- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-08-05 00:19:00Փաստաբան, մարդ, խորհրդանիշ. Լևոն Բաղդասարյանը դարձավ 60 տարեկան
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց հանցավոր համագործակցության վերաբերյալ կամ ինչպես հայտնի է, բանդայի գործով դատական նիստը՝ գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի չներկայանալու պատճառով։
Վերջինիս փաստաբան Հայկ Ալումյանը դատարանում հայտարարեց, որ Շիրխանյանը ցանկանում է ներկա գտնվել դատական նիստին, սակայն առողջական խնդիրներից ելնելով չի կարողանում, նա անգամ ինքնուրույն չի կարողանում լոգանք ընդունել․ «Բժշկական ծառայության կողմից կազմված տեղեկանքը, որը ներկայացվել է դատարանին, կեղծ է, քանի որ արդեն մի քանի ամիս անկողնային ռեժիմ է նշանակված նույն բժշկի կողմից»։
Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կա այդպիսի նախադեպ, երբ ամբաստանյալին պատգարակով են տեղափոխում դատական նիստերի դահլիճ․ «Եթե անգամ չլիներ այդպիսի նախադեպ, պետք է ստեղծվի, որովհետև ցանկացած նախադեպ նախ ստեղծվում է։
Կամ պետք է պատգարակով տեղափոխել Վահան Շիրխանյանին, կամ նրան բուժել։ Բժիշկը ասել է, որ նա պատգարակի կարիք չունի, այդ նույն բժիշկը նշանակել է անկողնային ռեժիմ։ Ես պնդում եմ, որ այդ տեղեկանքը կեղծ փաստաթուղթ է։ Արդեն 4 ամիս է Շիրխանյանը այդ իրավիճակի մեջ է, եթե մարդը իր ֆիզիկական տկարության պատճառով ամիսներ շարունակ չի կարողանում իր հիգիենայի հարցը լուծել, եթե ինքը մի հարկ չի կարողանում իջնի, որպեսզի լոգանք ընդունի, ինչպե՞ս կարող է դատարանի նիստերի դահլիճ գալ»։
Հայկ Ալումյանի խոսքով՝ Շիրխանյանին այժմ խոշտանգում են, իրավիճակը գնալով բարդանում է, այդ մասին ՄԻՊ-ից որոշում կա․ «Եթե հանկարծ փորձ կատարվի բռնությամբ բերել դատավարության, երբ ինքը 20 րոպեից ավելի չի կարողանում նստել, և նրան այդ ցավերի մեջ բռնի ուժով պահեն, իմ կողմից կձեռնարկվի միջոցներ, որպեսզի այս դատավարությունը ընթանա նորմալ հունով։
Ես թույլ չեմ տա, որպեսզի իմ պաշտպանյալի նկատմամբ կիրառվի ուժ»։ Վահան Շիրխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածով (իշխանությունը յուրացնելուն նախապատրաստվելը) ինչպես նաեւ Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով (պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տաս տարի ժամկետով) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածով (ապօրինի կերպով զենք պահելը ձեռք բերելը կամ փոխադրելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով):
Վահան Շիրխանյանը Բանդայի գործով նիստին կրկին ներկա չէր
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Վարդանն ու ԳԱՍՊԱԴԻՆ ՑԻՊԻՆԸ / Բեսեդկի մակարդակը մի հռչակեք քաղաքական վերլուծություն / Մի խայտառակվեք

Նարինե Չարչյանը զավթել է մեր շենքի տանիքը, շինություններ կառուցել.NewDay

ՈՒՂԻՂ․ Թրամփի անունով ճանապարհ՝ Ադրբեջանին․ Ինչ է կատարվում Սպիտակ տանը.armlur

Վիճաբանություն՝ Հրազդանում հայտնի «Մանուշակ» մարկետի մոտ. կա 1 զոհ, 2 վիրավոր.Shamshyan

Ի՞նչ է ասել Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը հակակոռուպցիոնում․ 1 ժամ պահել են կոմիտեում.armlur

Վարդան Ղուկասյանը ունակ և ի վիճակի է միավորել բոլոր առողջ ուժերը․ Լևոն Բաղդասարյան

Առաջին կին քաղաքապետը՝ մեղադրյալի աթոռին․ ինչու Գասպարյանը հայտնվեց իրավապահների թիրախում.factor

ՈւՂԻՂ. Իրավապահները ՀՅԴ-ական Հրանտ Մարգարայանի բնակարան են մտել. խուզարկություն է ընթանում.armlur

ՔԿ-ից սիլիկոնե դիմակով 590 հազար դոլար հափշտակողը Սեյրան Օհանյանի օգնականի եղբայրն է․ բացահայտում.armlur

Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին

Դատարանի բակում վիճաբանություն սկսվեց քաղաքացիների և ոստիկանական ուժերի միջև (տեսանյութ)

«Դավիթ Համբարձումյանի մասին լավ կարծիք ունեմ, բայց չենք միանա»․ Հովիկ Աղազարյան

Վարդան Ղուկասյանը փորձեց բացահայտել ՀՀ 30 տարվա իրականացրած տնտեսական ցեղասպանությունը․ Լևոն Բաղդասարյան

էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է.armlur

Համերգ` Նվիրված Լեգենդար Ռուբեն Մաթեվոսյանին. Հովհաննես Շահբազյան

Նորմա՞լ է՝թաղապետը քաղաքացուն ծեծելուց հետո շարունակի ղեկավարել,քաղաքական պատասխանատվություն չունե՞ք.armlur

Արթուր Չախոյանին ծեծելուց հետո փորձել են նրան խեղդել թաղապետարանի աշխատակիցները.armlur

Աշխատավարձս մինիմալից ցածր է, ունեմ թույլ վարկային պատմություն, բայց բանկը ինձ տրամադրել է 2մլն դրամ․ կիբերհանցագործությունից տուժած.armlur

Ինչպես կազմակերպվեց Վարդան Ղուկասյանի (ԴՕԿ) անհետացման օպերացիան

Եւ նորից Վարդան Ղուկասյանի (Դոկ) դատավարությանը փաստաբանների չներկայանալու մասին

Աբրահամ Գասպարյանը օդանավակայանից մեկնաբանում է Թեհրանում կատարվածը

«24 ժամյա ռեժիմով Ազատության հրապարակում ենք․ միացեք մեզ, որ նիկոլն իր ողջ թիմով հեռանա»․ Կարեն Արայան.asekose

Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան

Սերոբ Գասպարյանի գործը շինծու է, նրան լռեցնելու փորձ է․ Գևորգ Գրիգորյան.asekose