USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 19 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հ ԱԱԾ տնօրենը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային
2018-07-20 23:51:00
Տպել Տպել

Հուլիսի 20-ին ԱԱԾ վարչական շենքի ընդունելության սրահում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան  Ջուն Յամադային: 

  Ողջույնի խոսքից հետո ԱԱԾ տնօրեն Ա.Վանեցյանն իր ցավակցությունը հայտնեց դեսպան Յամադային՝ վերջերս Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղների զոհերի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում տնօրենը պատրաստակամություն հայտնեց տեղեկատվության և փորձի փոխանակման հարցի շուրջ համագործակցել Ճապոնիայի հատուկ ծառայությունների հետ: Արծարծվեց նաև հատուկ ծառայությունների համար նախատեսված ճապոնական հատուկ տեխնիկայի ձեռքբերման հարցը:

ԱԱԾ տնօրենը հույս հայտնեց, որ հանդիպումն ամուր հիմք կհանդիսանա Հայաստանի և Ճապոնիայի հատուկ ծառայությունների միջև համագործակցության և փոխգործակցության համար՝ ի նպաստ երկու պետությունների շահերի:

  Դեսպան Յամադան ընդգծեց, որ մեր երկիրը ահաբեկչական սպառնալիքների և հանցավորության այլ դրսևորումների տեսանկյունից համարում է անվտանգ, ինչը նրա գնահատմամբ, ՀՀ ԱԱԾ համակարգի արդյունավետ աշխատանքի արդյունքն է: ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը նաև նշեց, որ  ճապոնացի զբոսաշրջիկների ներկայությունը Հայաստանում վկայում է երկրի անվտանգ լինելու մասին: 

  Դեսպան Յամադան նաև պատրաստակամություն հայտնեց աջակցել ՀՀ ԱԱԾ և Ճապոնիայի իրավապահ մարմինների միջև համագործակցությանը: 

  Հանդիպման վերջում դեսպանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: 

Այս նյութը դիտել են - 5113 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook