- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Մի տեղ ես կարդացի, որ Դաշնակցությունն ու Հանրապետականը միանում են Կրեմլի հրահանգով: Հստակ տեղեկատվություն չունեմ, բայց ինձ թվում է, որ Կրեմլին բացարձակապես չի հետաքրքրում, թե ինչ են Հայաստանում անում այս երկու, ինչպես նաեւ մնացած կուսակցությունները: Իհարկե, զուտ տեսականորեն կարելի է ենթադրել, որ ՀՅԴ-ի հակաթուրքական հռետորաբանությունը այս պահին կարող է Ռուսաստանին դուր գալ, եւ այդ երկիրը դեմ չէր լինի, որ Հայաստանի ղեկավար օղակներում հայտնվեր նման կուսակցություն: Բայց դա Ռուսաստանի համար 1000-րդական նշանակություն ունի: Պայմանավորելը հայաստանյան որեւէ ներքաղաքական գործընթաց Կրեմլի, Սպիտակ տան կամ, ասենք, Բրյուսելի մտադրություններով` դա գուցե համարվում է «քաղաքագիտական խորը վերլուծություն», բայց իրականում, ի վերջո, օտարամոլության դրսեւորում է: Նույնը՝ հակառակ «բեւեռի» մասին ենթադրությունները: ԱՄՆ կառավարությունը մոտ 750 հազար դոլար է հատկացրել մեր կառավարությանը՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Դա կարելի է, իհարկե, դիտարկել որպես յուրահատուկ հումոր՝ գայլերին ոչ միայն նշանակում են գառների պահակ, այլեւ դրա համար «աշխատավարձ» են վճարում: Բայց այդ, համաձայնեք, տարօրինակ քայլին տրվում է ավելի տարօրինակ բացատրություն՝ իբր Միացյալ Նահանգներն իրականում շահագրգռված է, որ Հայաստանում խորանա կոռուպցիան, եւ հենց դրա համար է փող տալիս մեր կոռումպացված կառավարությանը: Բայց կոռուպցիան Հայաստանում «բարեհաջող» զարգանում է առանց արտասահմանյան դրամաշնորհների, եւ կասկածել, որ որեւէ նոր նվիրատվություն դրան կնպաստի՝ տրամաբանական չէ: Այս տարօրինակ դրամաշնորհի հետ կապված հակված եմ ենթադրել այլ բան՝ որ մարդիկ Արեւմուտքում միամտաբար ենթադրում են, որ մեր պաշտոնյաները գողանում են գիտելիքների պակասի պատճառով: Բավարար է, ասենք, հավաքել որեւէ «ուժային ոլորտի» բարձրաստիճան աշխատակիցներին մի գողտրիկ վայրում եւ մի քանի շաբաթ նրանց հետ սեմինար անցկացնել, եւ այդ մարդիկ կդադարեն կաշառք վերցնել, բիզնեսներին «տանիք կանգնել» եւ այլն: Իրականում այդ պաշտոնյաներին ոչ թե սեմինարներն են պակասում, այլ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում հարմարավետ խցերը: Բայց այդ երեւույթները աշխարհի «ուժային կենտրոնների» դավադրության հետ կապ չունեն. ոչ ոք չի ստիպում մեր պետական համակարգին կոռումպացված լինել, ինչպես ոչ ոք չի պարտադրում միավորվել հայաստանյան կուսակցություններին եւ դաշինք կազմել: Ընդհանրապես ինձ թվում է, որ ամերիկացիները, ռուսները, եվրոպացիները, հրեաները, մասոնները (եթե այդպիսիք կան) ոչ առանձնապես մեր լավն են ուզում, ոչ էլ վատը՝ նրանք ապրում են իրենց կյանքով եւ հետապնդում են իրենց շահերը: Այն «վատությունները», որոնք մենք ենք մեզ անում, առնվազն 10 անգամ ավելի մեծ են, քան ցանկացած դրսի դավադրություն: Նույնիսկ «համաշխարհային»:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ / «Առավոտ» օրաթերթ
Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Hraparak.Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա
Hraparak. Առուշը տեղակալին է ազատել` ՔՊ-ի տոկոսները չապահովելու համար
Հայաստանն այսօր խորհրդարան է ընտրում
ԶԶՎԱՆՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ. Արիս Քարամյան
«ԱՐՑԱԽԻ ՀՈՐՈՎԵԼ». ՌԱԶՄԻԿ ԱՄՅԱՆԻ ՑՆՑՈՂ ԿԱՏԱՐՈւՄԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄ
armlur. ՈւՂԻՂ. Բանավեճը սկսված է. որ ուժերն են մասնակցում
Tete A Tete. Աննա Գրիգորյանը՝ իր անվան հետ կապված կոռուպցիոն սկանդալի, ընտանիքի մասին
armlur. Ընտրովի՞ ծանուցագրեր․ ովքե՞ր են բնակարաններն ազատելու պահանջ ստացել Արցախի բարձրաստիճան զինվորականներից
Միրզոյանը ճանապարհեց Ռուբիոյին. ԱՄՆ պետքարտուղարի այցը ՀՀ ավարտվեց
Գլենդել քաղաքի քաղաքապետը Վահե Էնֆիաջյանին հանձնեց քաղաքի խորհրդանշական բանալին
«Չտալ խավարին վերջին խոսքը»․ Բրբենքում ազգային ոգու և հիշողության հզոր երեկո՝ նվիրված Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին
Ո՞ր ՔՊ-ական պատգամավորները «դուրս մնացին» 50 հոգանոց ցուցակից.armlur
Ովքեր են ԲՀԿ-ի նախընտրական ցուցակում ընդգրկվել. անուններ.armlur
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Արամուսում 4 ժամում 4 անձի uպանողը կրկնակի փորձաքննությամբ անմեղսունակ է ճանաչվել. պատի՞ժ չի սպասվում
«Փոքրիկ հրեշտակներ»․ Սփյուռքի սրտից դեպի հայրենիք՝ հավատքի, սիրո և հույսի ճանապարհով
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
HetqTV.Ողջամիտ ժամկետը՝ թղթի վրա, վճիռների հերթը հասել է 2028 թվական. Հայաստանում իրականությունն այլ է
Ishkhanutyun. Անանուն նամակի հեղինակը չի ստում․ 150 միլիարդի հետքերով



