- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Երեկ միանգամից Հայաստանին վերաբերող երկու լուր ստացվեց Ռուսաստանից, երկուսն էլ՝ վատ: Նախ՝ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Պետդումայի կոմունիստ պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը նամակով դիմել են նախագահ Վլադիմիր Պուտինին և արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ կոչ անելով չեղյալ համարել 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագիրը, որով Թուրքիային էին անցել Կարսի գավառը, Սուրմալուի մարզը, այդ թվում՝ Արարատ լեռը:
Այդ նամակում կոմունիստները գրել են. «Նպատակահարմար ենք համարում ստեղծված իրավիճակում իրավաբանորեն մշակել մեզ և մեր դաշնակիցների համար ոչ ձեռնտու համաձայնագրերի չեղարկումը: Թուրքիան պետք է հասկանա, թե ինչ հետևանք կունենա իրավիճակի հետագա սրումը»: Իսկ Օբուխովը հայտարարել է. «Միայն այս քայլը կկանգնեցնի թուրքերին նոր սադրանքներից»:
Կոմունիստների այս նախաձեռնությանը միացել են նաև «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության պատգամավորները: Մինչ հայ հասարակության մի մասը հրճվանքից իրեն կորցրած՝ «վայելում» էր «պատմական արդարությունը վերականգնելու» մասին այս տեղեկատվությունը, հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահի կարգադրությամբ, երեկ առավոտյան ռազմական պատրաստականության անակնկալ ստուգումներ են սկսվել Հարավային զինվորական օկրուգի ռազմակայաններում, այդ թվում՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանում:
Դրանց շրջանակում ռազմական լիակատար պատրաստականության են բերվել Հարավային զինվորական օկրուգի բոլոր զորամասերը: «Մի շարք ռազմական կառավարման մարմիններում, ստորաբաժանումներում անցկացվող ստուգումների արդյունքում կգնահատվի Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանների մոբիլիզացիոն պատրաստվածության աստիճանը»,- հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ով ՌԴ ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարևին հանձնարարել է նաև զորավարժությունների արդյունքում գնահատել պայմանական հակառակորդի հարձակման դեպքում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների՝ հակահարված տալու պատրաստվածությունը։
Իհարկե, կոմունիստների նախաձեռնությանը լուրջ վերաբերվելու համար պետք է ոչ միայն՝ քաղաքական, այլ՝ ընդհանրապես անմեղսունակության հետ խնդիրներ ունենալ: Բայց հենց այդ հաշվարկով էլ արվել է այս նախաձեռնությունը, որի հեղինակների, ավելի ճիշտ՝ նրանց տերերի կարծիքով՝ բավական է խոսել «Արարատը վերադարձնելու» մասին, որպեսզի Հայաստանում բոլորը մեկ մարդու նման հերթ կանգնեն՝ հայ-թուրքական սահման մեկնելու համար: Ու ամենևին պատահական չէ, որ միաժամանակ հրապարակվում է տեղեկատվություն՝ Հարավային օկրուգում, այդ թվում՝ 102-րդ ռազմաբազայում ստուգումներ անցկացնելու ու հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները մոբիլիզացիոն պատրաստվածության բերելու մասին: Ռուսաստանը, ինչպես ցանկացած պետություն, գոնե տեսականորեն չբացառելով Թուրքիայի հետ պատերազմի հնարավորությունը, պատրաստվում է դրան, ինչը պետք է նորմալ համարել:
Նույնը, սակայն, չի կարելի ասել Հայաստանի մասին, որը ցանկացած պահի, անկախ իր կամքից ու շահերից, կարող է դառնալ այդ պատերազմի ամենաթեժ կետը: Ամենասարսափելին այն է, որ Հայաստանը՝ որպես պետություն, Հայաստանի իշխանությունը՝ որպես այդ պետության համար որոշումներ կայացնող, իրականում որևէ հնարավորություն չունի այս կամ այն կերպ ազդելու այդ զարգացումների վրա՝ ոչ թե կողմերից որևէ մեկին աջակցելու, այլ չեզոքություն պահպանելու համար, քանի որ դա է պահանջում մեր պետական շահը:
Դա, սակայն, չի տեղավորվում Ռուսաստանի շահերի ուղեծրում, այլ հակասում է դրան. այն պարզ պատճառով, որ Թուրքիայի ուղղությամբ ցանկացած զարգացման դեպքում Ռուսաստանն իր քայլերն իրականացնելու է Հայաստանի շահի հաշվին:
Ռուսական, առավել ևս՝ ռուսահայ «քաղաքական միտքը» վերջին օրերին ակտիվորեն աշխատում է Հայաստանում հակաթուրքական տրամադրությունները թարմացնելու և այդ ֆոնին Ռուսաստանին որպես փրկիչ ներկայացնելու ուղղությամբ: Հայաստանի «քաղաքական միտքը», սակայն, գրեթե անհաղորդ է այս զարգացումներին, քանի որ մի կողմից՝ զբաղված է իշխանությունը կիսելու հերթական ակտով, մյուս կողմից՝ համարձակություն չունի պաշտպանել Հայաստանի շահը, եթե այն չի համապատասխանում Կրեմլի հաշվարկներին: Հայաստանը գտնվում է վտանգավոր, չափազանց վտանգավոր իրավիճակում, բայց այդ մասին Հայաստանի քաղաքական էլիտային ոչինչ հայտնի չէ: Մոսկվայից դեռևս չեն հանձնարարել մտածել այդ մասին: Կամ արգելել են մտածել ընդհանրապես:
Աղբյուրը` 168.am
Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Hraparak.Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա
Hraparak. Առուշը տեղակալին է ազատել` ՔՊ-ի տոկոսները չապահովելու համար
Հայաստանն այսօր խորհրդարան է ընտրում
ԶԶՎԱՆՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ. Արիս Քարամյան
«ԱՐՑԱԽԻ ՀՈՐՈՎԵԼ». ՌԱԶՄԻԿ ԱՄՅԱՆԻ ՑՆՑՈՂ ԿԱՏԱՐՈւՄԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄ
armlur. ՈւՂԻՂ. Բանավեճը սկսված է. որ ուժերն են մասնակցում
Tete A Tete. Աննա Գրիգորյանը՝ իր անվան հետ կապված կոռուպցիոն սկանդալի, ընտանիքի մասին
armlur. Ընտրովի՞ ծանուցագրեր․ ովքե՞ր են բնակարաններն ազատելու պահանջ ստացել Արցախի բարձրաստիճան զինվորականներից
Միրզոյանը ճանապարհեց Ռուբիոյին. ԱՄՆ պետքարտուղարի այցը ՀՀ ավարտվեց
Գլենդել քաղաքի քաղաքապետը Վահե Էնֆիաջյանին հանձնեց քաղաքի խորհրդանշական բանալին
«Չտալ խավարին վերջին խոսքը»․ Բրբենքում ազգային ոգու և հիշողության հզոր երեկո՝ նվիրված Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին
Ո՞ր ՔՊ-ական պատգամավորները «դուրս մնացին» 50 հոգանոց ցուցակից.armlur
Ովքեր են ԲՀԿ-ի նախընտրական ցուցակում ընդգրկվել. անուններ.armlur
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Արամուսում 4 ժամում 4 անձի uպանողը կրկնակի փորձաքննությամբ անմեղսունակ է ճանաչվել. պատի՞ժ չի սպասվում
«Փոքրիկ հրեշտակներ»․ Սփյուռքի սրտից դեպի հայրենիք՝ հավատքի, սիրո և հույսի ճանապարհով
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
HetqTV.Ողջամիտ ժամկետը՝ թղթի վրա, վճիռների հերթը հասել է 2028 թվական. Հայաստանում իրականությունն այլ է
Ishkhanutyun. Անանուն նամակի հեղինակը չի ստում․ 150 միլիարդի հետքերով



