USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 26 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Բամբասանքը շատերի տունն է քանդել, շատերին իրար դեմ հանել և դժբախտությունների պատճառ դարձել
2017-12-02 23:52:00
Տպել Տպել

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ՝ ԱՌՕՐՅԱ ԹԵՄԱՆԵՐՈՎ
--------------------------------------------------------------------------

Բարեկամներ, այսօրվա թեման ԲԱՄԲԱՍԱՆՔԻ, մարդկային բնավորության այդ արատավոր երևույթի մասին է: Թեմային անդրադառնալու պատճառն այն եղավ , որ վերջերս աչքիս ընկան մի շարք քոմենթներ , ուր հեղինակներն իրար մեղադրում էին, իրար պիտակավորում այդ զազրելի բառով:

Աչքիս առաջ կանգնեցին մեր բակի այն երկու կանաք, ովքեր արևկող պատերի տակ նստած, միշտ խոսում էին ինչ-որ մեկի մասին:Միշտ ինչ-որ մեկը դրանց թիրախում էր հայտնվում: Հարևան կանայք նրանց կողքը չէին կանգնում,խուսափում էին, եթե ստիպված էին լինում կանգնել, մի քանի վայրկյանից հեռանում էին...

Ասեմ, որ այդ արատավոր երևույթը միայն կանանց մենաշնորհը չէ:Տղամարդիկ էլ առիթը բաց չեն թողնում: Աչքովս ու ականջովս եմ տեսել ու լսել, թե ինչպես է ոմն բանսարկու հազար տարվա ընկերներին իրար դեմ լարում: Իբր կատակով է ասում, իբր հումոր է անում, բայց ... 

Բամբասանքը շատերի տունն է քանդել, շատերին իրար դեմ հանել և դժբախտությունների պատճառ դարձել:
Սա՝ մարդկային, առօրյա, խիստ կենցաղային հարաբերություններում: 
Հիմա համացանցին անդրադառնամ: 
Ասեմ, որ սոցկայքերը բամբասանքի լավ դաշտեր են: ՆԱՄԱԿԱՏԱՆ ուղղանկյան շրջանակը /ՉԱՏ/ արևկող պատից էլ շատ հարմար է: Տղամարդ, կին ասում-խոսում են, և ոչ ոք ո՛չ տեսնում է, ո՛չ լսում:  Մեր օգտատերերից շատերը չեն տարբերում այդ ՉԱՏ կոչվածի պատերի տակ խոսելը Ֆեյսբուքում ինչ-որ մեկի արտահայտությունը քննարկելուց:

Ասենք՝ մեկն իրեն ՀԱՆՃԱՐ է համարում, և դու չես կարողանում այդ մեծամտության կողքով անտարբեր անցնել, ցանկանում ես ընկերներիդ հետ կիսվել:Այս դեպքում երևույթն է կարևոր և ոչ թե անձը: նման քննարկումը երբեք չի տեղավորվում ԲԱՄԲԱՍԱՆՔ կոչված արատավոր երևույթի շրջանակներում: Բաց դաշտ է, միլիոնավոր մարդկանց աչքի ու ականջի առաջ:

Իսկ դասական բամբասնաքն այն է, որ ԹԻՐԱԽԱՎՈՐՎԱԾ Է,  ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ... 
Եթե թիրախավորված չէ՝ էլ ի՞նչ բամբասանք: 
Եկեք հանդուրժող լինենք, միմյանց չվիրավորենք և , Աստված տա, իրական կյանքում հանդիպելիս, միմյանցից չամանչենք, միմյանց աչքերի մեջ նայելել կարողանանք...

Սպարտակ Ասոյան

Այս նյութը դիտել են - 47750 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Facebook