- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Իմ ծանոթությունն Էվելինա Հակոբյանի հետ այս տարածքում պատահական էր: Արցախի պետական համալսարանն ավարտած, բայց ռուսաստանաբնակ այս հմայիչ կինն ուշադրությունս գրավեց իմ տեղադրած նյութերին իր պարզ ու անմիջական արձագանքներով: Մի որոշ ժամանակ գեղարվեստական ու գրականագիտական վերլուծությունների փորձեր էի կատարում, նա առաջին ընթերցողն էր, և նրա խոսքն առանձնակի արժեք ուներ ինձ համար: Ես վաղուց հասկացել էի, որ գործ ունեմ խելացի հայուհու հետ, ով լեզվագրական կրթություն ուներ, բայց հանգամանքների բերումով նրա ընտանիքը հայտնվել էր օտարության մեջ:
Անակնկալը մեծ էր, երբ նրա իսկ միջնորդությամբ ես առաջարկ ստացա` իմ թղթակցությամբ համագործակցել Վորոնեժի հայկական համայնքի «Անի» թերթին, իսկ այնտեղ իմ համերկրացին էր, մեր դպրոցի նախկին տնօրեններից Ռազմիկ Պետրոսյանը: Եվ շուտով սահմանամերձ Մարտակերտի մեր ապրելակերպը` զուգահեռված դպրոցական կյանքին, իմ արձագանքներով տեղ գտավ թերթի էջերում:
Մեր գրագրությունների ընթացքում ես իմացա, որ նա հոգու խորքում ահռելի մեծ ցավ ունի` հարազատի կորուստ: Առավել զարմանալին ինձ համար զոհված եղբոր` Կոմիտաս Հակոբյանի` 1994 թ.-ից Արցախի գրողների միության անդամ լինելն էր, ում մասին երբևէ չէի լսել: Շուտով թերթում եմ գրողների միության օջախը, արդեն նկարի երիտասարդն ինձ չափազանց հարազատ էր թվում: Կյանքից անժամանակ հեռացած մեր երիտասարդ դասականների` Դուրյանի ու Մեծարենցի կողքին մի 22-ամյա ավարտված կյանք եմ տեսնում, մի ազատամարտիկ, ով զենքը ձեռքին` հասցրել էր բանաստեղծել…
Այսօր այս հեռուներից ես հասկանում եմ քրոջ ու բոլոր հարազատների դառնակսկիծ վիշտը, որ ամեն տարի մայիսի 5-ը գուժում է Կոմիտաս Հակոբյանի զոհվելու մասին, ու մի անցած հերոսական կյանք դառնում է ներկա, որտեղ բանաստեղծ կա իր ԳՈՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՆՔՈՎ, ազնիվ հայորդի, ում կյանքը արցախյան հողին շաղախված ՆՎԻՐՈՒՄ դարձավ` իր բանաստեղծությունների ժողովածուներով:
Այս պահին ես նրա մարտական կենսագրությունն եմ ընթերցում. «Կոմիտաս Արսենի Հակոբյանը ծնվել է 1972թ. հունիսի 1-ին, ԼՂՀ Մարտունու շրջանի Քերթ գյուղում` մտավորականի ընտանիքում: Յոթ երեխաներից վեցերորդն է: 1989-ին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը և ընդունվել Կիրովականի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքի բանասիրական ֆակուլտետ: Մինչև կանոնավոր բանակի կազմակերպումը կամավոր մասնակցել է պաշտպանական և ազատագրական մի շարք մարտերի, այդ թվում` Դիվանալար և Ղաջար գյուղերի ազատագրմանը, Մարզիլլուի, Ամիրանլարի, Գևորգավան ռազմական հենակետերի վերացմանը: Այնուհետև սկսվել է Ֆիզուլլու, Աղդամի շրջանների ազատագրումը: Այդտեղ Կոմիտաս Հակոբյանը փայլուն կերպով կատարել է մարտական իր առաջադրանքը: 1993 թ օգոստոսի 16-ին նա իր մարտիկների հետ առաջինը բարձրացավ Ֆիզուլլուի բարձունքներից մեկը` «Կարիերը»: Շուտով նա ուներ ավագ լեյտենանտի կոչում և գումարտակի հրամանատարի տեղակալ էր քաղաքական գծով: 1994 թ ապրիլի 27-ին, անձնազոհության անկրկնելի օրինակ էր նրա կատարած սխրանքը: Կոմիտասը միայնակ և առաջինը մտավ ադրբեջանցիների կողմից գրավված խրամատը: 1994թ. մայիս 2-ին նա իր մարտիկների հետ մտնում է Մարտակերտի շրջան: Երեք օր պատերազմելով և գրավելով մի շարք դիրքեր` մայիսի 5-ին Կարմիրավան գյուղի ազատագրական մարտում հերոսաբար զոհվում է 22-ամյա Կոմիտաս Հակոբյանը: Ընդամենը օրեր էին մնում նրա և սիրած աղջկա` Նունեի հարսանիքին»:
Խիզախ մարտիկը հետմահու պարգևատրվեց Արցախի «Արիության համար» մեդալով, իսկ հայրենի գյուղի դպրոցը կոչվեց նրա անունով: Մի անավարտ պոեմ է դառնում ինձ համար Կոմիտաս Հակոբյանի կյանքը` շղարշված իր բանաստեղծություններով, որ կարոտի, երազանքների, հույսի ու սպասումի, կյանքի իմաստի որոնում է հայրենիքի փրկության բարդ հանգույցներում: Նա հորինվածք չէր, այլ` իրականություն, որ ծիածանվեց հայրենյաց ազատամարտում և անմահացավ նաև իր պոետական թարմ քնարով` հավերժացնելով մի երիտասարդ կյանք:
Նատաշա Պողոսյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



