USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Փաստաբանին չի կարելի նույնացնել իր վստահորդի հետ․ Պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում փաստաբանների նկատմամբ սոցիալական ցանցերում արձանագրվող վերաբերմունքը
2018-06-22 11:21:00
Տպել Տպել

Վերջին ժամանակներս արձանագրվում են մտահոգիչ իրավիճակներ, երբ փաստաբանների նկատմամբ սոցիալական ցանցերում հնչում են վիրավորանքներ ու սպառնալիքներ նրանց կողմից հանրային բացասական վարկ կամ ընկալում ունեցող անձի շահերի պաշտպանություն իրականացնելու պատճառով:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումը վկայում է, որ սոցիալական մեդիայի այն տիրույթներում, որոնցում հրապարակվել են այդ փաստաբանների դիրքորոշումները կապված իրենց վստահորդներին վերագրվող ենթադրյալ հանցանքի կատարման մեջ նրանց անմեղության կամ առնչության հետ, ակնհայտ է փաստաբաններին վերաբերող ծաղրանքը, վիրավորանքը, ատելության խոսքն ու փաստաբանին ուղղված սպառնալիքները: Ընդ որում, ընդդիմախոսների կարծիքը հաճախ ընդհանրապես չի հանդուրժվում, իսկ հակադարձումները հաճախ մարդու արժանապատվությունը նվաստացնող են, իսկ առանձին դեպքերում՝ նույնիսկ ատելություն քարոզող:
Մարդու իրավունքների պաշտպանը սոցիալական ցանցերի օգտատերերին խնդրում է նկատի ունենալ, որ իրականում փաստաբանի մասնագիտական աշխատանքն արդարադատության գործընթացի անբաժան մասն է: Առանց այդ աշխատանքի հնարավոր չէ ունենալ իրական արդարադատություն, որ հիմնված է իրավունքի գերակայության վրա:
Ուստի, չափազանց կարևոր է հասարակությունում փաստաբանի աշխատանքի վերաբերյալ իրավական ճիշտ մշակույթի և ընկալումների արմատավորումն այն մասին, որ փաստաբանի գործունեությունն ուղղված է յուրաքանչյուրի իրավաբանական օգնության իրավունքի ապահովմանը, հնարավոր ապօրինի հետապնդումից կամ ապօրինի ազատազրկումից յուրաքանչյուրի պաշտպանությանը: Փաստաբանին պետք է վերաբերվել նրա օրինավորության ու բարեխղճության կանխավարկածով: Փաստաբանին չի կարելի նույնացնել վստահորդի հետ:
Ժողովրդավարական կարևոր արժեք է փաստաբանի հանրային հեղինակությունը: Այն ձեռք է բերվում փաստաբանի բարդ աշխատանքի շնորհիվ և դառնում կարևոր երաշխիք ոչ միայն նրա վստահորդի իրավունքների արդյունավետ պաշտպանության, այլև երկրում իրավապաշտպան աշխատանքի զարգացման անհրաժեշտ գրավական: Սա է իրավունքի գերակայության վրա հիմնված ժողովրդավարական պետություն կայացնելու հիմնարար ցուցիչներից մեկը:
Այս հարցում կարևոր է նաև զանգվածային լրատվամիջոցների դերը: Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանը բոլոր լրատվամիջոցներին հորդորում է հեռացնել վիրավորանք, ծաղրանք կամ ատելության խոսք պարունակող մեկնաբանությունները՝ անկախ նրանից դրանք արվում են առերևույթ կեղծ, թե իրական օգտատերերի կողմից:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմի հանրային կապերի բաժին

Այս նյութը դիտել են - 3128 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook