USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 14 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Գյումրի` «Ապահով Հայաստանի» զոհերի քաղաքը...
2016-02-27 14:59:00
Տպել Տպել

Տարիների ընդմիջումից հետո, երբ կրկին ոտք դրեցի Գյումրի, պիտի խոստովանեմ, իրոք անկարող էի հավատալ, որ այն իրականությունը, որ բացվեց իմ առաջ Գյումրիին բաժին հասած ճակատագիրն է:


Սկզբում որպես "Ցայգ"-ի խմբագիր, իսկ ապա արդեն երեւանյան մի շարք ԶԼՄ-ների Գյումրու մշտական եւ հատուկ թղթակից, կամաց կամաց սկսեցի մարսել Գյումրու իրականությունը եւ այդ ողջ ընթացքում փորձում էի հասկանալ, թե որտեղից կարելի է սկսել եւ ինչպես կարելի է ներկայացնել Գյումրին, որպեսզի իրականությունը արտացոլվի մաքսիմալ ճշմարտացի, առանց ավանդական "ծամված" շաբլոնայինկատեգորիաների:

Մոտ քսան տարի ընտանքիս ապրել է տնակում: Տուն կարողացել ենք ձեռք բերել ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ. եղել եմ ոչ-ունեւոր ընտանիքի զավակ: Հենց սա էլ իմ համար դարձավ ուղղորդիչ. ներկայացնել Գյումրին սոցիալական լրագրության տեսանկյունից:

Առաջին իսկ նյութս "Առաջին լրատվականում" ունեցավ հաջողություն: Գրեթե հաջորդ օրը նյութի թողարկման արձագանքը չուշացավ: Հայտնվեց առաջին բարերարը: Նյութ նյութի հետեւից եւ արդեն մոտ երեսունհինգ ընտանիք, որոնց խնդիրների բարձրաձայնամն խոսնակի համեստ դերը ստանձնելու պատիվն եմ ունեցել, որոնցից մեկի համար նույնիսկ կարողացանք մինչ Հանրապետության Վարչապետ հասնել եւ տնով ապահովել:

Սակայն այսօր լինելով հերթական անգամ Գյումրու Անտառավան թաղամասում, կարծում եմ, որ այն ինչ արվել է, չափազանց քիչ է, որովհետեւ առկա խնդիրների ծավալները իրապես տիտանական են:

Թշվառությունը, որի մեջ այսօր գտնվում է Գյումրին, պարզ ասած, սահմաններ չի ճանաչում: Եվ որեւէ իշխանության համար աղվեսադրոշմ է Գյումրին այնքան ժամանակ, քանի դեռ կա թեկուզ մեկ տնակ, մեկ կիսավեր կամ վթարային շինություն:

Սովորաբար ընդունված է ասել, թե Գյումրին Հայաստանի մշակութային մայրաքաղաքն է: Ոչ եւ ոչ: Գյումրին այս երկրի իշխանությունների ճակատի խարանն է, "Վերջին բոլշեւիկի""Ապահով Հայաստանի" զոհերի քաղաքը;

Արման Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս նյութը դիտել են - 1543 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook