- 2026-01-08 20:00:00«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
- 2025-12-24 14:23:00Վաղարշապատի նախկին ղեկավարին և նրա հետ փոխկապակցված 4 անձի մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է
- 2025-12-22 01:24:00Նախկին ոստիկանապետը գողակա՞ն է դարձել.Կարեն Հեքիմյան
- 2025-11-26 02:09:00«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Նինել Կոստանդյան, այս տարածքում իմ խոհերում տեղ գտած մի ազնվագույն կերպար: Չգիտեմ ինչու, նա միշտ իմ մտորումների մեջ է, ինձանից հեռու, բայց միշտ ինձ հետ: Ես ցանկացա նրան տեսանելի դարձնել, նրան, ում վաղուց դարձրել եմ իմ խոհերին ուղեկից, նրան, ում չափած-ձևած խոսքերը բազմիցս հիացրել են ինձ, նրան, ում իմ հեռուներից սրբություն եմ դարձրել՝ իր իսկ մաքրությամբ, գուցե նաև՝ իմ անթաքույց մտածումների ոչ այնքան շատ տեսանելիությամբ: Նրա մի տողը, մի բառն անգամ ինձ հիացնում է, ու իմ թևերը թռիչքի են պատրաստվում երբեմն նրա մեկ բառից անգամ: Ու այս տողերում ես նրան եմ տեսնում, գրականությանը, արվեստին նվիրված իր հայացքով, իր ազնիվ նվիրաբերմամբ, իր իսկ առաքելությամբ, իր վաստակած կյանքի իմաստով, որ վերագրել էր ինձ՝ ուսուցչուհուս, դեռ շատ ամիսներ առաջ:
«...Սիրում եմ Ձեր՝ գրականությանը, պոեզիային, արվեստին վերաբերող ՀԱՅԱՑՔԸ... Մարդու՛ն, բնությա՛նը, հայրենիքի՛ն, դպրոցին, Ձեր սաներին նվիրված ՀԱՅԱՑՔՆ ու ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄԸ, ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ....Սիրում եմ Ձեր ունեցած, վաստակած ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ....Դուք մարդ եք, ԿԻՆ, որ տեսել ու տեսնում է ՏԱՌԱՊԱՆՔԸ...Սիրում եմ Ձեզ, սիրելի՛ Նատաշա ջան....Սիրում եմ և մնում եմ մշտապես նաև Ձեր տառապանքի ընկերը: Եվ փափագով սպասում այն բաղձալի օրվա գալուստին, երբ Արցախի երկինքը հար խաղաղ ու կապույտ կլինի և ծնված մանկանց համար «պատերազմ» ու «կրակոց» բառերը կթվան չեղած, չունեցած մի բան....Տա՛ Աստված...»:
Վաղուց նա մտել էր իմ ներքնաշխարհն իր թախծագին ապրումներով, իր մարդասիրությամբ ու մաքրությամբ: Սիրեցի նրա մշուշոտ հայացքը, արցունքախառն աչքերը, որ երազկոտ ու անքնության տենդով այնպես տխրորեն արտասվել են դեռ անցած տարի, երբ կարդացել էր գրածս վերլուծությունն Ադյան արձակագրի մանրաքանդակների մասին: Այդ օրը ես էլ նրա հետ տառապեցի՝ հայացքս հառած այն հեռուներին, որտեղ հարազատներ ունեմ ամփոփված: Այդ օրը ես նորից զգացի մայրական կորստի կսկիծը, երբ կարդացի նրա տողերը թախծախառն:
«Այնպե՜ս անսպասելի...առավոտ ծեգին արցունքներս իրար հերթ չտալով՝ թափվեցի՜ն...Թափվեցին տխրորեն ու հուսաբեկ...Այսպես հուզու՛մ է անսպասելի կերպով սրտիդ այցելող երաժշտության ԱՆՀՈՒՆԸ...Կարդացի հրաշալի արձակագրի մանրաքանդակների խորքային վերլուծությունը Ձեր: Անրջել չհասցրած՝ փուլուքանդ եղա: Լուռ կանգնեցի: Այդ դիրքում մնացի երկար, այնուհետ լռիկ մոտեցա ողջ գիշեր անձրև ու արցունք ճաշակած սա՛ռ պատուհանիս, ու քիչ է ասել՝ երազկոտ ու անքնության տենդով հիվանդոտ աչքերս կրկին առատապես լա՜ց եղան: Սառն օդի մեջ արցունքս գրկեց տխրությունս ու խեղճությունս: Խաղաղվեցի՜, սակայն...Խաղաղվեցի՜ մեկեն...Լուսավոր մի հույզ այցելեց միանգամից: Այդ լույսի ՄԵՂԱՎՈՐԸ Դուք դարձաք, աննմա՛ն ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ...
Շնորհակալ եմ...Նրա՛ համար, որ կա՛ք...Նրա՛ համար, որ մեղքառատ աշխարհում, մեր ցավո՛տ իրականության մեջ դեռ մեր ԱՐՔԱՅԱԿԱՆ ԼԵԶՎՈՎ հնչող երգեր կան, որ մեր ՈՍԿԵՂԵՆԻԿ ՀԱՅԵՐԵՆՈՎ վերլուծություններ կան, որ կարող են հուզել, պատճառել լուսեղեն թախիծ և՛ ուրախություն, և՛խորախոր խաղաղություն....Մնացե՛ք խաղաղությամբ...Աղոթքս առ Աստված՝ Արցախի խաղաղ, անկրակոց օրերի համար....Լավագույն այն տղերքի, որոնց հիշատակը անմարելի է ո՛չ միայն երկրի վրա...Նրանք Աստծո աջակողմյան դասի նվիրական անուններն են....ԱՂՈԹՔ ՈՒ ԽՈՒՆԿ ՆՐԱՆՑ ՀԻՇԱՏԱԿԻՆ....ԱՄԵՆ....»:
Մենք վաղուց անցել ենք դու-ի... Հարազատական ու մտերմորեն միշտ նրան զգում եմ իմ կողքին: Երբեմն այս տարածքում անտես ենք դառնում, երբեմն՝ անսահման մոտիկ, բայց նրա խոսքերը միշտ ինձ հետ են. «Դու ՈՒսուցչի իսկական ԷՏԱԼՈՆ ես...Մեր օր օրի վատթարացող իրականության մեջ, իսկապես, դու, Նատաշա՛ ջան, Ճառագող Արևի Շող ես... ՀԱՑ ՈՒ ՋՐԻ, ՕԴԻ պես անհրաժեշտ ես այնտեղ, որտեղ ավելի շատ կարիք կա մարդկային կարեկցանքի, սիրո, հոգածության ու նվիրվածության: Քո բոլոր տողերի խոր իմաստներում տեսնում եմ մարդուն մա՛րդ տեսնելու ձգտումդ: Քեզ նման ուսուցիչը շատ արագ է ճանաչում դիմացինին, գրեթե անմիջապես, անգամ երբ նա չի խոսում, երբ լուռ կանգնած է»:
Այո՛, ես հասցրի նրան ճանաչել, բայց ոչ առերես, իմ մտապատկերում նա կանգնած չէ, այլ՝ խոհերի մեջ, գլուխը հակած խաչված ձեռքերին: Ինչու՞ է մտախոհ, աշխարհի ցավից ու դարդից մտահոգ, մարդուն կարեկից դարձած այս ազնվությունը: Ես նրան գտնում եմ իր խոսքերում, այն բոլոր տողերում, որ ուղղել էր ինձ գուցե ամիս կամ ամիսներ առաջ: Նա ինձ երևում է որպես ուսուցանող, որ շնչավորում է իր ամեն բառն ու փոխանցում մեզ, որով ապրեցնում է մեր տեսակը, ու այդ տեսակի մեջ հենց իրեն եմ տեսնում՝ գեղարվեստորեն շնչավորված մի կերպար:
«Քո բոլոր գրառումների, նյութերի մեջ, յուրաքանչյուր տողիդ նրբիմասների մեջ չխաթարված տեսակիդ եմ տեսնում: Զգացումներդ թղթին տալու ԱՐՎԵՍՏԻ մեջ հիանալի ձևող-կարող ես և հուզող ես, մտածելու առիթ տվող ես...Դու, որ գիտեմ, համոզվա՜ծ եմ, զգում եմ, ներքնատեսությամբ աչքիս դեմ են կարծես քո բոլոր դժվարին, անելանելիության եզրին կանգնած տեսակիդ ապրումներն ու տագնապները, լացախեղդ գիշերներդ: Ամեն հեռացող զինվորի կորուստը, անհայր երեխայի արցունքոտ աչքերը քո սեփական ցավն ու մրմուռն են, որ հասկանում եմ իմ հեռվից»:
Բառ ու նորից բառեր, որ նա արարում, քաղցրացնում է իր շարվածքում, մեղեդի է փոխանցում իր ամեն խոսքին, ընթերցում ես ու նորից ընթերցում անհագ ցանկությամբ, նվիրական ազնիվ զգացողությամբ առ մեկը, ում իրականում չգիտես, բայց այդ հեռուներից երբեմն այնքան է նա մոտենում քեզ, որ զգում ես նրան կողքիդ, հպարտանում նրա տեսակին քո առնչվելով:
«Դու Կին ես, որ մի տեսակ ասես ազդարարում ես ԳԱԼՈՒՍՏ ու ՎԵՐԱԴԱՐՁ: Միտք ես ու երազանք, սիրելի՛ս...Քո կողքին ապրող մա՛րդը, աշակե՛րտը, քեզնո՛վ , քո գիտելի՛ք - զինանոցով սնվող մեկը պետք է, որ ձգտի, հասնի կատարելության, հայելացու՛մը մարդո՛ւ՝ պետք է որոնի ու քո միջոցով գտնի...Դու է՛լ զինվորի պես, դու է՛լ՝ զինվո՛ր, քո վտանգված տարածքին ԹԻԿՈՒՆՔ հանդիսացող եղելությու՛ն... Հաստատակամ ու ամու՛ր ՈՒսուցիչ, քո տեսակը թող Աստծո կամոք շատանա, որ երկրագունդը չընկնի իր հավասարակշռությունից, որ մարդկային չարությունը, ոխը, ձանձրույթն ու այլասերումը պակասի աշխարհից»:
Ես ամեն օր մտորում եմ, թե ինչպես փոխանցեմ իմ գրքերից այս հրաշալի հայուհուն: Նա մեկն է, ում անհագուրդ սիրով ցանկանում եմ նվիրել այդ գրքերից: Ես գիտեմ, որ նա այդ թերթերում անգամ իմ շունչը կզգա, իմ թույլ հառաչանքի շշուկն անգամ կհասնի նրան... Այնպես, ինչպես ես եմ զգում նրա բառի շունչը, նրա իսկ ջերմությունը և այդ իսկ ջերմությամբ ցանկանում այս հրապարակումով մի փոքրիկ անակնկալ մատուցել նրան Նոր տարվա շեմին: Ամփոփում եմ իմ հաջորդ հրատարակվելիք «Մանկավարժի օրագրի» երկրորդ մասը ու ցանկանում նրա մասին իր իսկ խոսքերով շարված այս տողերը երևան այդ գրքում, ով վաղուց դարձել է իմ խոհերի իրական ու գեղարվեստորեն շնչավորված կերպարը:
Նատաշա Պողոսյան
ԵՐԲ ԲԵՆԶԻՆԻՑ ԱՐՅԱՆ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ... Արիս Քարամյան
2026 հունվարի 1-ից ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին վիզայի տրամադրումը
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը հրավիրվել է դատախազություն
Երկակի ստանդարտներ ՔՊ-ում.Արեգ Սավգուլյան
Վաղարշապատի նախկին ղեկավարին և նրա հետ փոխկապակցված 4 անձի մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է
Նախկին ոստիկանապետը գողակա՞ն է դարձել.Կարեն Հեքիմյան
Ադրբեջանական բենզինը՝ որպես ազգային ստորացում
Դատախազը դատարան է հանձնել 2009-2014թթ ընթացքում ԵՄ–ից 972 մլն դրամ հափշտակած Հ.Գ.-ի վերաբերյալ վարույթի նյութերը
ԱՄՆ-ը դադարեցրել է գրին-քարտերի խաղարկությունը
Հրաչյա Հակոբյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն
ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Սամվել Խաչատրյանին.Քննչական կոմիտե
Ձևավորվում է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ
Երեկ կյանքիս 67 տարին լրացավ. Նատաշա Պողոսյան
Մի նոր ուղղություն է հայտնվել սոցցանցերում՝ մերկացնել քաղաքական երբեմնի գործիչներին
Ձերբակալել են «Հաղթանակ» դաշինքի անդամներին և կողմնակիցներին
Դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն
Անահիտ Ավանեսյանը չի՞ հասկանում, թե ինչու են իր արտաքինը թիրախավորում, թե՞ ուղղակի չի խոստովանում
Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության
Թուրք լրագրողը հաճոյախոսել է Արարատ Միրզոյանին՝ բացահայտելով նրա մասին ճշմարտությունը
Նիկոլ Փաշինյանն արդարացրել է Ալիևին
Ցավակցական խոսք
Հայաստանում «տուն կտրելը» հեշտանում է
Եթե պետությունը ղեկավարում են մարդիկ, ովքեր խաղում են դերասանի, այլ ոչ թե պետական գործչի դեր, ապա իրական թատրոնը վերածվում է ողբերգության.ճշմարտության ձայն
Ի՞նչ կապ ունի՝ ինչ են ասում Բաքվում, «կարևոր է»՝ ինչ է ասում Սուրեն Պապիկյանը



