USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 01 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
...Օպերայի տեղը սուպերմարկե՞տ սարքել…
2016-02-15 12:16:00
Տպել Տպել

Մի ամբողջ խումբ մտավորականներ, սիրված երգիչներ, դերասաններ, մշակույթի ու արվեստի ասպարեզի այլ հարգարժան ներկայացուցիչներ, ինչպես հայտնի է, վերջապես որոշեցին տեր ու պաշտպան կանգնել մայրաքաղաքի հնություններին: Խոսքն, առաջին հերթին, պատմամշակութային հուշարձանների, հին շենքերի մասին է:

Այնպես չէ, իհարկե, որ այդ մտավորականները մինչև հիմա քանդելու կողմնակից էին և մեկ էլ՝ անցած շաբաթ տրամագծորեն փոխեցին իրենց դիրքորոշումը: Ոչ: Վստահաբար, այդ հարգարժան հայրենակիցները նախկինում էլ դեմ էին Երևանի փոքր կենտրոնում հին՝ 19-րդ դարավերջի ու 20-րդի սկզբի շենքերի բնաջնջմանը, քաղաքաշինական բետոնակուռ, եթե կարելի է ասել՝ վանդալիզմին: դեմ էին: Ինչ-որ տեղ՝ իրենց խոհանոցում, արվեստանոցում, ընկերների միջավայրում, առանձին դեպքերում՝ թերթերի էջերում, երբեմն՝ հեռուստաէկրաններից:

Բայց այժմյան դրսևորման որակական տարբերությունն այն է, որ նրանք որոշել են համատեղ հանդես գալ, այսինքն միավորել իրենց ուժերն ու հնարավորությունները: «Նրանքը», ի դեպ, բավականին տպավորիչ է. Հրանտ Թոխատյան, Մարկ Գրիգորյան, Զավեն Սարգսյան, Միքայել Պողոսյան, Զարուհի Մուրադյան, Լիլիթ Պիպոյան, Տիգրան Հեքեքյան, Դավիթ Մաթեւոսյան, Արթուր Իսպիրյան, Արամո…

Ահա մեր այս հայրենակիցները քաղաքացիական պահանջագիր են ստորագրել, հասկանալի է՝ հասցեագրված իշխանություններին, որ այսպես ու այսպես. «Մեր հստակ պահանջն է՝ դադարեցնել պատմամշակութային հուշարձանների շարունակական ոչնչացումը և որդեգրել դրանց պահպանման, խնամքի եւ մշակութային ժառանգության վերականգնման պետական քաղաքականություն»:

Պահանջը միանգամայն հստակ է ձևակերպված՝ հավելյալ մեկնաբանություններ անելու համար: Հարցը՝ ականջալո՞ւր կլինեն Երևանի քաղաքաշինության, կառուցապատման և առկա խառնիճաղանջ ու վանող պատկերի պատասխանատուները մտավորականների համատեղ պահանջներին, տեղին է, բայց ոչ՝ ամենակարևորը: Եթե ականջալուր չլինեն, ապա ցանկացած պարագայում, նշված հայտնի անձիք այն կորիզն են, որի շուրջ կարող է բավականին տպավորիչ քաղաքացիական համախումբ ձևավորվել, իսկ դա արդեն կազմակերպված և արդյունավետ պայքարի նախադրյալ է:

Մեկ այլ հարց. բա մինչև հիմա ինչո՞ւ այսպես չէին ընդվզում նշված հարգելի հայրենակիցները, անխուսափելի է: Բայց սա, երևի այն դեպքերից է, երբ ասում են՝ լավ է՝ ուշ, քան… ավելի ուշ:


Հարկավ, դեռ անցյալ տարի, երբ հերթական անկապ բետոն-ապակի արկղաշինության համար ավերվեց Աֆրիկյանների տունը, առիթ կար այսպես համախմբված բորբոքվելու և պահանջելու: Առիթ կար, առհասարակ, վերջին 15 տարիների ընթացքում, երբ, ըստ էության ու գրեթե՝ հիմնովին բնաջնջվեց այն ամենը, ինչն անվանում ենք՝ հին Երևան: Սակայն չես կարող կռահել, թե մտավորական մարդու համբերության բաժակը հատկապես որ կաթիլից կլցվի: Թերևս Արամի 30 հասցեում գտնվող, հուշարձան չհամարվող, բայց հին ու արդեն շատերի հայացքին հարազատացած շենքի ոչնչացումը այդ «վերջին» կաթիլը եղավ, չհաշված արդեն նույն հատվածում գտնվող մի շարք այլ հին տների (շենքերն) ավերելու հեռանկարը:

Մեծ հաշվով, էլի ուշ չէ: Դեռ ահագին պահպանելու և պաշտպանելու ենթակա բաներ կան և ոչ միայն արդեն խիստ հատուկենտ հին շենքերի շարքում: Մարզահամերգային համալիրը պաշտպանության կարիք ունի, «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը, ի՞նչ իմանաս, միգուցե նաև Օպերայի շենքը, չենք խոսում արդեն՝ Մատենադարանի, Հրապարակի ու այլևայլ կառույցների մասին: Առանց կատակի. չկա ոչ մի երաշխիք, որ վաղը, մյուս օրը ինչ-որ մեկի մտքով չի անցնի Օպերայի տեղը սուպերմարկետ սարքել…

Այնպես որ, լավ է, լավ է, որ վերջապես մի խումբ «հայտնիներ», ինչպես սիրում են գրել գլամուրային անցուդարձի սիրահարները, որոշեցին, որ այլևս աններելի է, եթե իրենք լռեն ու իրենց համատեղ ձայնը չբարձրացնեն:

Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս նյութը դիտել են - 1550 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Facebook