USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 29 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Սսկվեք, մոռացեք Էրգիրն էլ, պատմական հողերն ու Հայրենիքն էլ, վեր ընկեք տեղներդ...
2016-02-14 01:48:00
Տպել Տպել

Այս ի՜նչ կատարվեց, այս ուր են կորել Էրգիրը, պատմական Հայրենիքը, պապերի գերեզմանները հիշողները, Թուրքիան արյան ծով սարքող մարդիկ ու Արևմտյան Հայաստանի դարդով «ապրող» կազմակերպությունները։

Այդ ինչու՞ հենց լսեցին, որ հնարավոր է Ռուսաստանը Թուրքիայի դեմ ինչ-ինչ գործողություններ սկսի, հանկարծ պոչները քաշեցին, մկան ծակերը մտան, թե՝ Հայաստանը թատերաբեմ կդառնա, ռուսը էլի մեզ կդավաճանի, կլքի, հետ կքաշվի, արդյունքում՝ մենք ոտի տակ կգնանք։

Է՞, ռուսը ոտքը էլի հետ կքաշի, դուք նախօրոք պատրաստ եղեք դրան, հույսներդ մի դրեք միայն ռուսին, կազմակերպված ու պատրաստ եղեք ամեն մի անակնկալի; Այդ ինչու՞ եք մատնացույց անում ռուսի շահը։ Այո, ռուսը իր շահը լավ գիտի, մեզ լավ էլ օգտագործել է միշտ, մեկ անգամ էլ դո՛ւք դիվանագետ եղեք, դո՛ւք կարողացեք օգտագործել պահը՝ հանուն մեր շահի։

Սպասու՞մ եք։ Ինչի՞ն, ու՞մ, հարմար ո՞ր պահին։ Չե՞ք ուզում զոհեր լինեն։ Իսկ առանց զոհերի այդ ո՞վ է ձեզ սկուտեղի վրա պատմական Հայրենիք մատուցելու։ Ո՛չ, ձայնս բոլորովին էլ տաք տեղից չի գալիս, մի բան լինելու դեպքում ընտանիքիս երեք տղամարդիկ, նաև հարազատ-բարեկամներ, առաջին գծում կլինեն։

Ես ոչ քաղաքական գործիչ եմ, ոչ ռազմական մարտավարության գիտակ, բայց այնպես չէ, որ ձեզանից քիչ եմ հասկանում, որ գուցե սա, եթե իհարկե լինի, միակ տրվելիք շանսը կլինի այս ժողովրդին։ Անցավ գլուխներդ ցավի տակ չե՞ք ուզում դնել, սպասում եք, որ քրդերը կպոկեն թուրքերից ձեր պատմական հողերն ու ձե՞զ կնվիրեն։ Բացառված չէ, որ քրդերը կպոկեն այդ հողերը, իսկ հայերին ընդամենը երեք մատի կոմբինացիա ցույց կտան, ուրեմն՝ սսկվեք, մոռացեք Էրգիրն էլ, պատմական հողերն ու Հայրենիքն էլ, վեր ընկեք տեղներդ, էլ զահլա չտանեք «Ծովից ծով Հայաստան» բարբաջելով ու գինու բաժակը ձեռքներիդ աքլորանալով՝ պապերի շիրիմներն ու Սասնա սառնորակ աղբյուրներն հիշելով։

 

Մելանյա Պետրոսյանցի ֆեյսբուքյան էջից

Այս նյութը դիտել են - 1673 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook