USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացի կազմակերպման մասին...
2016-02-10 10:08:00
Տպել Տպել

 

Կարևորելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 4ի ՆՀ207Ն հրամանագրով նախաձեռնված սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացի պատշաճ կազմակերպումը,


նպատակ ունենալով ապահովելու իրավունքի գերակայության սկզբունքի հետևողական իրացումը, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման իրավական կառուցակարգերի հետագա կատարելագործումը, իշխանությունների լիարժեք հավասարակշռումը և հանրային կառավարման արդյունավետությունը,

ելնելով 2015 թվականի դեկտեմբերի 6ի հանրաքվեով ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված՝ Սահմանադրության նոր դրույթների ամբողջական կենսագործման,ընդունման ենթակա իրավական ակտերի շրջանակի հստակեցման, դրանց մշակման գործընթացի համակարգման անհրաժեշտությունից,

ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49րդ հոդվածով, 55րդ հոդվածի 6րդ կետով և 56րդ հոդվածով՝

որոշում եմ.

1. Հաստատել 2015 թվականի դեկտեմբերի 6ի հանրաքվեով ընդունվածՀայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով (այսուհետ՝ Սահմանադրության փոփոխություններ) անվանականորեն սահմանված և ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը՝ համաձայն 1ին հավելվածի։

2. ՍտեղծելՀայաստանիՀանրապետությանՆախագահինառընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհուրդ:

3. ՀաստատելՀայաստանիՀանրապետությանՆախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի անհատականկազմը` համաձայն 2րդ հավելվածի:
4. ՀաստատելՀայաստանիՀանրապետությանՆախագահինառընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի գործունեությանկարգը՝համաձայն 3րդհավելվածի:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝

1) ապահովել սույն հրամանագրի 1ին հավելվածում նշված օրենքների նախագծերի մշակումը և դրանք սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը.

2) քննարկել և մեկամսյա ժամկետում հաստատել Սահմանադրության փոփոխությունների՝ օրենքով կարգավորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթների հիման վրա ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը, ապահովել դրանց նախագծերի մշակումը և դրանք սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը.

3) քննարկել և երկամսյա ժամկետում հաստատել Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված՝ ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա՝ սույն հրամանագրի մեջ չնշված այլ օրենքների ցանկը, ապահովել դրանց նախագծերի մշակումը և դրանք սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը.

4) կազմակերպել և ապահովել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապատասխանեցումը Սահմանադրության փոփոխություններին և դրանց հիման վրա ընդունված օրենքներին.

5) Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված՝ ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների շրջանակի հստակեցման, դրանց մշակման և ընդունման գործընթացում մասնագիտական աջակցություն, այդ թվում՝ խորհրդատվություն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդին մշակման փուլում տրամադրել սույն կետի 2րդ և 3րդ ենթակետերում նշված ցանկերը և սույն հրամանագրի 1ին հավելվածում նշված օրենքների նախագծերը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև սույն կետի 2րդ և 3րդ ենթակետերում նշված ցանկերում ընդգրկված օրենքների նախագծերը.

6) սույն կետի 2րդ, 3րդ և 4րդ ենթակետերի պահանջների կատարումն ապահովել մինչև 2015 թվականի փոփոխություններով ՀայաստանիՀանրապետության Սահմանադրության բոլոր դրույթների ուժի մեջ մտնելը։

6. Սույն հրամանագրի 1ին հավելվածում նշված օրենքների ցանկի 4րդ սյունակում առաջինը հիշատակված մարմինը տվյալ օրենքի նախագիծը (նախագծերի փաթեթը) մշակելու համար հիմնական պատասխանատուն է։ Սյունակում նշված մյուս մարմինը հիմնական պատասխանատու մարմին կարող է ներկայացնել առաջարկություններ, առարկություններ և անհրաժեշտ նյութեր՝ հիմնական պատասխանատու մարմնի կողմից համապատասխան օրենքների նախագծերը (նախագծերի փաթեթը) սահմանված կարգով և ժամկետներում մշակելու և իրավասու պետական մարմին ներկայացնելու նպատակով:

7. Սույն հրամանագրի 1ին հավելվածում նշված օրենքների ցանկի 5րդ և 6րդ կետերում հիշատակված օրենքների նախագծերը մշակման փուլում ենթակա են քննարկման՝ համապատասխանաբար դատական իշխանության ինքնակառավարման մարմինների և ՀայաստանիՀանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմի հետ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Ն Ա Խ Ա Գ Ա Հ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

Այս նյութը դիտել են - 1373 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook