USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 05 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հուսով եմ, որ Աշոտյանը այս հարցազրույցից հետո ինձ համար iPhone կգնի. Հարցազրույց Նարեկ Միրզոյանի հետ...
2016-02-25 22:27:00
Տպել Տպել

Բարև Ձեզ հարգելի Նարեկ, որքա ՞ն ժամանակ է, որ գրանցված եք ֆեյսբուքում;

- Բարև Ձեզ, Ֆեյսբուք սոցիալական հարթակում գրանցված եմ 2012 թվականի փետրվարի 14ից :)



Որքա՞ն ժամանակ է, որ ակտիվ եք ֆեյսբուքում:

- Նշեցի, որ Ֆեյսբուքում գրանցված եմ 2012 թվականից, բայց որպես ակտիվ Ֆեյսբուքահայ, իմ գործունեությունը սկսել եմ 2014 թվականից:


Ի՞նչ առավելություններ և բացասական կողմեր ունի ֆեյսբուքը ձեր համար:

- Որպես առավելություն կնշեմ՝ օպերատիվությունը: Որպես լրագրող ու ինֆորմացիայի արագ տարածման միջոց, ես նախընտրում եմ հենց՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցը:

Բացի դրանից, այն լավ միջոց է ընկերների, ծանոթների հետ շփվելու, ինչպես նաև գործնական կապեր հաստատելու արտերկրի գործըկերներիս հետ: Իսկ որպես բացասական կողմ, կնշեմ միայն ֆեյքերին, «ովքեր» չգիտես թե ինչու, հենց գրանցվում են Ֆեյսբուքում, միանգամից սկսում են ընկերության հայտ ուղարկել « մասնագետ » Ֆեյսբուքահայերին: ))))


Արդյո ՞ք ճիշտ է, որ ֆեյսբուքում ձեր ակտիվության շնորհիվ եք աշխատանքի անցել :))))

- Միանգամայն ոչ, քանի որ լրագրության ոլորտում 2012 թվականից եմ, իսկ որպես ակտիվ Ֆեյսբուքահայ՝ 2014-2015-ից: Հետևաբար, ունեցել եմ աշխատանք, և նոր դարձել եմ ակտիվ օգտատեր:


Ունե ՞ք այնպիսի ֆրենդներ, որոնց տանել չեք կարողանում, բայց պահում եք ձեր ֆրենդների ցուցակում;

- Հա, քույրս է ))):


Ի ՞նչ զվարճալի դեպք կհիշեք կապված ֆեյսբուքի հետ:

- Բավականին շա՜տ զվարճալի դեպքեր են եղել, բայց ամենազվարճալին այն է, որ պետք է ընկերներիցս մեկին հաղորդագրություն ուղերկեի, բայց պատահաբար այն ուղարկեցի պատգամավորներից մեկին: Հիմա դա անցած դեպք է, բայց ամեն անգամ, երբ հանդիպում եմ այդ պատգամավորին երկուսս էլ չենք կարողանում զսպել մեր ծիծաղը: Պարոն Էսինչյան, բարևներ )))


Ի ՞նչը չեք կարողանում տանել ֆեյսբուքում:

- ՖԵՅՔԵՐԻՆ ու այն օգտատերերին, ովքեր իրենց « հռչակել » են՝ ռազմական փորձագետ ու իրենց իրավունք են վերապահում, գրառումներ կատարել՝ Հայոց բանակի մասին: Քանի որ լավ առիթ է, ուզում եմ կոչ անել այդ օգտատերերին, որպեսզի նրանք զերծ մնամ նման գրառումներ կատարելուց: Վերջ ի վերջո, մենք ունենք ռազմական փորձագետներ, ովքեր հանրությանը տրամադրում են հավաստի տեղեկատվություն, իսկ Հայոց բանակի մասին կեղծ ու նենգ տեղեկատվություն տրամադրողներին ուղղակի խղճում եմ…


Ի՞նչն է ձեզ նյարդայնացնում ֆեյսբուքահայության շրջանում;

- Անհայտ հայտնիները, ովքեր քասթինգը անցնելուց հետո, նկարահանվում են մեկ, կամ երկու ֆիլմում, կամ ասենք հայտնիներից որևիցե մեկի հետ լուսանկարվում են ու վերջ, իրենք դառնում են համաշխարհային աստղ և Ֆեյսբուքում ունենում են լայք փեյջ: ))


Դուք հաճախ ձեր գրառումներով Արմեն Աշոտյանից iPhone եք ուզել, նա տեղյա՞կ է, այդ մասին? :)))

- Իրենից հարցրեք: )

Հիմա երբ Արմեն Աշոտյանը նախարար չէ, շարունակելու՞ եք նրանից iPhone ուզել և ինչի՞ց հետո որոշեցիք iPhone ուզել իրենից :)))))

- Անկեղծ ասած ես նախկին նախարարից այֆոն չէի էլ ակնկալում, չնայած ի՞նչ իմանաս: Ուղղակի, դա մի միջոց էր, որպեսզի Ֆեյսբուքում որոշ չափով կարողանայի « հայտնի» դառնալ, հայտնի, ոչ թե համաշխարհային ճանաչում ձեռք բերեի, այլ՝ ուղղակի որպես ակտիվ օգտատեր և կարող եմ ասել, որ ա՛յո, դա ստացվեց ինձ մոտ : ))))

Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար:)

- Ես նույնպես շնորհակալ եմ հետաքրքիր հարցազրույցի համար, հուսով եմ, որ Աշոտյանը այս հարցազրույցից հետո ինձ համար այֆոն կգնի: )))

 FBF.am

Այս նյութը դիտել են - 1554 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook