարց ևս հետևում է նախորդին, այսքան ժամանակ որն է արդյունքը Օրհուս կենտրոնների աշխատանքի և ում տեղեկացվածությունն է բարձրացել առ այսօր այդ կենտրոնների աշխատանքի շնորհիվ: Ես որպես հետազոտող այս ոլորտում բախտ չեմ ունեցել անձամբ շփվել Օրհուս կենտրոններից որևէ մեկի հետ Հայաստանում, չնայած, որ ձգտել եմ հանդիպել և ներկայացնել իմ հետազոտական հետաքրքրությունները ժամանակին: Այդ իսկ պատճառով մանրամասն ուսումնասիրել եմ կենտրոնների աշխատանքը առցանց, որը և ձևավորել է չեզոք կարծիք այդ կառույցի վերաբերյալ` մասամբ դեպի դրական միտումով առ այն, որ Հայաստանը իրավամբ ներկայանալի քայլ է կատարել միջազգային իրավունքի կիրառման ոլորտում` ստեղծելով այս ցանցը երկրի ներսում: Բայց թերևս միայն այսքանը այս թեմայով: Իսկ հարցերի պատասխանները կփորձեմ գտնել Օրհուս կենտրոնների գործուն մասնակցությամբ ապագայում:
Այժմ անդրադառնանք հասարակության մասնակցության, մատչելի արդարադատության և տեղեկության ձեռք բերման մատչելիության երեք հենասյուներին, որոնք մեր երկիրը պարտավորություն է վերցրել ապահովել թե անդամակցելով միջազգային իրավունքի մեջ ամենակարևոր Կոնվցիաներից մեկին և թե ՀՀ գործող Սահմանադրությամբ ամրագրելով միջազգային իրավունքի գերակայությունը Հայաստանում:
Տեղում ուսումնասիրության և հետազոտական աշխատանքի արդյունքում պարզել եմ, որ հասարակությունը հատկապես գյուղական համայնքներում բացարձակապես անտեղյակ է իր իրավունքներից, իսկ քաղաքային համայքներում հասարակության փոքրաթիվ անդամները տեղեկացված միայն այն պարագայում, եթե հետաքրքրված են բնապահպանական խնդիրներով և մտահոգվում են Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող կլիմայական, էկոլոգիական և կայուն զարգացման ոլորտի խնդիրներով: Ընդհանուր պատկերի մեջ այսպիսի ակտիվ քաղաքացիների գոյությունը իսկապես հուսադրող է: Սակայն այս քաղաքացիների խմբերը, ինչպես և Հայաստանում մնացած բոլոր ոլորտներում միմյանց հետ նույն հայացքաները կիսող, բայց միմյանց հետ չհամագործակցող նմանատիպ խմբերը առճակատվում են մեծ դժվարությունների հետ: Խմբերից յուրաքանչյուրն ունի իր առջև դրված նպատակ, գործում է անկախ, ինչը և թուլացնում է այդ փոքրաքանակ խմբի աշխատանքի անմիջական ազդեցությունը բնապահպանական որոշումների կայացման ժամանակ և ձեռք բերված արդյունքների ծանրակշռությունը` զուգահեռաբար թուլացնելով նաև ազդեցության մակերեսը:
Վերը բերված օրինակը բնապահպանական ակտիվության վերաբերյալ առաջ է բերում հարց, արդյո?ք Օրհուս կոնվենցիան ազդել է Հայաստանի ներքին կառավարման վրա այնպես, ինչպես այդ մասին բարձրաձայնում են միջազգաին կոնվենցիաներին դեմ հանդես եկող մասնագետները: Եթե հասարակության առավել լայն շրջանները իսկապես տեղեկացված լինեն այս միջազգային պայմանագրի դրույթներին և ըմբռնեն, թե որքան մեծ դեր է հատկացված հասարակությանը միայն այս պայմանագրով, ապա չեմ կարծում, որ որևէ մեկ կասկած կարող է մնալ միջազգային պայմանագրի բացասական ազդեցության վերաբերյալ Հայաստանում ապրող բնակիչների վրա:
Այս միջազգային պայմանագրին է միացել Եվրոպական Միությունը ևս և իր օրենքներում և դիրեկտիվներում հատուկ շեշտադրումներով ուղղորդում է Եվրոպական Միության անդամ երկրներին, որ ավելի մեծ նշանակություն տան հասարակության տեղեկացվածության բարձրացմանը, որոշումների կայացման մեջ մասնակցությանը և արդարադատության մատչելիությանը: Եվրոպական Միության երկրներում կառավարողները դրսևորում են: պետական ԿԱՄՔ այս պարտավորությունները ստանձնելուց հետո դրանք համաչափ և լիարժեք կենսագործելու համար: Կոնկրետ Օրհուսի Պայմանագրի ազդեցությունը պետք է լիներ հասարակության դերի բարձրացման ուղղությամբ Հայաստանում, ինչը և պետք է դառնար կառավարության համար իրավունքի պարտադրման մեխանիզմ` բնապահպանական որոշումների կայացման ժամանակ: Առ այսօր մեր փոքրաթիվ ու պառակտված բայց համառորեն չնահանջող ակտիվ քաղաքացիական մասնակցությունը ապացուցել է, որ հասարակությունը կարող է հասնել արդյունքների, եթե ակտիվորեն մասնակցում է որոշումների կայացմանը` պահանջելով և պարտադրելով արդարություն, թափանցիկություն և հաշվետվություն: Բարձր գիտակցություն և տեղեկացվածություն ունեցող քաղաքացիների փոքրաթիվ խմբերը դեռևս շատ խոչըդոտներ ունեն հաղթահարելու, որպեսզի կարողանան նվաճել կամ ձեռք բերել պետական պարտավորություններ ստանձնող մարմինների կամքի դրսևորումը ոչ միայն բնապահպանական որոշումների այլև բոլոր պետական որոշումների կայացման ժամանակ: Այդ իսկ պատճառով խիստ անհրաժեշտ է Հայաստանում զարգացնել կոնկրետ բնապահպանական տեղեկացվածության տարածման և գիտելիքի զարգացմանն ուղղված միջոցառումները` սկսած կրթական հաստատություններում հագեցած կրթական ծրագրերից փոքր տարիքից: Իսկ հասարակության լայն շերտերի տեղեկացվածության մակարդակի բարձրացման համար այդ առաքելությունը պետք է, որ կատարեն Օրհուս կենտրոնները և բոլոր այլ բնապահպանական ՀԿ-ները: Եթե ՀՀ-ում հարգվեր և իրառվեր գործող սահմանադրությունը, ապա Միջազգային պայմանագրերի կիրառումը և տեղական օրենքների համապատասխանեցումը այդ պայմանագրերին պետք է մենք` Հայաստանի քաղաքացիներս նկատած լինեինք: Այնպես, որ պահպանելով այս օրերի շունչը ՀՀ գործող սահմանադրության փոփոխման վերաբերյալ, ցանկանում եմ մեկ անգամ ևս նկատել, որ առանց ունեցածը կիրառելու, հնարավոր չէ համոզված լինել, որ այն վատն է կամ լավն է, ցանկանում եմ մեկ անգամ ևս կրկնել, որ Սահմանադրական դրույթների թերի լինելը չէ մեր խնդիրը, այլ այդ դրույթները կիրառողների և պարտադրողների բացակայությունը ի դեմս համապատասխան ոլորտի կառավարման մասնագետների և պարտադրող հասարակության:
Գայանե Աթոյան
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում
«Ամրապնդե՛ք կասկածները»․ ինչու Արամուսում 4 հոգու սպանողին փորձաքննության չեն տանում

Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
ՈւՂԻՂ. Ավինյանը նիստ է վարում. ինչ են քննարկում
ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՏԻԶ, ԳԵՐԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ԽՑԵՐ, ՎԱՏ ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԻԳԻԵՆԱՅԻ ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿ՝ ՔԿՀ-ՆԵՐՈՒՄ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
Կառավարության գովազդած Wizz air-ը ուղևորներին թողել է փողոցում. մեկօրյա հյուրանոց և անորոշություն
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ
Փալմդելի հայ համայնքը՝ հոգևոր և ազգային վերածննդի ճանապարհին. հիմնվում է քաղաքի առաջին հայկական դպրոցը
Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, Հյուսիսային պողոտայի կառուցապատողից Հյուսիսային պողոտայում բնակարան է կաշառք ստացել․ factor.am
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
Լրագրող Անի Գևորգյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Նարեկ Սամսոնյանի կինը՝ ԵՄ դեսպանին. «Ձեր լռությամբ արդարացնում եք հետապնդումները». «Ժողովուրդ»
Դաժան սպանություն՝ Երևանում․ մեքենան այնքան են վարել քաղաքացու վրայով, մինչև նա մահացել է
«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
Վարդան Ղուկասյանն իր նոր ձևավորվող թիմով Հայաստանը դարձնելու է արևային երկիր ․Լևոն Բաղդասարյան
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



