- 2026-07-04 10:40:00Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
- 2026-07-01 00:08:00Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Դեկտեմբերի 9-ին, ցավոք, անակնկալ չգրանցվեց: Ինչպես և կանխատեսվում էր, ձայների ճնշող մեծամասնությամբ ՔՊ-ին հաջողվեց իրենով անել 7-րդ գումարման ազգային ժողովն ու ստանձնել միահեծան իշխանություն Հայաստանի Հանրապետությունում:
Այո՛, այսօր ոչ ոք չի հանդգնի կասկածի տակ առնել ընտրությունների արդյունքներն ու պնդել, որ դրանք խեղված են, կեղծված ու չեն արտահայտում հասարակական տրամադրությունները (չնայած այդպես էլ պարզ չդարձավ՝ ինչով էր պայմանավորված հասարակության մեջ որպես ընտրակեղծարարության հայր ընկալվող ԿԸՀ նախագահ Մուկուչյանի նկատմամբ Փաշինյանի դրսևորած խիստ հանդուրժողական վերաբերմունքը, մի պարագայում, երբ ի սկզբանե ենթադրվում էր, որ «վենդետայի» առաջին զոհերից մեկն էլ պետք է Տիգրան Մուկուչյանը լիներ՝ որպես նախկիններին սպասարկած պաշտոնյա), սակայն, արդյոք, միայն հասարակական տրամադրությունները բավարա՞ր են՝ արձանագրելու առաջընթաց կամ պնդելու, որ շատերի կողմից այս ընթացքում կատաղի քննադատության ենթարկված անցյալն այլևս անվերադարձ հեռացել է, իսկ դրա փոխարեն եկել է, ասենք, դեմոկրատիայի, հանդուրժողականության ու խաղի նոր կանոններ հաստատելու ժամանակը:
Ցավոք, այս հարցի պատասխանը միանշնակարորեն բացասական է:

Ինչու՞: Շատ պարզ պատճառով. բացարձակ իշխանությունը փչացնում է ցանկացածին՝ լինի անհատ, թե՝ կուսակցություն, և սա աքսիոմատիկ ճշմարտություն է: Այսօր Փաշինյանին տրված է գործնականում բացարձակ իշխանություն (Սահմանադրությունը տալիս է նրան այդ իշխանութունը՝ վերածելով Փաշինյանին սուպեր վարչապետի), ու այդ իշխանոթյունը տրված է ոչ միայն անձամբ նրան, այլև այն ալենսիմոնյաններին, որոնք համախմբված են այսօր Փաշինյանի շուրջ ու պատրաստվում են սեփական արժեհամակարգը թելադրել մի ողջ հասարակության, երկիրը ձևել ըստ իրենց ճաշակի ու ցանկության:
Միանշանակ է, որ այս իրավիճակը չի կարող որևիցե կերպ Հայաստանի ներքին առողջացման գոծընթացի հիմք հանդիսանալ: Պետական շահի տեսանկյունից շատ ավելի գերադասելի կլիներ, եթե Հայաստանի 7-րդ գումարման խորհդարանում որևիցե բացարձակ գերիշխող քաղաքական ուժ չլիներ, եթե ծավալվեր իրական մրցակցություն, եթե ոչ իշխանական ուժերի ձայնն ու դիքորոշումն ինչ-որ տեղ եղանակ փոխեր, հակակշիռ լիներ Փաշինյանին:
Բայց, ավա՜ղ, Հայաստանի հասարակությունը խիստ զգացմունքային հասարակություն է, ու ակնհայտ է, որ շատ քաղաքացիներ, քվեարկելով իրենց սիրելի ուժի օգտին, քաղաքական հասունություն չեն դրսևորել ու առաջնորդվել են էյֆորիայով, չարդարացված հույսերով ու կույր, ոչինչ չարժեցող հավատով առ Նիկոլ Փաշինյան, ով, ի դեպ, անցած յոթ ամիսների ընթցքում հասցրեց ապացուցել, որ էֆեկտիվ կառավարիչ չէ, որ նորմալ թիմ չունի, որ բացի «անցավորներին» բռնել-բաց թողնելուց ուրիշ ոչնչի ընդունակ չէ:
Փաշինյանն ապացուցեց, որ ընտրովի արդարադատության կողմնակից է, ապացուցեց, որ չունի տնտեսական զարգացման հստակ հայեցակարգ, ապացուցեց, որ անպետք դիվանագետ է՝ անընդունակ՝ թշնամուն վերածելու հակառակորդի, հակառակորդին՝ չեզոքի, չեզոքին՝ բարեկամի, բարեկամին էլ՝ դաշնակցի: Այսինքն՝ օբյեկտիվորեն շարքային քաղաքացին չուներ գեթ մեկ պատճառ քվերակելու իշխողների օգտին, բայց…
Սովորաբար երկրի զարգացման համար ընդունված է պատասխանատու համարել բացառապես կառավարություններին: Սա, անկասկած, շատ դեպքերում օբյեկտիվ է, սակայն ներկայիս Հայաստանի պարագայում՝ ամենևին էլ՝ ոչ:
Հետայսու Հայաստանի հետագա ընթացքի համար պատասխանատվություն են կրում ոչ միայն Փաշինյանն ու իր թիմն, այլև բոլոր նրանք, հասարակության այն հատվածը, որի քվեարկության արդյունքում է, որ «Իմ քայլն» այսօր ԱԺ-ում վերածվելու է հեգեմոնի. Փաշինյանն, այնուամենայնիվ, կարողացավ այնպես անել, որ իր հետ միասին պատասխանատվության ծանր բեռի տակ հայտնվեն նաև հարյուր հազարավոր քաղաքացիներ ու այդպիսով ձեռք բերել քարտ-բլանշ՝ դրանից բխող բոլոր ռիսկերով ու անցանկալի հետևանքներով:
Ինչևիցե, ընտրությունն այլևս կատարված է, քաղաքացին իրացրել է քվեարկելու իր իրավունքն ու ընտրել համապատասխան ուժին: Անցածն այլևս հետ չես բերի, և ուրեմն՝ մնում է միայն հուսալ, որ հեգեմոնն իր մեջ ուժ կգտնի՝ չկրկնելու իր իրավանախորդի այն բոլոր սխալները, որոնց արդյունքում ինքն այսօր երկրի ղեկին է հայտնվել: Չեն ներվի...
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում



