USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 25 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Արթուր Բաղդասարյանի «Հայկական Վերածնունդ» կուսակցությունը մասնաճյուղ կբացի՞ Լոս Անջելեսում....
2016-03-12 22:24:00
Տպել Տպել

Այսօր մարտի 12-ն է , օրը շաբաթ և ես սիրով զրուցում եմ «ԱՄՆ Հայ գրողներ» միության վարչության քարտուղար՝ Վահե Մեսրոպյանի հետ:

-Ո՞վ է Վահե Մեսրոպյանը:

Վահե Մեսրոպյանը ծառայողի ընտանիքում մեծացած, դաստիարակված, կրթություն
ստացած հայրենասեր հայորդի է, ով հավատում է հայ ազգի վերածննդին՝ Միացյալ Հայաստանի սահմաններում:
Պատմությունը մեզ հուշում է, որ հայ ազգը, Հայաստանը, ավելի շուտ՝ X-XII դարերում վերածնունդ ապրեց, քան Եվրոպան՝ XIV-XVI դարերում:
Աշխատել եմ նախագծային ինստիտուտներում, գիտահետազոտական ինստիտուտում, սովորել ասպիրանտուրայում, բայց քաղաքական պայքարի լծվելով ՝ (1988թ.) Մոսկվա չմեկնեցի թեզիս պաշտպանության համար: Որպես պահեստի սպա (կապիտանի կոչումով), զորակոչվել եմ Հայկական բանակ:
12 տարուց ավելի դասավանդել եմ Վ. Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտում և զորացրվել փոխգնդապետի կոչումով: Երկու տարի առաջ Արևմտյան Հայաստան Պետության վարչապետի հրամանով ինձ շնորհվել է գնդապետի կոչում:
Նաև ընտանիքի հայր եմ ու հինգ թոռների պապիկ:

-Վերջերս Հայաստանում էիք, ին՞չ նպատակով:

Երևան էի մեկնել իմ նոր գրքի՝ հոդվածներիս երկրորդ ժողովածուի լուսընծայման առիթով: Այն վերնագրված է «Վերանայել, վավերացնել, վերակերտել» խորագրով և վաճառվում է Գլենդելի գրախանութներում: Նվիրվում է Վուդրո Վիլսոնի կողմից կայացրած «Իրավարար վճիռ»-ի 95 ամյակին:

- Ինչպե՞ս կայացավ ձեր ընտրությունը, որ Լոս Անջելեսից հենց դուք ստորագրեցիք հուշագիրը:

Ակնարկում եք «Հայկական վերածնունդ» միավորման հետ հուշագի՞րը:

-Այո՛, խոսքս հենց այդ մասին է:

Նախ, ոչ թե հատկապես Լոս Անջելեսից, այլ պարզապես իմ այնտեղ գտնվելու հանգամանքով: Համագործակցության հուշագիրն արդեն ստորագրված էր ԱՀՊ փոխվարչապետի՝ Բակուր Կարապետյանի կողմից:
Ես՝ Հովհաննես Մարգարյանի հետ ստորագրել եմ հուշագրի հավելվածը, որտեղ հստակեցրել ենք, թե ինչ ձևաչափով է կայանալու մեր համագործակցությունը: Ավելացնեմ, որ մեր համագործակցությունը կայանալու է ԱՀ Պետության կողմից հիմնադրված Համահայկական Ազգային Ակադեմիայի ձևաչափով:

- Ըստ ձեզ, ո՞րն է «Հայկական վերածնունդ» կազմակերպության նպատակը:

Նպատակը ամփոփված է կուսակցության ծրագրային դրույթներում, իսկ ես կասեմ հետևյալն՝ անվանումն արդեն հուշում է:
Իրենց ծրագրերով և գաղափարախոսությամբ ուզում են նոր լիցք հաղորդել քաղաքական պայքարին, նախապատրաստվելով մեզ սպասվող ընտրություններին: Բացի անվանման ընտրությունից, նրանք հավատում են, որ այդ գաղափարի շուրջ կհամախմբվեն հասարակության լայն շերտեր, որոնց միջոցով նրանք կարող են իսկապես իրագործել «Հայկական վերածնունդը»:


-Պրն. Մեսրոպյան, կարծում ե՞ք, որ լոսանջելեսահայությունը կմիանա «Հայկական Վերածնունդ» կուսակցության գաղափարին:

Լոսանջելեսյան հայությունն ինքը պետք է որոշի: Դուք ինքներդ լավ գիտեք, որ այն համախմբված չէ՝ տարբեր կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ… նրանք պետք է ծանոթանան ծրագրային դրույթներին, համոզվեն ու հավատան, որ նոր միանան:
Որևէ կուսակցականի դժվար է համոզել, կամ անհնարին է, որ նա փոխի իր կուսակցական գաղափարախոսությունը: Երբ որևէ կուսակցություն հաղթանակ է տանում, արդեն նրա հետ կոալիցիա են կազմում ՝ եթե նպատակները համընկնում են:

-Դուք հանդիսանում եք նաև Արևմտյան Հայաստանի Վտարանդի կառավարության ՆԳ նախարար: Ի՞նչ «ակնկալությամբ» եք «Հայկական Վերածննդի» մի մասնիկը դարձել:

Եթե հարցին փիլիսոփայորեն մոտենանաք, ապա պետք է շեշտենք , որ, յուրաքանչյուր հայ հայկական վերածննդի մասնիկ է: Իսկ հիմա խնդրի քաղաքական էությունը, մեր կառավարությունը տարբեր ձևաչափերով համագործակցում է տարբեր կուսկացությունների և հասկարակական կազմակերպությունների հետ: Պետք է հստակ շեշտենք կողմերը ցանկացել են համագործակցել և դա է առաջնայինը:
Մենք ՝ (ԱՀՊ Վտարանդի Կառավարությունը) մեզ համար ընտրել ենք «Վերակերտում» հասկացողությունը՝ Վուդրո Վիլսոնի «Իրավարար վճռի» իրականացման և Միացյալ Հայաստանի վերակերտման գաղափարը: Դա էլ է վերածնունդ:
Հզոր Հայաստանի վերակերտումը սարերի հետևում չէ: Այս գաղափարի շուրջն էլ ենք ուզում միավորել հայությանը, որը նաև «Հայկական վերածնունդ»-ի նպատակներից է:

-Դժվա՞ր չէ համատեղել Արևմտյան Հայաստանի Վտարանդի կառավարության և «Հայկական Վերածնունդ» կուսակցության աշխատանքները:

Ես իմ պարտականություններն ունեմ Վտարանդի Կառավարությունում և ես կուսակցական չեմ: Ես աշխատում եմ քարոզել, համոզել մարդկանց մեր աշխատանքներն ավելի կազմակերպված և հաստատուն առաջ տանելու համար:

-Լոս Անջելեսում արդեն բացվե՞լ է ՀՎԿ-ի գրասենյակը:  Ո՞վ է այն համակարգելու և ինչ աշխատանքներ են տարվելու:

Ոչ, առայժմ չի բացվել: Համակարգողները ՀՎԿ-ի համախոհները կլինեն և կկատարեն այն աշխատանքները, որոնք անհրաժեշտ են հասարակության, կազմակերպությունների հետ համապատասխան աշխատանքների իրականացման համար:

- Լոս Անջելեսում դուք   ԿՀԳՄ-ի անդամ եք:  Ձեր գրչակից ընկերները կհամախմբվեն այդ մեծ գաղափարի շուրջ:

Ես «ԱՄՆ հայ գրողներ» միության վարչության քարտուղարն եմ: Մտավորականությունը՝ հանձինս գրողների հասարակության մտքի արտահայտողը պետք է լինի: Գրողներն են իրենց ստեղծագործություններով ոգևորել ազգին և համախմբել ընդհանուր գաղափարների շուրջ և հետո այդ գաղափարների իրագործումից հետո շարունակել ավելի ոգևորված ստեղծագործել: Մտավորականությունը, նրանց ելույթներն ու պարզաբանումները մեծ դեր են կատարում հասարակության, ազգի գաղափարների, նպատակների իրագործման ճանապարհին: Ճանաչված ազգային գործչի մեկ բոցաշունչ ելույթը՝ ինչպես Մեծ զորավար, Մեծ քաղաքական գործիչ, Մեծ փիլիսոփա, Մեծ Մարդ Գարեգին Նժդեհն էր հաճախ արտասանում, բավարար է հզոր շարժում սկսել և իրագործել ազգի առաջ դրված նպատակները:

-Հավաստի աղբյուրներից տեղեկացել ենք, որ Ռուսաստանում Հայերի Միության նախագահ Արա Աբրահամյանը Լոս Անջելեսում, իհարկե,  մի քանի  անհաջող փորձերից հետո, համառությամբ,  կրկին փորձում է հիմնել իր կուսակցությունը և հետագայում միանալու է «Հայկական Վերածննդին»:

Ի՞նչ եք կարծում, Արա Աբրահամյանի նորաստեղծ  կուսակցության միացումը ՀՎԿ-ին ՝ առաջխաղացում  կբերի, թե՝  իր  և Արթուր Բաղդասարյանի կուսակցությունն էլ հիմնահատակ  կխորտակի:

Սպասենք, որ կուսակցությունը ստեղծվի կամ միավորում կատարվի, նոր ենթադրություններ անենք: Սակայն պետք չէ հոռետես լինել: Մենք հարկավոր է լավատեսությամբ նայենք այդ գործընթացներին: Պատմության ծալքերը ցույց են տալիս, որ հայության համախմբումը հայ ազգի ճակատագրի երերուն պահերին իր վճռական ու որոշիչ դերն է կատարել: Ցանկացած հարց, ցանկացած գաղափար, եթե առաջ է քաշվում հայկական կազմակերպության, հայ մտավորականների միջոցով, չի կարող ապազգային լինել:
Ամեն մի գաղափարի շուրջ հարկավոր է համախմբվել, միասնական գործել, գտնելով այդ գաղափարի իմաստությունը, կարևորությունը: Առայժմ հարկավոր է գործել այս մարտավարությամբ, քանի դեռ չունենք մշակված, բոլորի կողմից ընդունված «Համազգային գաղափարախոսություն»:
Հայության գլխավոր թերացումն է սա: Ամեն մեկս փնովում ենք մյուսի արածը, երբեմն ոչինչ չանելով, բայց երբ մեկին հրավիրում ես, որ քեզ օգնի, լավագույն դեպքում ՝ անտարբերության ես մատնվում:

Պրն. Մեսրոպյան, շնորհակալություն հարցազրույցի համար: Ձեզ հաջողություն ենք ցանկանում:

 USArmenianews.com-ը միշտ պատրաստ է լուսաբանել «Հայկական Վերածնունդ» կուսակցության լոսանջելեսյան նորաբաց  մասնաճյուղի կատարած աշխատանքները:

Շնորհակալ եմ հարցերի համար: Կարծում եմ, որ համախմբման պահը եկել է: Մեր տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացների ու փոփոխությունների առկայության պայմաններում այն դառնում է հրամայական:

Գայանե Մանուկյան

 

 

 

 

Այս նյութը դիտել են - 2573 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook