- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-08-05 00:19:00Փաստաբան, մարդ, խորհրդանիշ. Լևոն Բաղդասարյանը դարձավ 60 տարեկան
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Առավոտ»-ը գրում է.
«Մենք գործ չունենք 114 դպրոցի վատ տնօրենների հետ, մենք գործ չունենք 114 արջի ծառայություն մատուցողների հետ, մենք գործ ունենք համակարգի հետ, որը բուրգ է»,- այսօր «Հոդված 3» ակումբում ՀՀԿ-ի՝ վարչական ռեսուրսների չարաշահման եւ դպրոցի տնօրենների հայտնի ձայնագրությունների հետ կապված ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Ըստ նրա, բուրգը կազմված է երեք շերտից՝ կենտրոնական իշխանություն, տարածքային իշխանություն եւ տնօրեններ:
Տնօրենների մեծ մասը տվել են հստակ վարչական մարմինների անուններ:
Դանիել Իոաննիսյանն ասաց, որ իրենք հրապարակելու են այն չինովնիկների անունները, որոնք ցուցակների հավաքագրմամբ են զբաղվել:
Նա ընդգծեց, որ իրենք 136 դպրոցների տնօրենների են զանգել, նրանցից 114-ն են ընդունել, որ զբաղված են ձայն հավաքելով. «Մենք չենք փորձել ընտրել այն տնօրեններին, որոնց մասին գիտենք, որ ՀՀԿ-ական են:Ընտրանքը պատահական է»: Ընդ որում, Իոաննիսյանն ասաց, որ մյուս տնօրենները, որոնք այսպես ասած չեն «ընկել թակարդը» եւ չեն խոստովանել, նրանից է, որ գլխի են ընկել, որ մի բան այն չէ, դրա համար չեն անկեղծացել:
ՀՀԿ-ն ասում է, որ աշխատանքային ժամից դուրս տնօրենները կարող են զբաղվել իրենց ուզած գործերով:
Դանիել Իոաննիսյանի խոսքերով՝ «ՀՀԿ-ն մեզ մեղադրում է, որ ՀՀԿ-ին ենք թիրախավորել, բայց ներողություն, էլ ուրիշ ո՞վ ունի վարչական ռեսուրս: Վարչական ռեսուրս կարող է չարաշահել նա, ով ունի: Մեղադրանքը ընդունելի կլինի ինչ-որ տեղ, որ ասեն՝ մենք չենք ներգրավել ՀՅԴ-ի մասը: Դա մենք կընդունենք»: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը համաձայնեց Դանիել Իոաննիսյանի հետ, որ համակարգ է ստեղծվել, որը ներդրվել է կրթության ոլորտում. «Վերջին տարիներին Հունաստանի օրինակն է քննարկվել, որտեղ դպրոցների կուսակցականացում եղավ, ներքաշում ընտրությունների մեջ, որը բերեց ի վերջո տնտեսական կոլապսի:
Ունենալով այս տխուր նախադեպը, մենք ցավոք, գնում ենք այդ տխուր ճանապարհով: Այսօր տնօրեններին չեն պարտադրում դառնալ ՀՀԿ-ական: Քանի որ համակարգը ներդրված է, մարդը գնում է ինքնակամ անդամագրվում է, որովհետեւ գիտի, որ իր դպրոցը դրանից կարող է տուժել, եթե չմտնի այդ կուսակցության մեջ, չի կարող դպրոցի վերանորոգման հարց բարձրացնել, օրինակ: Սա բերում է նրան, որ ազատամիտ մարդիկ, լուրջ կարողություններ ունեցող մարդիկ այլեւս չեն ուզենալու տնօրեն դառնալ: Սա բերելու է տնօրենների որակական նվազմանը: Որքանո՞վ է ճիշտ երեխային ուղարկել մի դպրոց, որոնց տնօրենները մասսայաբար կուսակցական են: Եթե մարդն անկուսակցական է, ուզում իր երեխան գնա մի դպրոց, որի տնօրենը լայնախոհ է, չունի քաղաքական նախընտրություններ, ո՞ւր ուղարկի նա իր երեխային: Մարդիկ հետաքրքրվում են՝ գոնե այնպիսին լինի՝ շատ թունդ կուսակցական չլինի»:
Դանիել Իոաննիսյանը արդեն գիտի, թե ինչ է սպասվում այս պատմությանը. Ի վերջո բերելու են նրան, որ ասելու են՝ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմամբ՝ այս ձայնագրությունները չեն կարող ունենալ ապացուցողական նշանակություն դատարանում եւ դրանով հարցը կփակվի. «Ոստիկանությունն իրեն գցել էր դոդի բաղչեքը, ասում էր՝ տեղն ասեք, չկան, հիմա մենք տեղն ասում ենք կոնկրետ 114 տնօրենի եւ 56 չինովնիկների կոնկրետ անուն-ազգանուններով,՝ իրենց աշխատասենյակների գտնվելու վայրով:
Գնացեք այդ մարդկանց աշխատասենյակներում խուզարկություն արեք, նրանց հեռախոսները դատարանի որոշմամբ գաղտնալսեք, հավաքեք ապացույցներ: Մենք դա ձեր տեղը հո չպե՞տք է անենք:
Ձայնագրություն կա, որ տնօրենն ասում է՝ մարդկանց վերջին ձեւերով վախեցնում են: Արաբկիրում մանկապարտեզի տնօրենը պարզում է, որ մանկապարտեզում իր մոտ շտաբ է գործում ու ոչ մի իրավապահ ոտք չի դրել ոչ այս մանկապարտեզում, ոչ որեւէ դպրոցի տնօրենի մոտ»: Նա նշեց, որ 114 դպրոցներից 30-ի տնօրենները ընտրական հանձնաժողովների անդամներ են:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ մեկնողներին.armlur

«Դա ոչ մեկին հետաքրքիր չէ». Էջմիածնի նախկին քաղաքապետն ու սկեսուրը՝ մեղադրյալի աթոռին.Azatutyun

«Հրապարակ». Արշավել պատարագի ժամանակ

Եկեղեցին պատրաստվում է կտրուկ քայլեր ձեռնարկել․ «Հրապարակ»

Ո՞վ է Փաշինյանի «սրտի» Կաթողիկոսի «թեկնածուն». «Ժողովուրդ»

ԲԱՑԱՌԻԿ․ Էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել.armlur

Փաստաբանն ահազանգում է՝ութ ամսական երեխան ՔՀ-ում հիվանդացել է, բժիշկ չկա.azatutyun

Սամվել Կարապետյանի եղբորորդու տունն են խուզարկում. սպասվում է ձերբակություններ.armlur

Վահագն Չախալյանը ձերբակալվել է․ նրան տանում են կալանքի

Տեռորիստ չէր գտնվում Մայր տաճարում, որ այդ ֆորմատով ներխուժեցիք․ Հայտնի փաստաբանը վերջին զարգացումների մասին.

Միքայել Սրբազանը 2 ամսով կալանավորվեց. նա կտեղափոխվի «Նուբարաշեն» ՔԿՀ. news

ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել

Մայր Աթոռը շրջափակված է.armlur

«Ժողովուրդ». Սիսակ Գաբրիելյանը գնել է 2-րդ բնակարանը. ինչ ունեցվածք ունի ՔՊ պատգամավորը

Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվեց.armlur

Անդրանիկ Քոչարյանն այևս համակիրներ չունի խմբակցությունում, մնացել է միայնակ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ».Գազագողության բանդան կրկին ակտիվացել է. պատգամավորի որդին գրավով դուրս է եկել հետախուզումից

Սերժ Սարգսյանը գործարար տիկնոջից ստացել է $2.985.000 կաշառք. Civic

«Ժողովուրդ». Ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ գործեր հարուցելու հրահանգ կա

Լիլիթ Մակունցը, որոշ տեղեկություններով, բազմիցս դիմել է ամերիկյան իշխանություններին՝ կալանավորված Վարդան Ղուկասյանին՝ Դոգին, Հայաստանին արտահանձնելու խնդրով.Hraparak

Բացահայտվել են COVID-19- դեմ պատվաստանյութերի հետ կապված մահացու առողջական ռիսկերը

«Դարի հանցագործությունը»armlur

«Ժողովուրդ». Իշխանության հովանավորյալ Նարեկ Նալբանդյանը չի վճարում պարտքերը, բայց միլիոններով նոր բիզնեսներ է գնում

Հակակոռուպցիոն կոմիտեն կմտնի էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի տուն. ձերբակալություններ ու մեղադրանքներ են սպասվում.armlur