USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 29 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանդիպում է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ...
2016-02-25 01:38:00
Տպել Տպել

Այսօր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանդիպում է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության զարգացմանն առնչվող հարցերը, միության՝ երրորդ երկրների հետ տնտեսական հարաբերությունների ամրապնդման հարցերը, ինչպես նաև ԵՏՄ անդամ երկրների ընդհանուր ռազմավարությունը ներկայիս պայմաններում համաշխարհային շուկաներում:

Ղազախստանի ղեկավարը ընդգծել է, որ Տիգրան Սարգսյանի ղեկավարությունը ԵՏՀ-ը Խորհրդում ընկավ համաշխարհային տնտեսությունում առկա դժվարին ժամանակներում:« Այս պայմաններում դժվար է գտնել աճի նոր աղբյուրներ: Սակայն այդ բոլոր պահումները կապված չեն ԵՏՄ աշախատանքային գործընթացների հետ: Մեր ինտեգրացիոն միավորման վերջանական արդյունքերի վերաբերյալ ես կասկած չունեմ: Առավել ևս, որ այսօր շատ երկրներ ցանականում են անդամակցել ԵՏՄ-ին կամ ստեղծել նրա հետ ազատ առևտրի ընդհանուր գոտի: Ճգնաժամը ժամանակավոր երևույթ է, իսկ մեր երկրների ընդհանուր տնտեսությունների ներուժը և շուկաների ծավալները մնում են անփոփոխ»,-ասել է Նուրսուլթան Նազարբաևը: 

Իր հերթին, Տիգրան Սարգսյանը նշել է, որ Նուրսուլթան Նազարբաևի դիրքորոշումը ԵՏՄ զարգացման ընդհանուր ռազմավարության վերաբերյալ հիմնարար նշանակություն ունի, քանի որ հենց Ղազախստանի նախագահի նախաձեռնությունները և գաղափարներն են ընկած ընդհանուր միասնական եվրասիական տարածք ստեղծելու գործի հիմքում: ԵՏՀ Խորհրդի նախագահը վստահություն է հայտնել, որ Ղազախստանի նախագահության այս տարվա ընթացքում կխթանի նոր ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը:

Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ ԵՏՄ մարմինները հրահանգ են ստացել մանրամասն ուսումնասիրել Ղազախստանի նախագահի ուղերձը ԵՏՄ անդամ-երկրներին, որի հիմնական դրույթներն իրականացնելու համար համապատասխան նախագիծ է կազմվել:

Այս մասին հաղորդում է akorda.kz կայքը:

.slaq.am

Այս նյութը դիտել են - 1511 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook