- 2019-02-21 09:26:00Արձագանք մեր հայրենակիցների նամակին
- 2019-02-20 02:13:00 Ինչո՞ւ է լռում Արթուր Վանեցյանն, երբ գիտի, որ զրպարտիչ նյութի հեղինակը «Վանոյի» Արտակ Գալստյանն է
- 2019-02-19 21:23:00Մարդիկ խոտ չեն ուտում, ու բոլորն էլ շատ լավ հասկանում են, թե ինչ է կատարվում երկրում
- 2019-01-26 00:50:00Հայկազ Մակարյանն և իր թիմը սպառնում են սատկացնել լրագրողին և նրա հարազատներին (ապացուցողական սքրինշոթեր)

































Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
1991 թվականի այս օրը մենք հրապարակավ ձեւակերպեցինք ձայնի մեր իրավունքը: Այսօր որպես անկախ պետություն, մենք վստահորեն խոսում ենք Իրավունքի ձայնով:
Մենք ապացուցեցինք, որ երազանքը կարող է իրականություն դառնալ: Այսօր ունենք նոր ձգտումներ, որոնք ծնվում են ամեն օր, յուրաքանչյուրիս մեջ: Պետք է մեզ պատրաստ եւ ունակ զգանք դրանք իրականություն դարձնել Նոր Հայաստանում: Այսօրվա Հայաստանի առաջին ընկալումը պետք լինի այն, որ այն մի նոր միջավայր է, որը պետք է ձեւավորվի յուրաքանչյուրիս կողմից։
Մեզ պարտավորեցնում են այն մարդկանց հիշատակները, ովքեր իրենց զոհաբերեցին հանուն անկախության, ովքեր մոտեցրին այն, բայց չհասցրին տեսնել: Մենք պարտք ունենք նրանց առաջ:
Մեր պատմության դասերից մեկն այն է, որ մենք հաղթանակների հասել ենք, երբ միասնական ենք եղել։
Նոր Հայաստանը պետք է լինի հաղթանակների Հայաստան։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հպարտանալով անցյալով կամ նախկինում ունեցած ձեռքբերումներով՝ մենք պետք է ավելի մեծ ոգեւորությամբ ու ստեղծագործաբար մոտենանք ապագային:
Մեր միտքը եւ կարողությունները պետք է առաջ ընկնեն զգացմունքներից ու մեր երկիրը դարձնեն աշխարհի ընթացքին ավելի համահունչ: Ժամանակը մեզ անընդհատ մղում է առաջ՝ հասկացնելով, որ որպես պետություն, որպես ժողովուրդ ուշանալու իրավունք չունենք: Մենք պետք է շարժվենք առաջընթացի ճանապարհով՝ Սահմանադրության նկատմամբ անվերապահ հարգանքի, հանրության, քաղաքացիական հասարակության ինստիտուտների եւ իշխանության բոլոր ճյուղերի կողմից պետության հանդեպ մեծ պատասխանատվության գիտակցումով:
Որպես Հայաստան-Արցախ-Սփյուռք, մենք մեկ ամբողջություն ենք համաշխարհային միջավայրում:
Ուրեմն՝ ունենք շատ ավելի մեծ ներուժ եւ հնարավորություն, քան պատկերացնում ենք:
Դարձնենք այդ բոլորը մեր հետագա հաղթանակների շարժիչ ուժը, դարձնենք բոլորս միասին՝ Հայաստանի բոլոր քաղաքացիներով, աշխարհասփյուռ հայությամբ, համահայկականությամբ:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեր ընտանիքներում սովոր ենք ընտանեկան տոները նշել միասին եւ միասնական։ Մեր ազգային տոնը մեր մեծ հայկական ընտանիքի տոնն է, այսօրվա Հայաստանի Հանրապետության ծննդյան օրը, մեր մեծի ու փոքրի, զինվորի եւ աշխատավորի, մտավորականի եւ ուսանողի, բոլորիս տոնը։
Շնորհավորում եմ բոլորիս համազգային եւ համապետական տոնի՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն, երջանկություն եւ լավատեսություն:

Աշխարհահռչակ մարզիչ Վիսենտե Դել Բոսկենիին Վանեցյանը հրավիրել է Հայաստան

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս դոկտ. Արմեն Բայբուրդյանն աշխատանքային այցով մեկնել է Սակրամենտո

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հետ

Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Շվեդիայում ՀՀ դեսպան

Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լևոն Մարտիրոսյանին պաշտոնից հետ է կանչվել

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն իր մտահոգույթունն է հայտնում ...

ԵԽ-ն կոչ է արել ՀՀ իշխանություններին մարտի 1-ի գործի քննության ընթացքում բացառել վրեժի քաղաքականությունը

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ԻՐ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻՆ

Դեսպան Ներսեսյանի հանդիպումը կոնգրեսական Ջոն Քոքսի հետ

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը ինքնաբացարկ է հայտնել

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի մեկնաբանությունը Կարագանդայում ստեղծված իրադրության վերաբերյալ

Նոր դեսպաններ են նշանակվել Չեխիայում և Ուկրաինայում

Նկատվում են Մանվել Գրիգորյանի, փաստաբանների և նրանց ընտանիքների հասցեին հնչող ատելության, սպառնալիքի և բռնության կոչերի աճի միտումներ

Սենատի արտաքին հանձնաժողովը հաստատեց Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի թեկնածությունը.Amerikayidzayn

Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի դիրքորոշումը Amerikayidzayn

Բակո Սահակյանն ԱՄՆ-ում է

Ուիքէնդը Փարիզում․ Ո՞ւմ հաշվին է Աննա Հակոբյանը մեկնում Փարիզ. Alternativ

Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու է Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը

Հորդորում ենք ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել. «Սասնա Ծռեր»

ԱԺ արտահերթ ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9-ին. նախագահը հրամանագիր է ստորագրել

Կառավարության՝ բանակում չծառայած հերթական անդամը

Ո՞վ է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան է նշանակվել Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Վարուժան Ներսեսյանը

Պարnն Փաշինյան, ինչու՞ կրկնեցիք Uերժ Uարգսյանին. «Երկիր Ծիրանի»






