- 2026-07-04 10:40:00Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
- 2026-07-01 00:08:00Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Մարտակերտի պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Սեդա Հայրապետյանի կողմից հրավերը սիրով ընդունեցի՝ մասնակցելու օրվա միջոցառմանը, որ Արցախի ազգային խոհանոցին էր վերաբերում: Դպրոցի ուսուցչուհիներ Արշալույս Գաբրիելյանի և Նոնա Հայրապետյանի հետ նշված ժամին թանգարանում էինք: Հյուրընկալ պատերի ներսում առանձնակի ջերմություն զգացինք տնօրենի և թանգարանի աշխատողներ Մարինե Միքայելյանի ու Նաիրա Ավետիսյանի կողմից, ովքեր գեղեցիկ անակնկալ մատուցեցին մեզ տարբեր ուտեստների տեսականիով, որ իրենք էին պատրաստել ու ցանկացել իրենց իսկ մատուցմամբ հյուրասիրել հրավիրվածներիս:
Շուտով հյուրընկալ սեղանների շուրջը հավաքվեցինք բոլորս, բայց մեր ուշադրությունից չվրիպեցին այն գեղարվեստական բոլոր ձևավորումները, որ առանձնակի տեսք էին տվել թանգարանին ու մի նոր որակ փոխանցել մեր տրամադրությանը: Փայտի վառարանի վրա դրված կաթսաներից համեղ բուրմունք էր տարածվել շուրջբոլորը, բայց բոլորիս համար հասկանալի էր, որ խոհանոցը միայն սնունդ և սնվելու տեղ չէ, այն ազգային մշակույթի և մտածողության մաս է, իսկ մենք վաղուց գիտեինք, որ ունենք հրաշալի խոհանոց, որը ժառանգել ենք մեր տատիկներից, և պարտավոր ենք փոխանցել այն մեր մյուս սերունդներին:
Տարբեր հաստատությունների ներկայացուցիչներ կային այստեղ, որ համախմբվել էին սեղանների շուրջ՝ իրենց անկեղծ զրույցով, մեծագույն ջերմությամբ, հասկացվածության այն բարձր մակարդակով, որտեղ գնահատանք կար այս միջոցառման նախաձեռնողների հանդեպ, նաև հիացմունք այն բոլոր ուտեստների համար, որ հասցրել են ազգային տեսանկյունով մի նոր տեսք տալ այս հանդիպմանը, որով եզրափակվում էր թանգարանի միջոցառումների շարքն այս տարում:
Ամենատարբեր համերի և հոտերի զարմանալի համադրություն կար, որ այդ ուտելիքները դարձրել էին ավելի յուրահատուկ: Ամենատարածված ուտելիքը բոլորիս հայտնի ժենգյալով հացն է, որը համարվում է ծիսական կերակրատեսակ, որի խորհուրդը բարեկամներին համախմբելն է: Այդ օրն էլ բոլորս բարեկամական մտերմությամբ հավաքվել էինք վայելելու տարբեր բույսերից և բուսական յուղով համեմված լցոնով պատրաստված այդ բարակ հացը: Գիտենք, որ արցախյան խոհանոցն ունի խորը արմատներ: Կերակուրները մեծ մասամբ պատրաստվում են մսից և մեր լեռներում աճող բանջարեղեններից:
Սեղաններին ավանդական խորովածն էր դրված, մյուս ճաշատեսակը կորկոտն էր, կամ ինչպես մենք ենք ասում՝ խոզի մսով ու ցորենով համեմված կուրկուտը: Որքա~ն հետաքրքիր էր կճեխաշը, մեր խոսքով՝ խճեխածը, որ սովորաբար համարվում է հայկական ծես, որ ատամհատիկի ժամանակ են պատրաստում՝ մանկան առաջին ատամը դուրս գալուց հետո։ Նաև ասում են, որ ատամհատիկը պտղաբերության և առատության խորհրդանիշ է: Կամ՝ ավելուկը, որը ժողովրդական բժշկության մեջ ամենից շատ տարածված դեղաբույսերից է, բուժական նպատակներով գործածում են արմատը, տերևներն ու սերմերը։ Ավելուկի տերևները հյուսում են և կախում, իսկ այն տապակած դրված էր սեղանին:
Ուզում եմ առանձնակի շեշտել, որ սեղանին տարվա այս եղանակին զկեռն էր և դրանից պատրաստված զկռթթոն, պանիր կար, բայց ոչ սովորական, այլ, ինչպես ասում ենք մեր բարբառով՝ «մոթալ պանիրը», թթու դրած կաղամբն էր, տաքդեղը, Արցախի կարմիր գինին: Խմորաշերտերի արանքները խորիզ լցրած բլիթանման թխվածք կար սեղանին, որ սովորաբար թերթերուկ են կոչում, նաև՝ թերթաբլիթ, այնքան բարակ են դրանց շերտերը:
Միջոցառումը հրաշալի էր, հագեցած բարձր տրամադրությամբ, բոլորիս շնորհակալական խոսքով...Եվ համոզմունք կար, որ ազգային խոհանոցը շատ կարևոր է մեր մշակույթի պահպանման համար, որը տանում է դեպի մեր բնության, մեր արմատների, մեր ապրելակերպի պահպանմանը՝ որպես ազգի գոյատևման երաշխիք:
Նատաշա Պողոսյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ



