USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 25 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հայոց բանակի կազմավորման տարեդարձը տոն է համայն հայության համար
2016-01-27 11:04:00
Տպել Տպել

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից շնորհավորում եմ հայ ազգին ու հայոց պետականությանը Բանակի օրվա կապակցությամբ: 
Մեր ժողովրդի ու պետականության նորագույն պատմության մեծագույն ձեռքբերումներից մեկը Հայոց բանակն է, որը կազմավորվեց ու կայացավ երկրի եւ ժողովրդի համար չափազանց դժվար ժամանակահատվածում, Երկրապահ կամավորական ջոկատների հենքի վրա` կազմավորմանն ու կայացմանը զուգահեռ պատերազմելով ու ամրանալով երկրապահ հայորդիների արյամբ ու անձնազոհությամբ:
Երկապահ կամավորականության մարտնչող ոգուց եւ հայ ժողովրդի անկախության ձգտումից ծնված մեր բանակը մշտապես յուրաքանչյուրիս հոգատարության կարիքն ունի: Մենք պարտավոր ենք մեր բանակին վերաբերվել այնպես, ինչպես մեր հարազատ զավակին` նրա ամեն մի օրը, քայլը պահելով մեր ուշադրության կենտրոնում: «Չսիրված երեխան լավ մարդ չի դառնում»,- խոսելով բանակի մասին` ասում էր բանակի հիմնադիր, ԵԿՄ հավերժ նախագահ սպարապետ Վազգեն Սարգսյանը:
Յուրաքանչյուր ազգի հարատեւման կարեւորագուն պայմանն ու հպարտության օջախը բանակն է: Բանակում ծառայելը մեծ պարտք է, իսկ հայոց հաղթանակած բանակում, որը Հայաստանի Հանրապետության ամենակայացած կառույցներից է, ծառայելը` պատասխանատվություն է ու պատիվ:
Ահա այս վեհ նպատակի իրականացմանն են ուղղված ՀՀ պաշտպանության, կրթության եւ գիտության, տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, սփյուռքի, արդարադատության նախարարությունների, հայ առաքելական սուրբ եկեղեցու, ոստիկանության, կադաստրի կոմիտեի, փաստաբանների պալատի ու Երկրապահ կամավորականների միության համագործակցության բոլոր ծրագրերը, ստորագրված փոխըմբռնման հուշագրերը, որոնցով սկսվում են նոր սերնդի, պատանի երկրապահների ռազմահայրենասիրական դաստիարակության առաջին քայլերը:
Մենք միշտ էլ ականատեսն ենք եղել հայոց զինվորի նվիրվածությանն ու անձնազոհությանը, ինչն այսօր նոր սերնդի մեջ սերմանվում է մեր ընդհանուր գործունեության արդյունքում:
Բանակի օրվա եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման 24-րդ տարեդարձի առիթով Եռասերունդ երկրապահի անունից շնորհավորում եմ ամբողջ հայ ժողովրդին, Հայաստանի, Արցախի, աշխարհասփյուռ հայությանը, բանակի կազմավորման տարիներին զոհված մեր հայորդիների ընտանիքներին, հերոսներ ծնած մեր հերոս մայրերին, հատկապես մեր մեծ մորը` Գրետա մայրիկին, Հանրապետության զինված ուժերին` շարքայինից մինչ նախարար եւ գերագույն գլխավոր հրամանատար:
Առանձնահատուկ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության եւ ազատագրված Արցախի սահմանները պաշտպանող զորքերին, սահմանապահ հայ ժողովրդին:
Շնորհավորում եմ նաեւ հայոց պետականությունն ու խաղաղությունը այսօր պաշտպանող զինվորների ծնողներին, մայրերին, բոլոր զինծառայողների հարազատներին: Բանակի օրվա կապակցությամբ շնորհավորում եմ թշնամու դիվերսիոն թափանցման փորձերը կանխելիս նահատակված քաջերի ծնողներին եւ ներողություն եմ խնդրում, որ առայժմ չենք կարողանում իսպառ բացառել ցավալի կորուստները: Հպարտացե´ք ձեր զավակներով, սիրելի´ մայրեր, ձեր զավակներն անմահացել են` գիտակցված մահն ընտրելով:
Յուրահատուկ շնորհավորանքներս եմ հղում նոր սերնդի դաստիարակությամբ զբաղվող մեր ուսուցիչներին ու դասախոսներին, մեծ է ձեր ավանդը ազգային բանակի համալրման գործում:
Միասնական ժողովուրդն ու հզոր եւ մարտունակ բանակն են երկրի խաղաղության ու կայունության երաշխիքը: Այդ խաղաղության ու կայունության համար նահատակվեցին մեր քաջարի մարտընկերները: Արժանի ու պաշտպան լինենք մեր նահատակ մարտընկերների պատգամին, միասնական եւ արժանավայել շարունակենք դիմակայել նոր մարտահրավերներին, հավատանք ինքներս մեզ, մեր պետությանը, մեր բանակին, մեր նոր սերնդին, մեր երեխաներին, ովքեր երիտասարդ ու պատանի երկրապահների կեցվածքով համալրում են մեր բանակի շարքերը, դառնում մեր երկրի պահապանն ու տերը, ամրապնդում հավատն ու վստահությունը վաղվա օրվա հանդեպ:
Հայոց բանակի կազմավորման տարեդարձի առիվ նպատակամղված շեշտում եմ մենք պարտավոր ենք ցեղասպանության 100-րդ տարելիցը դիմավորել ավելի համախմբված ու միասնական, որպեսզի միջազգային բոլոր ատյաններում ճանաչվի ցեղասպանությունն ու իրականանա հայ ժողովրդի պահանջատիրական իրավունքը:
Հայոց բանակի կազմավորման տարեդարձը տոն է համայն հայության համար:
ՀՀ Երկրապահ կամավորականների միության, Եռասերունդ երկրապահի եւ իմ անունից մեկ անգամ եւս շնորհավորում եմ հայ ժողովրդին, բանակի օրվա առթիվ, մաղթում հավատ ու վստահություն սեփական ուժերի հանդեպ:
Փառք Հայոց հաղթանակած բանակին, փառք հայ ժողովրդին, հավերժ փառք հայրենիքի համար նահատակված հայորդիներին:

ԵԿՄ վարչության նախագահ,
Արցախի հերոս,
Զորավար Մանվել Գրիգորյան

Այս նյութը դիտել են - 2220 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook