USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 01 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Մայրենիի» օր պետք է հռչակել Սփյուռքի գաղթօջախներում, բայց ոչ հայրենիքում...
2016-02-21 14:33:00
Տպել Տպել

Մի քանի տարի առաջ գրել էի, որ միայն լեզուն կորցնող երկրում է հնարավոր հռչակել Մայրենի լեզվի օր ու ,,Մայրենիի դեսպան,, մեդալը հանձնել Մեսրոպ Մաշտոցին, ինչը 2013-ին արեց Հրանուշ Հակոբյանը /ճիշտ է, հետո ասում էին, որ մեդալի առաջին օրինակը հանձնել են ոչ թե Մաշտոցին, այլ՝ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց թանգարանին, բայց դե.../:

Ասել եմ նաեւ, որ այդպիսի օր պետք է հռչակել Սփյուռքի գաղթօջախներում, բայց ոչ հայրենիքում:
Հիմա, երբ տեսնում եմ, որ ,,ա,,-ագրությամբ եւ ,,ա,,-ախոսությամբ բռնկված են բոլորը՝ օրենսդիր մարմնի ամբիոնից մինչեւ հայ ժամանակակից գրող ու մանկավարժ, մտավորական ու գիտնական. բոլորը խոսում ու գրում են ,,քուչի լեզվով,,....

Երբ տեսնում եմ, որ շատերը շարունակում են իմ ականջը սղոցել իրենց գրավոր ու բանավոր խոսքով, գրելով ու ասելով՝ ,,սենց,, ,,նենց,, ,,կապՆվել,, ,,խաբՆվել,, ,,քծՆվել,, ,,զանգՎել,,...Եվ այդ անոմալ բառապաշարի՝ գրավոր եւ բանավոր՝ վերջը չի երեւում...

Ի դեպ, նման բառապաշարով գրքերի հրատարակությունը դարձել է սովորական բան...
Այս ամենը տեսնելուց հետո մտածում եմ՝ գուցե իսկապե՞ս ճիշտ են վարվել, որ այսպիսի ,,տոն,, են հռչակել...
Հայրենիքի զգացողություն չունենք: Ունենայինք՝ ոտնակոխ չէինք անի մեր ԼԵԶՈՒՆ...
,,Մեր լեզուն մեր հայրենիքն է,,...
Հո հենց այնպես չէ՞ր ասում Ավետիք Իսահակյանը...

 

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս նյութը դիտել են - 1568 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook