- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-20 15:01:00Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի
- 2025-05-20 11:36:00Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ով ինչ ուզում է ասել , բայց փաստ է , որ հեղափոխությունից հետո Հայաստանում կոնկրետ խոսքի ազատության հետընթաց է նկատվում, ոչ միայն մամուլում , այլև՝ նույնիսկ սոցիալական ցանցերում: Էապես սահմանափակված է անհատի հիմնարար իրավունքներից մեկը՝ Խոսքի ազատության ու ազատորեն արտահայտվելու Իրավունքը :
Խնդիրը , սակայն, բնավ օրենքների կամ պետության կողմից սահմանված կաշկանդող սահմանափակումների մեջ չէ, բնա՛վ: Այդ իմաստով հաստատապես պետք է արձանագրել , որ ամեն բան կարգին է :
Խնդիրն, ըստ էության, Հայաստանում տեղի ունեցած « թավշյա հեղափոխությունից » հետո այն համընդհանուր մթնոլորտն է՝ ակնհայտորեն արհեստական էլեմենտներով հագեցած, որի պարագայում մարդը, անհատը, իշխանությունների հասցեին որևիցե քննադատական խոսք հնչեցնելիս ստիպված է լինում առնվազն յոթ անգամ մտածել ու հետո միայն արտահայտվել :
Ընդ որում ՝ կարևոր է հասկանալ , որ խոսքը միանգամայն օբյեկտիվ քննդադատության մասին է , որի կարիքը ցանկացած իշխանություն, իհարկե , զգում է :
Աշխարհում չկա ու չի եղել որևիցե իշխանություն, որն իր գործունեության ընթացքում թերացումներ ունեցած չլինի կամ կատարյալ լինի : Խոսքի ազատությունն ու քննդատատությունն, ըստ էութան, կոչված են մեկ բանի՝ իշխանություններին տեսանելի դարձնելու սեփական թերացումներն ու հնարավորինս օբյեկտիվորեն արտացոլելու հասարակական տրամադրությունները :
Քաղաքական շահի տեսանկյունից ազատ խոսքն անգնահատելի է ցանկացած ուժի համար, քանի որ թույլ է տալիս ձեռքը պահել հասարակության զարկերակին, կողքից շոշափել տիրող տրամադրությունները :
Հիմա, փաստորեն, Հայաստանն այս իմաստով անապատացել է , հասարակությունն էլ՝ կարծես զոմբիացվել :
Ասվածի ամենավառ օրինակ պետք է համարել, թերևս, հեղափոխության ամենավառ ներկայացուցիչներից նույն Ալեն Սիմոնյանի արձագանքը Վիգեն Սարգսյանի՝ Հայկ Մարությանի հասցեին հնչեցրած քննադատությանը: Մարությանն իր հայտնի ելույթում հայ հասարակությանը բաժանել էր սևերի ու սպիտակների՝ քաղաքական հայացքներով պայմանավորված :
Պետք է նկատել , որ թեպետ Վիգեն Սարգսյանի քննադատությունը բավական կոշտ էր ստացվել , սակայն դրանում ակնհայտ էին ռացիոնալության հստակ տարրեր :
Սիմոնյան Ալենը, սակայն, ի պատասխան ուղղակի լուտանքների տարափ էր թափել Սարգսյանի գլխին՝ հնչեցնելով հստակ սպառնալիքներ՝ հանգամանք , որն , անկասկած , չի կարող մտահոգության տեղիք չտալ, ու, որը, ընդամենը դարձել էր այն արձագանքների համակ արտացոլումը, որ հետևել էին Սարգսյանի քննադատությանը հատկապես սոցիալական ցանցերում:
Բայց, եթե Վիգեն Սարգսյանի ու Ալեն Սիմոնյանի պարագայում ինչ - որ տեղ իրավիճակը կարող է հասկանալի լինել (քաղաքական ախոյաններ են ու նման բախումները քաղաքականության մեջ այնքան էլ հազվադեպ երևույթ չեն),ապա նույնը չես ասի հասարակ քաղաքացիների պարագայում, որոնց նկատմամբ նույնպես նմանօրինակ հոգեբարոյական ճնշումներ են նկատվում. հայհոյանքներ, վիրավորանքներ, ֆեյքերի գրոհ՝ ամեն մի սուր խոսքին, ազատորեն արտահայված քննդատական կարծիքին:
Ի դեպ՝ նկատենք , որ համացանցում անտանելի մթնոլոտ է տիրում հատկապես ուղղորդվող ֆեյքերի պատճառով , ու պետք է խոստովանել , որ այս իմաստով իրավիճակը հիշեցնում է ՀՀԿ - ի ժամանակներն , երբ այն ժամանակ էլ ոստիկանական ֆեյքերն էին փորձում համացանում իբր իշխանահաճո մթնոլորտ ձևավորել : Վստահ ենք, որ բոլորն են այդ մասին հիշում:
Այժմ՝ իրավիճակը , թերևս , շատ ավելի վատ է , քան նախկինում էր :
Ավելին՝ նույնիսկ ներանձնային շփումներն են այսօր բարդացել՝ պայմանավորված հենց վերոհիշյալ գործոնով : Հարյուր տարվա ընկերները գժտվում են , երբեմնի համախոհները՝ դառնում գաղափարական հակառակորդներ :
Կարճ ասած՝ կատարյալ կատավասիա :
Մինչդեռ պետք է խոստովանել , որ քննադատելու տեղ իսկապես կա՝ պայմանավորված թե ՛ նոր իշխանությունների ՝ շատ դեպքերում անհասկանալի կադրային քաղաքականությամբ , որի բացասական արձագանքներն անգամ Մոսկվա են հասնում , երբ բարձր ու պատասխանատու պաշտոնների են նշանակվում անփորձ երիտասարդներ՝ ոլորտից բոլորովին հեռու գտնվող ու միայն այն պատճառով , որ ՔՊ - ական են եղել կամ մասնակցություն են ունեցել հեղափոխական գործընթացներին , և՛ , իհարկե , « Քաղաքացիական պայմանագրի » կողմից վարվող հստակ քաղաքականանությամբ՝ գրավելու ՀՀԿ - ի տեղը , ՀՀԿ - ի երբեմնի տոտալ իշխանությունը փոխարինելու ՔՊ - ի ոչ պակաս տոտալ հեգեմոնիայով (գաղտնիք չէ, որ ամենուրեք նախկին կադրերին արագորեն փոխարինում են ՔՊ-ական երիտասարդներով՝ հեռացվող կադրերի արձանագրած արդյուքներից կամ պրոֆեսիոնալ հատկանիշներից):
Կարճ ասած՝ քննդատատական խոսքի պակաս այսօր նկատվում է ոչ թե անթերի իրականության պատճառով կամ զուտ հեղափոխական էյֆորիայի առկայությամբ պայմանավորված, երբ, ասենք, մի ընդդեմ ասված խոսք կարող էր համարվել «կռիսություն»,այլ զուտ այն պատճառով, որ մարդկանց փաստացի արգելել են խոսել՝ դիմելով առաջին հեթին փորձված հոգեբանական մեթոդներին: Ակնհայտ է,որ նման իրավիճակը չի կարող ամրապնդել Հայաստանը ո՛չ ներսից, ո՛չ էլ առավելապես դրսից:
Պետք է հասկանալ մեկ պարզ բան՝ ոչ ոք նպատակ չունի նսեմացնելու տեղի ունեցած հեղափոխության նշանակությունը, ոչ ոք քննադատական խոսք հնչեցնելիս կամ օբյեկտիվ նկատառումներ բաձրաձայնելիս չի ցանկանում Փաշինյանին քաղաքական կորուստ պատճառել:
Խնդիրն ընդամենը ժողովրդավարության հիմնարար սկզբուքներից մեկի պաշտպանության մեջ է, նպատակն ընդամենը նոր ու անփորձ իշխանությանը որոշ բաներ հուշելու մեջ է և ոչինչ ավելին: Մինչդեռ ցանկացած այլընտրանքնային կարծիք սվիններով ու խանչալներով է ընդունվում:
Ինչո՞ւ…

Ինչ շուտ մոռացաք Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին և Սամվել Կարապետյանին

Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին ՔՊ-ական 59 պատգամավոր զրկեց անձեռնմխելիությունից

Հայաստանի դատարանները երբեք անկախ չեն եղել.Լևոն Բաղդասարյան

Ի լուր աշխարհի ասում եմ՝ եթե կառուցապատման թույլտվությունների հարթակը սենց աշխատեց, հրաժարվելու ենք. Ավինյան

Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի գործը դատարան է հասնում

Նոր շինծու քրգործեր. Ադրբեջանը Սամվել Կարապետյանի, Դավիթ Գալստյանի և Արա Աբրահամյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում

Այսօր աշխարհն իր լույսերից մեկն էլ կորցրեց…

Խոր վշտով տեղեկացնում ենք...

Այսօր բառերը խեղդվում են կոկորդում…

ԽԱՂԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ, ՄԻՆՉ ԵՐԿԻՐԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է …

Երջանկահիշատակ Սերգեյ Գրիգորյանի լուսավոր հիշատակին

Կրակnցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում, վիրավnրներ կան, այդ թվում՝ 76-ամյա կին

Խոսքի ուժը կարող է սպանել, կարող է ապրեցնել, կարող է հրաշքներ գործել...

«Նիկոլական գաղափարների հիվանդություններով տառապողներին թույլ չեմ տալու մտնել եկեղեցի». Տեր Փառեն քահանա Պետրոսյան

Սարդարապատով անցած երկիրը, խաղաղության կեղծ քողի տակ, թշնամու պահանջներին հլու-հնազանդ, դեպի ու՞ր են տանում.Նատաշա Պողոսյան

Շնորհավոր Մայիսի 28

Նժդեհի լռության մեջ խոսում էր երկաթը, Մովսեսի խոսքի մեջ՝ լռությունն էր խոսում.Արիս Քարամյան

«Հիմա էդ էքստրասենսները չեն ամաչո՞ւմ»․ Փայլակ Ֆահրադյան

Բարի ե՛րթ ձեզ, երջանկություն և նորանոր բարձունքների նվաճում. Լևոն Բաղդասարյան

Կանաչ ճանապարհ բոլոր շրջանավարտներին, որ վերևից ճառագող լույսը միշտ լինի նրանց ուղեկից

Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի

Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան

Ռոբերտ Քոչարյանը հստակեցրեց ցավալի իրավիճակից ելքը. ո՞րն է նախապայմանը



