USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 02 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Արցախի դարպասում որևէ հայի ձեռնտու չէ իրավիճակի ապակայունացում Սյունիքում. Քաջարան համայնքի ղեկավար
2020-05-24 17:01:00
Տպել Տպել

Քաջարան համայնքի ղեկավարի Մանվել Փարամազյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Սիրելի համաքաղաքացիներ ,արժանապատի՚վ սյունեցիներ, որպես Քաջարան համայնքի իրապես ընտրված, լեգիտիմ ղեկավար, իմ բարոյական պարտքն ու լիազորությունն եմ համարում դիմել ձեզ. Նախ՝ բոլորդ իրավունք ունեք իմանալ վերջին օրերի տխրահռչակ իրականության դեպքերի մանրամասներն ինձնից, և որ ամենակարևորն է՝ ես ի զորու եմ տեր կանգնել իմ և իմ համայնքի ցանկացած բնակչի իրավունքին և արժանապատվությանը:
Ինչպես գիտեք, օրեր առաջ ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել իմ և մերձավորներիս բնակարաններում, որի արդյունքում բնականաբար որևէ կասկածելի բան չի հայտնաբերվել։ Դրան հաջորդել են մեր համաքաղաքացիների անհիմն ձերբակալությունները՝ բռնության կիրառմամբ:
Կատարվածն ըստ էության քաղաքական հետապնդում է:
Գաղտնիք չէ, որ ես երբևէ չեմ ներգրավվել քաղաքական ինտրիգների մեջ, տուրք չեմ տվել երկրում ծավալված քաղաքական խաղիկներին, զբաղվել եմ բացառապես մեր համայնքի զարգացման, շենացման գործով, համարելով, որ դրանից աստվածահաճ ու պետականամետ ոչինչ չի կարող լինել:
Ինչպես տեսնում ենք, սակայն, որոշ պետական այրերի կոկորդին կարծես խեղդող փաստ է իմ ժողովրդական հեղինակությունն ու քաղաքական չեզոքությունը:
Կոչ եմ անում այս խայտառակ գործողությունների պատասխանատուներին դադարեցնել ապօրինի ճնշումները սյունեցիների հանդեպ։
Որևէ հայի ձեռնտու չէ իրավիճակի ապակայունացում Սյունիքում՝ Արցախի դարպասում , և սա հղի է ծանր հետևանքներով»։

Այս նյութը դիտել են - 6564 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook