- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-20 15:01:00Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի
- 2025-05-20 11:36:00Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Իմ անցած դպրոցական ու աշխատանքային տարիների հիշողությանս մեջ նա միշտ եղել է, մարդ, ով պետական տարբեր պաշտոններ է զբաղեցրել, ում հետ շփվել եմ գործի բերումով, ումից միշտ էլ բարձր տպավորություն եմ ստացել: Այսօր էլ այդ հիշողություններով ու խորագույն կսկիծով եմ շարադրում մտքերս, երբ լսեցի ահավոր լուրը ավտովթարի զոհ դարձած Ռազմիկ Պետրոսյանի ու նրա ավագ դստեր մասին: Իմացանք, որ հեռավոր Ռուսաստանում տեղի ունեցած դեպքից տուժել են նաև նրա ընտանիքի մյուս երեք անդամները: Այս գույժը տարածվեց միանգամից, ու մարտակերտցիների հոգուց դուրս թռած «վայը» տարածվեց ամենուր:
Չեմ կարող չգրել մեկի մասին, ում ճանաչում եմ դեռ խորհրդային տարիներից, երբ ինքը դպրոցի տնօրեն էր: Բարձրագույնը գերազանց ավարտել, բայց հիմնական աշխատանք չունեի, խնդրեցի նրան, որ դպրոցում որևէ խմբակով ապահովեր ինձ: Հարցրեց, թե բացի իմ մասնագիտությունից, ինչ կարող եմ սովորեցնել աշակերտներին: Ասացի, որ կարուձև եմ սովորել բարձրագույնն ավարտելուց հետո՝ վճարովի դասընթացների մասնակցելով: Նա առաջարկեց ինչ-որ բան կարել, որպեսզի համոզվի, որ կարող եմ վստահորեն այդ աշխատաքին կցվել: «Քննությունս» հաջող հանձնեցի, երբ օրեր անց տեսանելի դարձավ իմ կարածը, որը տարիներ շարունակ դպրոցում օգտագործվեց Նոր տարվա հանդեսներին:
Արցախյան պատերազմը մարտակերտցիներիս սփռեց ամենուր: Տարիներ շարունակ տեղեկացված չէի նրա մասին: Ֆեյսբուքում մեր ընդհանուր մտերիմ Էվելինա Հակոբյանից իմացա, որ Պետրոսյանը բնակություն է հաստատել Վորոնեժում և անժանվույնս իր հայեցի գործունեությունն է վարում հայկական համայնքում: Օրեր անց «օդնոկլասնիկում» իր հետ շփվելու առաջարկ ստացա, և շուտով մի նոր էջ բացվեց իմ անունով ու նրանից ստացա հետևյալ գրությունը. «Բարև Նատաշա՛ ջան, ինչպե՞ս եք, հայրենիքի վիճակն ինչպե՞ս է: Վորոնեժի հայկական համայնքն եմ ղեկավարում, «Անի» անունով վեց էջից կազմված թերթ ենք լույս ընծայում՝ չորս էջ՝ ռուսերեն, երկու էջ՝ հայերեն: Խնդրում եմ թղթակցությամբ օգնե՛ք մեզ: Հարգանքներով՝ Ռազմիկ Պետրոսյան»:
Իմ կողմից դրական էր արձագանքը, փորձեցի օգտակար լինել այդ հարցում, առավելապես, երբ հայության համար էր, հայերենի պահպանմանը նպատակաուղղված, երբ օտարության մեջ հայկական շունչը ձգտում են պահպանել: Ուղարկածս հոդվածը՝ «Հոգուս մեջ ծանրացած ցավը աշխարհինն է ու մեր բոլորինը», շուտով տեղ գտավ «Անի» թերթում իմ նախաբանի խոսքով, որ ուղղված էր այդ համայնքի հայությանը:
«Մեծագույն սիրով Արցախում ապրող ուսուցչուհիս մի փոքրիկ հոդված է ուղարկում` «Անի» թերթում հրատարակելու համար` համոզված, որ տարիների ընթացքում
Վորոնեժի հայկական համայնքը սրբորեն է կատարել իրեն վերապահված առաքելությունը` հայկական շունչը, հայերենն ու հայեցին պահպանելու գործում: Գիտեմ, որ հայրենիքի կարոտը երբեմն օտար եզերքներում ապրող հայերի հոգում ստեղծում է մի նոր
հոգևոր հայրենիք, որը լեցուն է անցյալի հուշերով ու հիշատակներով: Հուսով եմ, որ մանկավարժիս հոգում ծանրացած ցավը նոր հիշողություններ կարթնացնի մեր այն
բոլոր ընթերցասեր հայրենակիցների մոտ, որոնց հոգում դեռ ապրում է հայն ու հայեցին, հայրենի փոքրիկ Արցախը` մայր Հայաստանով»:
Այդ թերթը ես Մարտակերտում ստացա, ուրախալի էր, որ հոդվածն իմ դիմանկարով և նախաբանի խոսքով տպագրվել էր, ու գոհունակություն կար բովանդակության մասին, որ մեր ապրումների, իմ աշակերտների մասին էր: Շուտով ստացա նոր առաջարկ՝ հոդված ուղարկել ապրիլյան դեպքերից: «Մարտակերտն ապրիլյան օրերին հրետակոծության տակ էր» վերնագիրը տեղ գտավ իմ հաջորդ նյութում, որտեղ ուսուցչուհուս և իմ աշակերտների անհանգիստ տվայտանքներն էին պատերազմական օրերից:
Հետաքրքիր էր շատ, երբ մի օր հիշեցրի, որ թերթում թվագրության հետ կապված վրիպում կա: Մեր սիրելի Պետրոսյանը գրեց ինձ, թե բոլորն այստեղ «նատաշաներ» կամ «մարտակերտցիներ» չեն, որ գլխի ընկնեն այդ վրիպումը: Նա ափսոսանք հայտնեց. «Շատ լավ եք շարադրում, ափսոսում եմ, որ Ձեզ հետ վաղուց չեմ կապ պահպանել»: Հետո իմ թղթակցությունն «Անի» թերթին վերջացավ, երբ իմացա, որ ինքն այլևս համայնքի աշխատանքներում ընդգրկված չէ, ու իմ հարցման պատասխանը նրա կարճ գրառումն էր, երբ ասաց, որ վատառողջ է:
Անցած օրերը վերհիշում, կարծես ուզում եմ հեռանալ իրականությունից, վանել մեզանից այն մեծագույն կսկիծը, որ լսեցինք հեռավոր ափերից: Մեր զորակցությունն եմ հայտնում նրա բոլոր հարազատներին, երբ մեր հոգում էլ կորստյան վշտամորմոք ցավ կա լավագույն մարդու՝ մեր հայրենակից Ռազմիկ Պետրոսյանի, նրա ընտանիքին հասած ողբերգության հանդեպ:
Նատաշա Պողոսյան

Ինչ շուտ մոռացաք Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին և Սամվել Կարապետյանին

Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին ՔՊ-ական 59 պատգամավոր զրկեց անձեռնմխելիությունից

Հայաստանի դատարանները երբեք անկախ չեն եղել.Լևոն Բաղդասարյան

Ի լուր աշխարհի ասում եմ՝ եթե կառուցապատման թույլտվությունների հարթակը սենց աշխատեց, հրաժարվելու ենք. Ավինյան

Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի գործը դատարան է հասնում

Նոր շինծու քրգործեր. Ադրբեջանը Սամվել Կարապետյանի, Դավիթ Գալստյանի և Արա Աբրահամյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում

Այսօր աշխարհն իր լույսերից մեկն էլ կորցրեց…

Խոր վշտով տեղեկացնում ենք...

Այսօր բառերը խեղդվում են կոկորդում…

ԽԱՂԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ, ՄԻՆՉ ԵՐԿԻՐԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է …

Երջանկահիշատակ Սերգեյ Գրիգորյանի լուսավոր հիշատակին

Կրակnցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում, վիրավnրներ կան, այդ թվում՝ 76-ամյա կին

Խոսքի ուժը կարող է սպանել, կարող է ապրեցնել, կարող է հրաշքներ գործել...

«Նիկոլական գաղափարների հիվանդություններով տառապողներին թույլ չեմ տալու մտնել եկեղեցի». Տեր Փառեն քահանա Պետրոսյան

Սարդարապատով անցած երկիրը, խաղաղության կեղծ քողի տակ, թշնամու պահանջներին հլու-հնազանդ, դեպի ու՞ր են տանում.Նատաշա Պողոսյան

Շնորհավոր Մայիսի 28

Նժդեհի լռության մեջ խոսում էր երկաթը, Մովսեսի խոսքի մեջ՝ լռությունն էր խոսում.Արիս Քարամյան

«Հիմա էդ էքստրասենսները չեն ամաչո՞ւմ»․ Փայլակ Ֆահրադյան

Բարի ե՛րթ ձեզ, երջանկություն և նորանոր բարձունքների նվաճում. Լևոն Բաղդասարյան

Կանաչ ճանապարհ բոլոր շրջանավարտներին, որ վերևից ճառագող լույսը միշտ լինի նրանց ուղեկից

Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի

Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան

Ռոբերտ Քոչարյանը հստակեցրեց ցավալի իրավիճակից ելքը. ո՞րն է նախապայմանը





