- 2025-06-13 22:12:00Այսօր բառերը խեղդվում են կոկորդում…
- 2025-05-31 01:14:00 Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում «Գևորգյան» պարային ակադեմիան նշեց իր հիմնադրման 30-ամյակը
- 2025-05-20 15:01:00Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի
- 2025-05-20 11:36:00Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հայաստանի ՊՆ-ն եւ Զինված ուժերի գլխավոր շտաբը հանդես են եկել հայտարարությամբ:
Հայտարարությունում ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ
Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծվեց պատերազմ, որն աննախադեպ էր՝ ներգրավված ուժերի, միջոցների, սպառազինության քանակի ու տեսակի առումով։ Այն աննախադեպ էր նաև այն տեսանկյունից, որ մեր բանակը, փաստացի, կռվում էր ոչ միայն 10-ը միլիոնանոց Ադրբեջանի զինված ուժերի, այլև Թուրքիայի ռազմական անմիջական մասնակցության և լիարժեք ու անվերապահ քաղաքական, ռազմական ու դիվանագիտական աջակցության, ինչպես նաև մի քանի հազար վարձկան-ահաբեկիչների դեմ։
Մեր բանակը, այս պայմաններում, արեց հնարավորն ու անհնարինը՝ հակառակորդին դիմագրավելու համար։ Հայկական բանակի ամեն մի զինվոր, սպա ու գեներալ Հայրենիքի պաշտպանության համար արեց առավելագույնը՝ անմնացորդ նվիրվելով այդ պայքարին ու կերտելով բազմաթիվ հերոսական պատմություններ։ Այս պատերազմը մեզանից խլեց մեր լավագույն որդիներին, որոնց հիշատակը հավերժ կմնա բոլորիս սրտերում՝ որպես մեր ժամանակների իրական հերոսների։
Ձեզանից յուրաքանչյուրը պետք է վստահ լինի, որևէ մեկի մոտ կասկածի նշույլ անգամ չպետք է լինի, որ մեր բանակն արել է հնարավորն ու անհնարինը։ Մենք ևս մեկ անգամ փաստեցինք, որ ունենք ոգով անկոտրում զինվորներ, սպաներ ու գեներալներ, որոնք պատրաստ են առանց վայրկյան անգամ մտածելու իրենց կյանքը զոհաբերել մեր սուրբ Հայրենիքի պաշտպանության համար։Բայց ժամանակն է դադարեցնել արյունահեղությունը։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունները եկել են համաձայնության, որի բովանդակությանն արդեն ծանոթ եք։ Պատերազմը լիարժեք չի ավարտվել, և մարտական գործողություններն Արցախում դեռևս շարունակվում են։ Այդուհանդերձ, մենք պաշտպանում ենք և պարտավոր ենք կատարել մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարության որոշումները, որոնք կայացվել են իրադրության բազմակողմանի վերլուծության և գնահատականի հիման վրա։ Մենք պարտավոր ենք կանգնեցնել արունահեղությունը։ Մենք պարտավոր ենք գտնել մեր բոլոր հերոսների մարմիններն ու նրանց, զինվորական պատվով, հողին հանձնել։ Մենք պարտավոր ենք փորձել սփոփել մեր հերոսածին մայրերի ցավն ու բուժել վիրավորների վերքերը։ Մենք պարտավոր ենք վերականգնել մեր բանակի ներուժն ու առավել ամրացնել այն՝ վերածելով գերժամանակակից ու գերմարտունակ մի բռունցքի։ Մեր անելիքները չափազանց շատ են։ Պատերազմն ավարտվում է։ Բանակն իր անելիքն արել է և շարունակելու է անել անմնացորդ։
Կոչ ենք անում զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են խարխլել պետականության հիմքերը և, դասեր քաղելով գործած հնարավոր բոլոր սխալներից, կերտել անհամեմատ ուժեղ ու մարտունակ բանակ, որին արժանի է մեր հերոսական ժողովուրդը։

Հայերը հայտնվել են Բաքվի օդանավակայանում, ադրբեջանցիները՝ Երևանի․ ԱԱԾ հայտարարությունը

Ինչի կարող է հանգեցնել ապօրինի ԱՄՆ մուտք գործելը

Դեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը դիմում է քաղաքացիներին

ԱՄՆ դեսպանատունը զգուշացում է տարածել վիզա ստանալու մասին

Լիլիթ Մակունցը Փենսիլվանիայի համալսարանի ուսանողներին ներկայացրել է ՀՀ - ԱՄՆ երկկողմ հարաբերությունները

Աննա Վարդապետյանը միջնորդել է Հովիկ Աղազարյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից

Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ ֆիզանձինք ՀՀ ժամանելիս

Մայր աթոռը հայտարարություն է տարածել Գարեգին Երկրորդի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու վերաբերյալ

Փաշինյանի որոշմամբ՝ պատվիրակություն է գործուղվում ԱՄՆ

ՍԵՐԳԵՅ ԱՌՍՏԱՄՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

Զարեհ Սինանյանը կգործուղվի Ուկրաինա

ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել

Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահների առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ

Սամվել Բալասանյանի որդին նշանակվել է Իրաքում ՀՀ դեսպան

Զինծառայողի մարմինը հայտնաբերվել է անտառում՝ ծառից կախված վիճակում

Գլխավոր դատախազի տեղակալ Պողոսյանի գլխավորությամբ ամփոփվել են Արմավիրի և Վայոց ձորի մարզերի 2022 թվականի գործունեության արդյունքները

«ՀԱՄԵՌ» ՄԱԿՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅՈՎ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԽՈՒԼԻԳԱՆԱԿԱՆ ԱՐԱՐՔՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՊԱՐԵԿՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉԵՆԹԱՐԿՎՈՂ ԱՆՁԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Կալանավորել. Հերթը հասան ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանին

ԱՄՆ վիզաների հերթերը կպակասեն

Գլխավոր դատախազ Վարդապետյանն անդրադարձել է ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթների նախաքննության ժամկետների ձգձգման պատճառներին

Պաշտոնական հաղորդագրություն Արցախից

Ալեն Սիմոնյանն ԱԺ աշխատակազմին պարգևավճար տալու մասին կարգադրություն է ստորագրել

ՀՀ գլխավոր դատախազություն. միջնորդագիր


