- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Ի՞նչ է նշանակում լինել քրիստոնյա:
Չնայած այս հարցը կարող է մի փոքր տարօրինակ հնչել ոմանց ականջներին , քանի որ միգուցե շատերին կթվա , թե հարցն այս վաղուց է ստացել իր պատասխանը եկեղեցու հայրերի ու քրիստոնեական հավատի հիմնական դավանաբանությունը մշակած մարդկանց կողմից դեռևս շատ դարեր առաջ:
Բայց արի ու տես , որ մեր ժամանակներում , երբ ամեն բան իրար է խառնվել , ոմանց կողմից նպատակամիտված կերպով փորձ է արվում ջնջել Չարի ու Բարու միջև գոյություն ունեցող սահմանգիծը:
Շատերն , այսօր, իրենց հաճախ մասսայաբար ասոցացնելով քրիստոնեական Սուրբ կրոնի հետ , մոռանում են մի կարևորագույն հանգամանք ` հավատքը նախևառաջ գործերն են , ու ինչպես Ավետարանն է ասում՝ հավատն առանց գործերի մեռած է :
Օրերս, պարզվում է, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական, բազմաթիվ սկանդալային պատմությունների հերոս դարձած, անմեղ մարդկանց գլխին հաճույքով սարքող, նրանց վարկաբեկելու հետ մեծ սեր ունեցող Նարեկ Մալյանը հարցազրույց էր տվել հոգևոր կայքերից մեկին ու ի լուր աշխարհի հայտարարել, թե ինքը գիտակից հայ քրիստոնյա է, Առաքելական եկեղեցու հավատարիմ հետևորդ, որ ամեն կերպ ջանում է սեփական կյանքը կառուցել քրիստոնեական արժեհամակարգի վրա:
Պա՛հ, պա՛հ, պա՛հ....
Նրանք, ովքեր լավ չեն ճանաչում Մալյանին կամ բարեբախտաբար չեն հայտնվել նրա հյուսած թակարդներում, ընթերցելով հարցազրույցը` կարող են կարծել, թե հանձինս մալյանի ոստիկանական համակարգում ծառայում է մեկն, ումից միայն անուշահոտություն է բուրում, ում գործերն ու աշխատելաոճն այնքան կատարյալ են, որ բացի ակնածանքից, ուրիշ այլ զգացողություն առաջ չեն բերում:
Հիմա հարց է ծագում` որքանո՞վ էր Մալյանն իր հավատի խոստովանության մեջ անկեղծ, չէ՞ որ նրա խոստովանությունը ոչ մի կերպ չի տեղավորվում այն գործելակերպի տրամաբանության ծիրից ներս, որի բացասական ազդեցությունը զգացել են շատերն, այդ թվում և վերջերս Մալյանի գլխավորությամբ կազմակերպած յուրատեսակ դավադրությանն ու զրպարտանքին թիրախավորվածս, որն մինչ այժմ շարունակվում է:
Չի՞ հասկանում , արդյոք , ոստիկանապետի խորհրդական Մալյանը , որ իր խոստովանությամբ իբրև իրականում «գայթակղության» առիթ է դառնում շատերի համար ու իրենից արհեստականորեն կերտում հավատացյալի կերպար , որն իրականում քրիստոնեության հետ որևիցե աղերս ունենալ չի՛ կարող ու պարզ փարիսեցիություն է :
Մի՞թե չի հասկանում Մալյանը , որ իր խոստովանությամբ հարվածի տակ է դնում նույնիսկ սեփական հորը , որից , իր խոսքերով , ներշնչվել է:
Նա խաղում է հայ քրիստոնեայի անբասիր կերպարի հետ ու ինքն իրեն հայտարարում՝ իբրև հավերժական արժեքների կրող ` շփոթմունքի մեջ գցելով շատերին :
Մի՞թե քրիստոնեությունը կոչ է անում շուրջ բոլորը չարություն տարածել , մի՞թե այն աշխարհի ամենախաղաղասիրական կրոնը չէ :
Վստահաբար ` եթե ասենք Արարատյան Թեմի առաջնորդ՝ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը տեղյակ լիներ Մալյանի դավադրությունների մասին , որոնց , ի դեպ , «զոհ»է գնացել նաև հայ եկեղեցու բարձրաստիճան սպասավորի բարեկամուհին , ապա երևի թե կարգալույծ կաներ նույնիսկ Նարեկի հորը՝ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանին՝ (ով ի դեպ, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առաջարկով և հանձնարարությամբ Ոստիկանության ակադեմիայում հոգևոր դասեր է իրականացնում, ինչպես նաև ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի հոգևոր սպասավորն է) հենց միայն այն բանի համար , որ լինելով հոգևորական ` չի կարողացել կամ չի հաջողել սեփական որդուց կերտել իսկական հավատացյալ :
Այստեղ չենք զլանա հպանցիկ անցում կատարելու Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի՝ եկեղեցու սպասավորի հոգևորական պահվածքին, այն պահվածքին, որ որդու գլխավորությամբ սոցկայքում կազմակերպած հանցավոր խուլիգանության տակ՝ հավանության նշաններ էր տալիս: Այդ ամենի ականատեսը լինելով, հարց է առաջանում, ինչպե՞ս է, որ նման հոգևորական պահվածք ունեցողը եկեղեցում սպասավոր է, դեռ ավելին՝ ՀՀ Ոստիկանության ակադեմիայում հոգևոր դասեր է իրականացնում, ինչպես նաև ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի հոգևոր սպասավորն է:
Հետաքրքիր է, ավագ քահանան ի՞նչ է երիտասարդ ոստիկաններին խորհուրդ տալիս, որ զմիմյանցս սիրե՛ք ու հարգե՛ք, թե՝ զմիմյանցս կերե՛ք ու անմեղ մարդկանց ցույցերի ժամանակ տվե՛ք ու ջարդե՛ք:
Մալյանների կրոնասիրությունն ընդամենը կեղծ բարեպաշտի դիմակ է , որի տակ , սակայն , թաքնված են քրիստոնեական արժեհամակարգի հետ կապ չունեցող անձերը :
Այնպես որ`խնդրանք բոլոր ծնողներին, լինեն հոգևորականներ, թե աշխարհիկ անհատներ, փորձե՛ք քննադատաբար վերաբերվել սեփական զավակներին ու նրանց բացասական գործունեության վրա աչք մի՛ փակեք, դարձրեք նրանց ճիշտ արժեհամակարգի կրողներ ու օբյեկտիվորեն գնահատեք նրանց արարմունքները: Չէ՞ որ նրանց համար գլխավոր պատասխանատուները հենց դո՛ւք եք...
Լուսանկարը՝ Գ. Շամշյանի
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակում
Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան
Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. «Մեր ձևով» շարժման խոսնակ
Քենիայի փոխոստիկանապետ, գեներել-լեյտենանտ Արտակ Սարգսյանին Աստված ճիշտ ժամանակին ուղարկեց մեր բզկտված, հազար տեղից արնածոր ու թշվառ ԵՐԿԻՐԸ. Ֆիալկա Խաչատուրի
«Սենատոր» Գևորիկի արկածները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.
Երեկ լուռ էի, այսօր մի քանի խոսք...
Ողբերգական դեպք Երևանում․ որպես անհայտ որոնվող տղամարդու մարմինը հայտնաբերվել է «Կասկադ»-ի կիսակառույց տարածքում
ԱՄՆ-ը Հայաստանի և 74 այլ երկրի քաղաքացիներին այսուհետ ներգաղթային վիզա չի տրամադրի
«ЧП АРМЕНИЯ » ՖԲ էջը գրում է
ԵՐԲ ԲԵՆԶԻՆԻՑ ԱՐՅԱՆ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ... Արիս Քարամյան
2026 հունվարի 1-ից ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին վիզայի տրամադրումը
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



