- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
No comment
«Գազպրոմ»-ի «փայտփորիկները» թալանում են մարդկանց

Հարգելի խմբագրություն,
Դիմում եմ ձեզ՝ հույսով, որ կկանխեք մի անօրինականություն, ինչը մասսայական բնույթ է կրում: Բանն այն է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն քաղաքացիներին թալանելու նոր եղանակ է մտածել: Այս օրերին բնակիչներին են այցելում գազի տեսուչները փականագործների հետ և պահանջում են տան դռների վրա անցքեր բացել՝ իբրև թե օդափոխանակություն ապահովելու համար: Այդ գործողության դիմաց նրանք մարդկանցից գումար են գանձում: Եթե քաղաքացին բողոքում է, որ թույլ չի տա իր տան գույքն առանց պատճառի փչացնել, տեսուչները սպառնում են, թե կանջատեն գազամատակարարումը: Ձմռան կեսին ջեռուցումից զրկվելու վտանգի առաջ ոմանց այլ բան չի մնում, քան տեղի տալ:
Մասնավորապես, Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասում «Գազպրոմի» տեղի ծառայությունը ծառայության պետ Գ. Սարգսյանի ստորագրությամբ ծանուցագրեր է տարածում, որտեղ ասվում է, թե իբր բնակարաններում չեն պահպանվում անվտանգության կանոնները և դռները ծակելն ու գումար գանձելը արվում է այդ նպատակով:
Նախ նկատեք, որ անվտանգության խնդիրներով պիտի զբաղվի ոչ թե «Գազպրոմ»-ը, այլ «ԷՅ-Ի-ՋԻ Սերվիս» ՍՊԸ-ն, որը տարվա ընթացքում կլորիկ գումարներ է գանձում այդ նպատակով՝ ոչինչ չանելու դիմաց: Գազի տեսուչները չունեն մարդկանց տները մտնելու, գույք փչացնելու և փող հավաքելու լիազորություն: Իսկ ինչ վերաբերում է ենթադրյալ խախտումներին, ապա դրա համար մեծ ջանքեր գործադրել պետք չէ: Այս մարդիկ պնդում են, թե բնակարանի դռները մի քանի սանտիմետր բարձր պիտի լինեն հատակից: Եվ քանի որ ոչ մի նորմալ դուռը հատակից սանտիմետրերով բարձր լինել չի կարող, այլապես կդադարի դուռ կոչվել, ապա տուգանվելու վտանգը սպառնում է մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի գրեթե բոլոր բնակիչներին:
Հարգելի խմբագրություն, օգնեք ազատվելու «Գազպրոմ»-ի «փայտփորիկներից» և պատժելու թալանչիներին:
Հարգանքներով՝ Գարեգին Գաբրիելյան
Քաղաք Երևան
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



