USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 24 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Վարչապետը ևԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր
2018-01-31 11:37:00
Տպել Տպել

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերին:
Հանդիպմանը քննարկվել են հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Այս համատեքստում զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են հաջորդ շաբաթ նախատեսվող՝ ՀՀ կառավարություն-ԱՄՆ ՄԶԳ համագործակցությանը նվիրված շնորհանդես-քննարկմանը, որի ժամանակ ներկայացվելու են տարբեր ոլորտներում իրականացված ծրագրերը, ընթացիկ նախաձեռնությունները և արձանագրված արդյունքները: 
Կառավարության ղեկավարը կարևորել է երկկողմ արդյունավետ համագործակցությունը, որի շրջանակում համատեղ իրականացվող ծրագրերը նպաստում են Հայաստանի կայուն զարգացմանը: «Բարձր ենք գնահատում ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են ՀՀ տնտեսական աճի ապահովմանը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարի հաջող իրականացմանը և կառավարման արդյունավետության բարձրացման», - նշել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին:
Դեսպան Ռիչարդ Միլսը ողջունել է նախաձեռնված ռեֆորմները և վերահաստատել ԱՄՆ՝ այդ գործընթացին օժանդակությունը շարունակելու պատրաստակամությունը: «ԱՄՆ կառավարությունը Միջազգային զարգացման գործակալության տարաբնույթ ծրագրերի միջոցով աջակցում է ՀՀ կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգին, որը միտված է ժողովրդավարության ու ներդրումների համար բարենպաստ պայմանների ձևավորմանը», - ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը:

Այս նյութը դիտել են - 8086 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook