- 2026-01-13 22:05:00«ЧП АРМЕНИЯ » ՖԲ էջը գրում է
- 2025-11-26 02:09:00«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Իմ գիտակցական կյանքում միշտ էլ պետականամետ եմ եղել, մեր իշխանություններին նվիրված, առավել շատ՝ հավատացած, որ Արցախն օրենքի երկիր է, արդարության երկիր, ու երբևէ չեմ հավատացել, որ մեր երկրի իշխանավորը կարող է խաբել ժողովրդին, այդ թվում՝ ինձ, որ մտավորական եմ, ուսուցչուհի, նաև իմ տքնաջան աշխատանքի արդյունքում գնահատված մեր պետության կողմից:

Երբեմն բացթողումներին թռուցիկ հայացքով եմ նայել, որ չգիտակցված սայթաքումներ են, այլապես ինչպե՞ս կարող էր արցախցին խաբվել, երբ կոփված է, դիմացկուն, նույնիսկ այնքանով աչքը կուշտ, որ անգամ, հարմարված շրջապատի թանկ կյանքին, դատարկ գրպանով հայացքը հառել է կապույտ երկնքին, որ խաղաղ լինի կյանքը, միայն թե տան զավակն անփորձանք սահմանից վերադառնա տուն:
Այս օրերին լսել եմ, որ Արցախի իշխանություններն ընդունել են իրենց մեղքը, զգացել ու հասկացել տարիների ընթացքում թույլ տված սխալները...Այդ ի՞նչ մեղք են գործել, որ չենք գիտակցել այս տարիներին ու հավատացել ենք, որ մեր երկիրը զերծ է նման սխալներից: Ուզում եմ հարցնել՝ որո՞նք են սխալները, որ թույլ են տրվել հենց իմ ապրած միջավայրում: Ու հիշում եմ 2016-ի ապրիլի վերջերը, երբ, որպես սահմանամերձ բնակավայրում ապրող քաղաքացի, Արցախի հանրային ռադիոյի եթերից դժգոհել էի, որ գոնե 92-ի պատերազմից այսքան տարիներ անց մեր նկուղների անմխիթար վիճակին պետք է ուշադրություն դարձվեր, որ այդ նոր պատերազմի հրետակոծության օրերին պատսպարվեինք այնտեղ: Բայց նաև տարիներ շարունակ փորձում էի արդարացնել վերևներին, որ երևի միջոցներ չկան, այլապես կվերանորոգեին...
Առայսօր էլ մեր բնակելի շենքի կոյուղու կաթկթոցն է այնտեղ, բորբոսնած պատերը, անչափելի մեծ խոնավությունը, կրծողների ստվար խմբերը...Եվ նույն 2016-ի ապրիլին մեր շենքի նկուղն այցելած մի իշխանավոր գոհունակություն հայտնեց, թե այստեղ ամեն ինչ լավ է, կարող են մարդիկ պատսպարվել...Ու իմ զարմանքը, թե ինչպե՞ս կարող ենք այստեղ ապրել, երբ նույնիսկ առաջին հարկի իմ բնակարանում է սունկ աճում ու պատերն են բորբոսնել խոնավությունից, նրա կողմից անուշադրության մատնվեց: Այդպես էլ անցյալը դաս չդարձավ մեզ համար, որ պատերազմի թատերաբեմ դարձած երկրում ապահով պատսպարանները մարդկային գոյության երաշխավորն են, չնայած վերջերս էլ նախորդ օրերի պես վերանայվեցին տարբեր շենքերի նկուղներ, ու նորից հույս ծնվեց, որ մի օր կվերանորոգվեն այս ապաստարանները:
30 բնակարանոց հնգհարկանի շենքի բակում գետնափոր ջրմուղ-կոյուղու խողովակները ժամանակ առ ժամանակ խցանվում են: Դեռևս ապրիլյան պատերազմից առաջ կարծես խրամատ էր փորված բակում, ու այսպես մեկ տարի «վայելեցինք» այդ բացօթյա գարշահոտը, որ մոլախոտերով պատվեց ու դարձավ շնագայլերի բույն, այն էլ՝ օրը ցերեկով, մեր երեխաների կողքին: Երբ այն վերանորոգելու համար անծանոթ մարդկանց տեսանք, մեր ուրախությանը չափ չկար: Վերջապես նոր խողովակներ բերեցին, նոր աշխատանքներ սկսվեցին, նաև՝ մեր հարակից շենքերի ուղղությամբ:
Շուտով այդ «խրամատները» ծածկվեցին հողով, բայց զարմանքս մեծ էր, հիասթափությունս՝ անչափելի, երբ տեղեկացրին, որ ընդամենը մեր շենքի բակով տարել էին հարակից շենքերի ջրմուղ-կոյուղու նոր խողովակները՝ մեզ թողնելով նույն վիճակում: Ու հարց, որ արդեն մեկ տարի է անցել, բայց ոչ ոք չի պատասխանում, թե ինչու՞ մեզ՝ այս շենքի բնակիչներիս, առանձնացրին՝ թողնելով այն «կոտրած տաշտակի առջև»: Ու՞մ մեղադրեինք, իսկ գուցե անձամբ ես չէի՞ ուզում հավատալ, որ մենք այս երկրի «խորթ զավակներն ենք», երբ խորհրդային տարիներից կառուցված կոոպերատիվ բնակելի շենքում ապրողներիս տարբերակել էին:
Ես ուզում եմ փնտրել այն մեղքերը, որ թույլ է տրվել ժողովրդի հանդեպ մեր իշխանության կողմից: Իսկ գուցե մե՞ղք չէր դա, չգիտեմ, ու նորից գնում եմ դեպի ապրիլի 11-ը 2016-ի: Մե՞ղք էր թե՞ իրավունքների խախտում, որ դպրոցի ուսուցիչներիս պարտադրվում էր դպրոց գալ, այլապես պիտի հեռացվեինք աշխատանքից, իսկ դա հայտարարված էր ամենուր, երբ քառօրյայի ստվերն էր մեզ հետ, այն հարյուր և ավելի զինվորների թափած արյունը, հրետակոծության սարսափը, այն ավերված տները, որ զրկվել էին տերերից...Ու եկանք, երբ երաշխավորված չէր մեր կյանքը, անգամ ապաստարան չունեինք, ու միայն ապրիլից հետո 600-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցի նկուղը կարգի բերեցին:
Չգիտեմ, էլի՞ թվարկեմ այդ մեղքերի բաժինը, որ երբեմն պատահականություն եմ համարել ու չեմ ցանկացել մեղադրել իշխանություններին, այն դեպքում, երբ այս վերջերս իրենք մեղայականով հանդես եկան: Ու այդ ցնցումից հետո, հոգիս խաղաղեցնելու համար, ուզում եմ խոսքս ավարտել մեր շրջանի վարչակազմի երիտասարդ ղեկավարի՝ Էդգար Հարությունյանի մասին մի քանի տողով՝ թերևս իմ հարցադրմամբ, թե ինչու՞ այս ամիսների ընթացքում մարտակերտցիներիս կողմից նրա հանդեպ անսահման մեծ վստահություն ծնվեց, անչափելի հարգանք, մի՞թե այստեղ կարևորվում է, թե իր ժողովրդի կյանքով մտահոգ անհատն իշխանության ո՛ր թևին է պատկանում...
Նա արձագանքեց ամիսներ առաջ իմ խնդրանքին՝ մեր խոնավ բնակելի շենքն ազատել այն ավելորդ ջրերից, որ տարիներ շարունակ պատուհաս է դարձել մեզ համար: Ուրախ ենք և շնորհակալ, որ բոլորիս համար Մարտակերտում նկատելի են այս օրերին կենտրոնական փողոցի ասֆալտապատման աշխատանքները, տեսանելի են ջրահեռացման խողովակների անցկացումը, մարզահրապարակի վերանորոգման ընթացքը, նախաձեռնություններ, որոնց զուգահեռված են իր աշխատանքին նվիրված անձնավորության մարդասիրությունը, նաև՝ խոստմանը հավատարիմ լինելը, որոնք դարձել են ազնիվ մարդու լավագույն աշխատանքի գրավականը:
Նատաշա Պողոսյան
«ЧП АРМЕНИЯ » ՖԲ էջը գրում է
ԵՐԲ ԲԵՆԶԻՆԻՑ ԱՐՅԱՆ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ... Արիս Քարամյան
2026 հունվարի 1-ից ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին վիզայի տրամադրումը
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը հրավիրվել է դատախազություն
Երկակի ստանդարտներ ՔՊ-ում.Արեգ Սավգուլյան
Վաղարշապատի նախկին ղեկավարին և նրա հետ փոխկապակցված 4 անձի մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է
Նախկին ոստիկանապետը գողակա՞ն է դարձել.Կարեն Հեքիմյան
Ադրբեջանական բենզինը՝ որպես ազգային ստորացում
Դատախազը դատարան է հանձնել 2009-2014թթ ընթացքում ԵՄ–ից 972 մլն դրամ հափշտակած Հ.Գ.-ի վերաբերյալ վարույթի նյութերը
ԱՄՆ-ը դադարեցրել է գրին-քարտերի խաղարկությունը
Հրաչյա Հակոբյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն
ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Սամվել Խաչատրյանին.Քննչական կոմիտե
Ձևավորվում է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ
Երեկ կյանքիս 67 տարին լրացավ. Նատաշա Պողոսյան
Մի նոր ուղղություն է հայտնվել սոցցանցերում՝ մերկացնել քաղաքական երբեմնի գործիչներին
Ձերբակալել են «Հաղթանակ» դաշինքի անդամներին և կողմնակիցներին
Դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն
Անահիտ Ավանեսյանը չի՞ հասկանում, թե ինչու են իր արտաքինը թիրախավորում, թե՞ ուղղակի չի խոստովանում
Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության
Թուրք լրագրողը հաճոյախոսել է Արարատ Միրզոյանին՝ բացահայտելով նրա մասին ճշմարտությունը
Նիկոլ Փաշինյանն արդարացրել է Ալիևին
Ցավակցական խոսք
Հայաստանում «տուն կտրելը» հեշտանում է
Եթե պետությունը ղեկավարում են մարդիկ, ովքեր խաղում են դերասանի, այլ ոչ թե պետական գործչի դեր, ապա իրական թատրոնը վերածվում է ողբերգության.ճշմարտության ձայն



