USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 26 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Արցախի ֆիննախը և Հայաստանի ՊԵԿ-ը մտադիր են ընդլայնել համագործակցությունը
2018-08-23 13:11:00
Տպել Տպել

Երևանում այսօր տեղի է ունեցել Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի և Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության բարձրաստիճան ղեկավարության հանդիպումը, տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ըստ աղբյուրի՝ քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում՝ երկու հայկական պետությունների իրավասու մարմինների միջև համագործակցության արդյունավետության բարձրացման ուղիները և հեռանկարները:

Արցախցի գործընկերներին ուղղված ողջույնի խոսքում ՊԵԿ ղեկավարը վերահաստատել է կոմիտեի պատրաստակամությունը՝ առաջիկայում էլ ավելի ընդլայնելու երկու գերատեսչությունների համագործակցությունը:

Հանդիպման ավարտին ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը և ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը ստորագրել են գերատեսչությունների միջև համագործակցության և փոխադարձ աջակցության՝ 2018-2020 թվականներին իրականացվելիք միջոցառումների ծրագիրը:

Եռամյա գործակցության ծրագրով նախատեսվում է փորձի, գիտելիքների, տեղեկատվության փոխանակման, համատեղ աշխատանքների իրականացման ուղղություններով բազմաթիվ միջոցառումներ: Կողմերն ընդգծել են, որ առաջիկա տարիներին առավել արդյունավետությամբ են շարունակելու գործակցությունը:

Այս նյութը դիտել են - 5188 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook