USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ԻՐ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻՆ
2019-01-25 11:39:00
Տպել Տպել

Orer.am-ի տրամադրության տակ է հայտնվել մի ուղերձ, որի հեղինակը այժմ կալանքի տակ գնտվող ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, բանտից գրված այս ուղերձը հասցեագրված է Քոչարյանի համակիրների՝ օրերս տեղի ունեցած հավաքի մասնակիցներին և ընդհանրապես նրա բոլոր կողմնակիցներին։ Մենք փորձեցինք ճշտել երկրորդ նախագահի գրասենյակից այս տեքստի իսկության փաստը և դրական պատասխան ստացանք․ իրոք, Ռոբերտ Քոչարյանի ձեռքով գրված տեքստ է։

Ուղերձում մասնավորաբար ասված է.
«Թեև արդեն շուրջ երկու ամիս գտնվում եմ ապօրինի ազատազրկման մեջ, սակայն ուշադրությամբ հետևում եմ իրադարձությունների զարգացմանը Հայաստանում, Արցախում և տարածաշրջանում:
Ակնհայտ է, որ օրվա իշխանությունները, վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, ցավոք, քաղաքական ու պետական ղեկավարման առումով կատարյալ տկարություն են ցուցաբերում: Ձևավորված խորհրդարանական մեծամասնության որակական կազմը որևէ հնարավորություն չի թողնում հավատալու, թե իշխող նոր թիմը ունակ է արդյունավետ կերպով կառավարել երկիրը: Արդեն իսկ պարզ է, որ տեսանելի ապագայում ականատեսն ենք դառնալու հիասթափության մեծ մի ալիքի, որ բազմաթիվ անիրականանալի և պոպուլիստական խոստումների տխուր ու կանխատեսված հետևանքն է լինելու: Իսկ տնտեսական, ներքին ու արտաքին քաղաքականության մեջ այսօր արձանագրվող կոպիտ սխալների գինը չափազանց թանկ է լինելու: Ավաղ, այդ գինը վճարելու է մեզանից յուրաքանչյուրը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ցանկացած վրիպում (իսկ այդպիսիք արդեն կան) կարող է անդառնալի ու ճակատագրական հետևանքների հանգեցնել:
Մի քանի բառով ասեմ իմ, այսպես կոչված, «գործի» մասին: Ամեն գնով, օրենքի բռնաբարմամբ ու դատական համակարգի մեջքը կոտրելով՝ ինձ կալանքի տակ և այդպիսով քաղաքական կյանքից մեկուսացված պահելը անհեռանկար զբաղմունք է: Արդյունքում ինձ դարձրել են քաղբանտարկյալ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Մի քանի արկածախնդիրների կողմից սարքված այս գործը ոչ թե քանդվելու է ապագայում, այլ արդեն իսկ քանդվել է: Շարունակում եմ այն իրավաբանական աղբ համարել: Դրա ամեն մի դրվագը մեր պատմության մեջ խայտառակ մի էջ է դառնալու և, ցավոք, այդպիսին է մնալու անկախ այն հանգամանքից, որ դրա բոլոր հեղինակներն ու կատարողները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:
Ուզում եմ չկասկածեք՝ բանտարկությունը չի կարող ինչ-որ կերպ ընկճել ինձ, ստիպել հրաժարվել քաղաքական գործունեությունից, որքան էլ որ նման հույսեր փայփայեն գործող իշխանությունները: Շնորհակալ եմ ձեզ` իմ բոլոր զինակիցներին ու կողմնակիցներին, հետևողական պայքար մղելու համար: Հավատացեք․ սա պայքար է ոչ թե հանուն մեկ առանձին մարդու ազատության, այլ հանուն այն արժեքների, որոնք եղել են մեր հաղթանակների հիմքում: Հանուն մեր երկրի ու Արցախի անվտանգության ու բարեկեցության։
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ուղղակի կամ անուղղակի իրենց բողոքի ձայնն են բարձրացրել տեղի ունեցող անարդարության դեմ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր չեն տրվում վախի զգացմանը և չեն ձայնարկում ամբոխին:
Չեմ կասկածում. տեղի ունեցողը խիստ ժամանակավոր մի բան է, որը տեսանելի ապագայում ավարտվելու է, քանի որ ստի կյանքը կարճ է: Քանի որ կեղծիքի, տգիտության ու ատելության վրա հիմնված որևէ իշխանություն երբևէ երկար պատմություն չի ունեցել»:

Այս նյութը դիտել են - 12005 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook