- 2021-01-25 20:35:00ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր գլխացավանք լրատվամիջոցների համար. կառավարությունը կհասնի իր նպատակին. «Ժողովուրդ»
- 2021-01-25 13:19:00Պարոն Փաշինյան, Ձեզ չեն հուզում մարդկանց վիշտն ու տառապանքները, Հայաստանի ճակատագիրը, սփյուռքի հայերի վիճակը
- 2021-01-25 01:30:00«168».Շատերը սկսել են հասկանալ, որ Փաշինյանը փրկում է միայն իրեն ու իր գաղտնիքներն իմացող մարդկանց, իսկ մնացած թիմի վրա նա թքած ունի
- 2021-01-25 00:14:00ՄԱՐՄԻՆՆԵՐ՝ ԲԱՑ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ՏԱԿ
- 2021-01-22 20:59:00«Փեթակ» առևտրի կենտրոնը՝ ջեբիկիրների որջ. ովքե՞ր են հովանավորում հանցագործությունը
- 2021-01-20 09:47:00ԱԱԾ-ն պարտավոր է պարզել և հանրությունը պետք է իմանա՝ ում սեփականությունն է «arm24.net»-ը և արդյոք ադրբեջանական ծագում ունի՞, թե՞ ոչ
































ՀՀ քննչական կոմիտեն «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանը Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած կրակոցների, սպանության փորձի, առեւանգման եւ կողոպուտի դեպքով ներգրավված է որպես մեղադրյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով 2020թ. մարտի 6-ին որոշում է կայացվել Ա.Վ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 38-131-րդ հոդվածի 1-ին մասով և 38-176-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգարվել այն առերևույթ հանրորեն վտանգավոր արարքները կատարելու համար, որ նա իր մերձավորներ Ս.Կ.-ին, Ե.Ե.-ին, և Ա.Խ.-ին և ոմն Ա.-ին 2016թ. ամռանը ցուցում է տվել նախկին մերձավոր Է.Ա.-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 11.900.000 ՀՀ դրամին համարժեք, 25.000 ԱՄՆ դոլար արժողությամբ «BMW X6» մակնիշի ավտոմեքենան խմբով, բռնության գործադրմամբ բացահայտ հափշտակել, որից հետո հիշյալ անձինք, Ա.Վ.-ի կողմից նախապես կազմված խմբով, նախնական համաձայնությամբ, Երևան քաղաքի Էրեբունի համայնքի Բուռնազյան և Սասունցի Դավիթ փողոցների խաչմերուկում արգելափակել են նշված ավտոմեքենան, այնուհետև Է.Ա.-ի կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, հարվածներ են հասցրել վերջինիս, գցել գետնին, ապա, բացահայտ հափշտակելով հիշյալ ավտոմեքենան, հեռացել են:
Այնուհետև՝ 2019թ. ամռանը, Ա.Վ.-ն եղբոր որդուն՝ Ա.Վ.-ին, հանձնարարել է իր նախկին մերձավոր Է.Ա.-ին բացահայտ առևանգել և բերել իր տուն, որի կատարման նպատակով Ա. Վ.-ն Է.Ա.-ի բնակության վայրի մոտ հանդիպել է վերջինիս և խաբեությամբ Ա.Վ.-ի հետ զրուցելու նպատակով նրա տուն գնալու վերաբերյալ առաջարկ կատարելով, մոլորեցրել է Է.Ա.-ին և չարաշահելով նրա վստահությունը ու վերջինիս բացահայտ առևանգելով՝ տեղափոխել է Ա.Վ.-ի՝ Երևան քաղաքի Արցախի փողոցում գտնվող առանձնատուն, որտեղ Ա.Վ.-ի ցուցումով նա իր կամքին հակառակ տևական ժամանակ պահվել և բռնության է ենթարկվել:
Բացի այդ, Ա.Վ.-ն, Է.Ա.-ի հետ տևական ժամանակ ունենալով թշնամական հարաբերություններ, հանձնարարել է ապօրինաբար դիտավորությամբ Է.Ա.-ին զրկել կյանքից, որի կատարման նպատակով նա 2020թ. մարտի 04-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Բուռնազյան փողոցով երթևեկող ավտոմեքենայի սրահից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, Է.Ա.-ին ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, մոտ տարածությունից, հրազենից կրակոցներ են արձակել Բուռնազյան փողոցում գտնվող արհեստանոցի դիմաց կանգնած Է.Ա.-ի ուղղությամբ, որի հետևանքով արձակված գնդակից վնասվածքներ են ստացել վերջինս և արհեստանոցում գտնվող Մ.Մ.-ն, ինչպես նաև իրական վտանգ է ստեղծվել նույն արհեստանոցում գտնվող այլ անձանց կյանքի համար, սակայն կրակոցներ արձակած անձը, իր կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չի հասցրել ու նշված մեքենայով հեռացել է:
2020թ. մարտի 8-ին Ա.Վ.-ի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և նրան հայտնաբերելու նպատակով հայտարարվել է հետախուզում:
2020թ. մարտի 5-ին առերևույթ հանցագործություններ կատարելու համար վերջինիս եղբոր որդի Ա.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (մարդուն առևանգելը) 1-ին մասով, իսկ Ս.Կ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (կողոպուտ) 3-րդ մասի 1-ին կետով, և նույն օրը վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, սակայն դատարանի կողմից ներկայացված միջնորդությունները մերժվել են, որի հիման վրա նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբանի մասնագիտությամբ ՀՀ առռղջապահության նախարար է նշանակվել

ԱՄՆ Կոնգրեսը հաստատեց Ջո Բայդենի հաղթանակը

ԱԿԱՆԻ ՊԱՅԹՅՈՒՆ՝ ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ

Նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Թրամփը հրամայել է Ազգային գվարդիա ուղարկել Վաշինգտոն

Համաճարակային իրավիճակով պայմանավորված վարչապետը ինքնամեկուսացված է

Վարչապետն ընդունել է ՌԴ փոխվարչապետին. քննարկվել են հայ-ռուսական փոխգործակցության օրակարգը և Արցախում իրավիճակը

Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ.ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը հանդես է եկել ուղերձով

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

ՌՀՄ-ի և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը նամակ է ուղարկել Վլադիմիր Պուտինին

Տիգրան Ավինյանի գրասենյակի աշխատակիցները կպարգևատրվեն

Արայիկ Հարությունյան. Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից վշտակցում եմ Մանվել Գրիգորյանի ընտանիքին

ՊԲ հրապարակել է նահատակված 81 զինծառայողների անուններ

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անխուսափելի են լինելու. Արմեն Սարգսյանի ուղերձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ն.Փաշինյան.Արցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված յուրաքանչյուր անձի կտրամադրվի 68000-ական դրամի չափով ֆինանսական աջակցություն

Փաշինյանն ըստ էության կոչ է անում դուրս գալ քաղաքացիական բախումների. ՄԻՊ

Վնգստացողների հարցեր լուծողը

ՊԲ-ն հայտնել է 37 նահատակված զինծառայողների անունները

ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանին հրավիրել են ԱԱԾ

Հայաստանի ՊՆ-ն եւ Զինված ուժերի գլխավոր շտաբը հանդես են եկել հայտարարությամբ

Նոյեմբերի 2-ի ժամը 15․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 331 դեպք

ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը


