USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Սմբուկով, դդմիկով եւ լոլիկով շարովի՝ «Ռատատույ»
2016-07-11 00:10:00
Տպել Տպել

Ամառային այս բանջարեղենների՝ սմբուկ-դդմիկ-լոլիկ-պղպեղ, խառնուրդը սիրված է գրեթե բոլոր ազգերի խոհանոցում: Ֆրանսիացիներն այդպիսի ուտեստն անվանում են «ռատատույ», իտալացիները՝ «կապոնատե», մենք՝ «աջապսանդալ»: Բաղադրիչները նույնն են, պատրաստման եղանակը՝ տարբեր: Ռատատույը պատրաստվում է ջեռոցում, կա ռատատույի պատրաստման ավելի քան 50 տարբերակ: Իմ առաջարկածը ամենապարզ տարբերակներից է:  

Անհրաժեշտ մթերքները

Սմբուկ-3 հատ

Դդմիկ-3 հատ

Լոլիկ- 3 հատ

Թարմ կանաչ կամ կարմիր պղպեղ- 1 հատ

Սոխ-1 հատ (պարտադիր չէ)

Սխտոր- 3-4 պճեղ

Աղ, պղպեղ- ըստ ճաշակի

Չորացրած կանաչիների խառնուրդ, ցանկալի է «պրովանսյան»՝ 1 ճաշի գդալ Ձիթապտղի յուղ- 2-3 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Ցանկալի է, որ սմբուկներն ու դդմիկները լինեն միահավասար չափի, եթե հավասար չեն, ապա վերցրեք այն քանակով, որ կտորները հավասար լինեն: Օրինակ, եթե սմբուկը կրկնակի երկար է դդմիկից, ապա 2 սմբուկ եւ 4 դդմիկ վերցրեք: Կարեւորը, որ կտրատելուց հետո հավասար քանակի կտորներ լինեն: Բանջարեղենը լվացեք: Սմբուկը կեղեւեք: Հերթով կտրատեք կլոր-կլոր կամ կիսալուսնաձեւ: 

 Ջեռոցի հրակայուն տարայի հատակը պատեք 1 ճաշի գդալ ձիթայուղով: Շարեք բանջարեղենը հերթականությամբ՝ մեկը մյուսին հենված՝ սմբուկ, դդմիկ, լոլիկ, թարմ պղպեղի շերտ, եթե սոխ ավելացնում եք՝ թարմ սոխի շերտ, ապա նորից՝ նույն հերթականությամբ: Եթե տարան կլոր է, կարող եք շարել շրջանաձեւ: Մանր կտրատած կամ մանր անցքերով քերիչով անցկացրած սխտորը լցրեք բանջարեղենի վրա: Չորացրած կանաչեղենը, աղ, պղպեղը նույնպես լցրեք բանջարեղենի վրա: Մնացած ձիթայուղով ցողեք բանջարեղենները եւ դրեք 200 աստիճան տաքացրած ջեռոցը:

Կարելի է տոմատի թանձրահյութ լցնել բանջարեղենի վրա, սակայն առանց դրա էլ շատ համեղ է ստացվում: Եփվում է 20-30 րոպե: Կարող եք մատուցել ինչպես տաք վիճակում՝ որպես մսի, ձկան, հավի խավարտ կամ ինքնուրույն ուտեստ, այնպես էլ սառը վիճակում: Բարի ախորժակ: Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ «Առավոտ» 

aravot.am

Այս նյութը դիտել են - 136368 անգամ
Թողնել մեկնաբանություն
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook