USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ինչպես պատրաստել պոնչիկ
2016-03-17 16:54:00
Տպել Տպել

Բաղադրիչներ.

 

կաթ – մոտ 2 բաժակ, խմորի համար
չոր խմորիչ – 2 թ.գդ.,
շաքարավազ – 2 ճ.գդ.,
աղ,
վանիլ,
բուսայուղ – 30 մլ,
ալյուր – 4 բաժակ,
կրեմ,
ձու – 1 հատ,
շաքարավազ – 1 բաժակ,
վանիլ,
ալյուր – 3 թ.գդ.,
կաթ – 1 բաժակ կրեմի համար
շաքարի փոշի,
բուսայուղ տապակելու համար

Լցնել 55 աստիճանի ջուր: Շաքարավազը և խմորիչը ցանել վրան:

Ծածկել, թողնել 10 րոպե: Ջրի վրա փրփուր պիտի առաջանա: Ավելացնել աղ, վանիլ, բուսայուղ հարել:
Ավելացնել ալյուր, խմոր հունցել, որ ձեռքերի չկպչի: Ծածկել, թողնել 10 րոպե, նորից հունցել, ծածկել, մի ժամ թողել տաք տեղում:

Պատրաստել կրեմը:

Շաքարավազը, ալյուրը, ձուն, վանիլը լցնել կաթսայի մեջ, ավելացնել սառը կաթ, խառնելով եփել միջին բարձրության կրակով, մինչև թանձրանա:

Մեկ ժամ հետո խմորը բաժանել երկու մասի, ամեն մեկը բացել 5 մլ հաստությամբ, թեյի բաժակով շրջանակներ կտրել, մեջը դնել ոչ լիքը թեյի գդալ կրեմ, փակել երկրորդ շրջանակով, ծայրերը փակել, շարել յուղած սինու վրա, թողնել 15 րոպե:

Կաթսան լցնել բուսայուղով` մոտ 3 սմ և թխել փքաբլիթները ամեն կողմից կես րոպե:

Թողնել մի քիչ սառչեն, շաքարի փոշի ցանել: Մատուցել տաք կակաոյի հետ:

Այս նյութը դիտել են - 100498 անգամ
Թողնել մեկնաբանություն
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook