- 2025-12-22 01:24:00Նախկին ոստիկանապետը գողակա՞ն է դարձել.Կարեն Հեքիմյան
- 2025-11-26 02:09:00«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Ի պաշտպանություն «Սասնա ծռեր»-ի հայաստանյան հանրահավաքներից և ցույցերի բացի բողոքի և պահանջատիրական հավաքներ եղան նաև սփյուռքում: - Դեսպանը, ՀՀ իշխանությունների սովորության համաձայն, սպառնալիքներ է հնչեցնում: Ցույցի մասնակիցներին, ելույթ ունեցողներին առանձին-առանձին կանչել և հրահանգել է դադարեցնել ցույցերը: Տեղի ոստիկանները, իշխանությունները մեզ ոչ մի բան չասացին, իսկ իրեն դուր չեկավ մեր քայլը,- «Ասպարեզ»-ի հետ զրույցում նշեց ցույցի մասնակից Գոռ Մարտիրոսյանը՝ հավելելով, որ դեսպանը փորձել է նրանց անհիմն մեղադրանքներ առաջադրել և սպառնալ, որ կդիմի ոստիկանություն,- Դեսպանը, ինչպես ՀՀ յուրաքանչյուր իշխանավոր, շատ անբարեհամբույր վերաբերմունք ցույց տվեց: Նա տրամադրված էր այն բանին, որ մենք պետք է իրեն ենթարկվենք, բայց մենք ասացինք, որ նման բան չի լինելու, մենք պայքարելու ենք: Նա մեզ մեղադրեց, որ դեսպանատան դռան վրա քերծեր ենք առաջացրել: Մեզ մեղադրում է վանդալիզմի մեջ: Առաջարկեցինք քրեական գործ հարուցել, բայց նա ասաց, որ ուզում է մարդկայնորեն լուծել այս հարցը, իսկ ես իրեն փոխանցեցի՝ մարդկությունը և իշխանությունը միմյանց հակասող երևույթներ են: Ինչպես Հայաստանում, այնպես էլ այստեղ մեր իշխանությունները հեռու են սեփական ժողովրդից, նրանք հայ ժողովրդին չեն սիրում,- ավելացրեց նա:
Ամստերդամում կազմակերպված ցույցի մասնակիցներին զայրացրել է նաև այն, որ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Սասնա ծռերի» տղաներին ահաբեկիչներ է անվանել:
- Իր հետ հանդիպման ժամանակ ես դեսպանին ասացի, որ «Սասնա ծռերի» տղաները հերոսներ են, ինքը հակադարձեց` ասելով, որ հանցագործներ և ահաբեկիչներ են… Հանցագործները Բաղրամյան 26-ում են: Հանցագործները իշխանություններն են, ովքեր ի վերջո պատասխան են տալու քաղբանտարկյալների, մարտի մեկի և այլ հանցագործությունների համար: Սերժի շրջապատը պետք է հասկանա, որ եթե մենք դուրս ենք եկել տիրոջ դեմ, ապա պատրաստ ենք նաև պայքարել տիրոջ շների դեմ,- հավելում են հոլանդահայերը:
- Նա ասաց` «դրանց պետք է սատկացնեին»՝ նկատի ունենալով «Սասնա ծռերի» տղաներին: Սա է մեր դեսպանի իրական դեմքը: Նման մտածողության տեր մարդիկ իրավունք չունեն ներկայացնելու մեր պետությունն ու ազգը,-ասում է Ալիսա Մովսեսյանը:
Ամստերդամում կազմակերպած ցույցին մասնակցել է նաև տեր Արամ քահանա Մելքոնյանը, ում ցույցից հետո Մայր Աթոռից զրկել են Եվրոպայում հովվություն անելու իրավունքից:
- Նա եկել և խոսում էր ազատությունից, արդարությունից, հարգանքից, հայրենասիրությունից և սիրուց: Ես խոսեցի տեր Արմենի հետ, և նա հաստատեց, որ իրեն արգելել են, որ Եվրոպայում շարունակի իր հովվությունը: Սա անընդունելի որոշում է: Ամոթ է, որ արդարության համար պայքարող ժողովրդի կողքին կանգնած քահանային նման պատժամիջոցի են ենթարկում: Սա վերևից ճնշում է: Մենք պայքարելու ենք, կանգնելու ենք նրա կողքին: Սա ազատ երկիր է: Սերժ Սարգսյանը թող չփորձի իր ձեռքը Հայաստանից հասցնել այստեղ և ճնշում գործադրի մեզ վրա,- ասում է ինքնաբուխ ցույցի մասնակից Ալիսա Մովսեսյանը:
- Սա ևս մեկ անգամ փաստում է, որ եկեղեցու վերնախավը բացահայտ սատարում է Հայաստանում տեղի ունեցող անօրինականություններին, որոնք իրականացնում են իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Այսպես շարունակելով` նրանք կրակի վրա յուղ են լցնում,- ասում է Էդգար Չոփիկյանը:
Ամբողջական՝ այստեղ
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Նարեկ Սամսոնյանի կինը՝ ԵՄ դեսպանին. «Ձեր լռությամբ արդարացնում եք հետապնդումները». «Ժողովուրդ»
Դաժան սպանություն՝ Երևանում․ մեքենան այնքան են վարել քաղաքացու վրայով, մինչև նա մահացել է
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ՍՊԱՐՏԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ «ՎՈԶԴՈՒԽ» ԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՄՈՒՍԻՆԸ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
«Ժողովուրդ». Ինչու է Միրզոյան Արարատը դատի տվել Հայկ Դեմոյանին
«Հրապարակ»․ Խուդաթյանի ախորժակը բացվել է
armlur. Ալեն Սիմոնյանի դիմումով «Իմնեմնիմի»-ի հաղորդավարներին ձերբակալեցին
«Ժողովուրդ». Ժաննա Անդրեասյանի դեմ բունտ է հասունանում. նրա վարքագիծը պետք է քննվի ՔՊ վարչությունում
Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է. «Ժողովուրդ»
ՆԳՆ-ում «կլյուչեվոյ» պաշտոններում Արփինե Սարգսյանի ամուսինն է նշանակում.hraparak
1,5 տարեկան երեխուս վրա էլ կարող է գործ հարուցեն. Դիանա Գասպարյանի ամուսին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել ՄԻՊ-ի դեմ․«Ժողովուրդ»
Իրականում Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է. Iravunk
armlur. Հայաստանում 2018-2024 թվականների ընթացքում հանցագործությունների ընդհանուր թիվը աճել է շուրջ 63 տոկոս, իսկ մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 50
armlur.Կաթողոկոսին կալանավորելու գործընթացը սկսվել է. Կոմիտեն հարուցեց քրեական գործը
«ՀՐԱՊԱՐԱԿ». ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՀՐԱՀԱՆԳԵԼ ԵՆ ՏՈՒՆ ՉԳՆԱԼ
«Հրապարակ». Իշխանական թիմն արդեն պաշտոններն է բաժանում
«Ժողովուրդ». Հենց «Թորոսյան եւ Սմբատյան զույգ»-ի ժամանակ մսխվեցին Covid-19-ի գումարները եւ խլվեցին կյանքեր
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց. Նա տնային կալանքի տակ է.armlur



