- 2024-10-07 12:50:00Ժաննա Անդրեասյանի ուղերձի վտանգավոր տողատակը
- 2024-10-04 16:33:00Ի՞նչ ցույց տվեց հոկտեմբերի 2-ը
- 2024-10-04 16:18:00 Ընդդիմադիր շարժման դեմքը կարող է փոխվել. ո՞վ կկարողանա կրկնել Բագրատ սրբազանի սխրանքը
- 2024-10-02 10:40:00Նիկոլ Փաշինյանը մտադի՞ր է հայ ժողովրդին կրկին կանգնեցնել փաստի առաջ…
- 2024-09-29 22:18:00Իշխանական բուրգի ներսում իրար են հոշոտում. գլխավոր գիշատիչներից մեկը Սասուն Միքայելյանն է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ, բարձրաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը Հոկտեմբերի 19-ին, առաջնորդարանում ընդունեց «Մեկ ժամ Կոմիտասի հետ» (Komitas Hour) համերգի ստեղծագործական խմբի անդամներին: Միջոցառման կազմակերպիչները՝ Հայկական Մանկական Փառատոն (Armenian Kids Festival) նախաձեռնության հիմնադիրներ Նանե Ավագյանն ու Նելլի Ղուկասյանը, գեղարվեստական ղեկավար Վարդգես Բարսեղյանը, մեներգիչ Էդգար Խաչատրյանն ու դաշնակահարուհի Արմինե Ղազարյանը, երախտագիտություն հայտնեցին Սրբազանին եւ բարեշնորհ Հովհաննես Սարկավագ Գումրույանին ընդունելության համար եւ ներկայացրեցին համերգի մանրամասները:
«Մեր ազգի գոյապայքարի այս ծանր փուլում, կարեւոր ենք համարում մեր մշակութային արժեքների շուրջ համախմբումն ու միասնական ջանքերով մարտահրավերների հաղթահարումը: Այս մտայնությամբ առաջնորդվելով է, որ որոշեցինք կազմակերպել միջոցառում՝ նվիրված մեր ինքնության կերտողներից մեծն Կոմիտաս Վարդապետին: Նա ստեղծագործեց մեր ազգի համար չափազանց ծանր ժամանակներում՝ ժառանգելով դեպի հավերժություն մեր ազգի բանաձեւը: Այսօր, մեր պատասխանատվությունն է տեր կանգնել այդ ժառանգությանն ու փոխանցել սերունդներին: Մենք հավատում ենք, որ միայն ինքնաճանաչման ու ինքնագնահատման միջոցով կարող ենք սահմանել ապագայի նպատակներ ու զարգացման ուղենիշներ: Այդ առումով, Կոմիտասը մեզ տրամադրել է անգնահատելի շտեմարան՝ փոխանցելով մեր հազարամյակների մշակույթում ամփոփված բանաձեւեր, որից պետք է օգտվենք ու գործենք միասնաբար», -իր խոսքում նշեց Նանէ Ավագյանը՝ ընդգծելով Սփյուռքում իրականացվող հայապահպանման ծրագրերում Առաջնորդարանի աջակցության կարեւորությունը:
Նելլի Ղուկասյանն ընդգծեց, որ համաշխարհայնացման եւ տեխնոլոգիական արագ զարգացման պայմաններում, նույնիսկ մեծ մշակույթներն ինքնության կորստի սպառնալիքի առաջ են: «Հայերի դեպքում, դրան ավելանում է նաեւ ֆիզիկական բնաջնջման վտանգը, որ առավել առօրեական է այսօր: Եւ այս իրավիճակը հրամայական է դարձնում, որ մենք ամեն ջանք գործադրենք պահպանելու մեր մշակույթը, որտեղ ամփոփված են նաեւ մեր հարատեւման ծածկագրերը»: Մանկական փառատոնի հիմնադիրներն ընդգծեցին, որ Կոմիտասին անդրադառնալու միտքն առաջացել է ապրիլի 2-ին Գլենդելում կայացած <> մանկական փառատոնի հաջողությունից ոգեշնչված նաեւ, որ իրականացավ ԱՄՆ Արեւմտյան թեմի հովանավորությամբ: Հայ մանուկների համար առաջին փառատոնը Կալիֆորնիայում վկայեց, որ մեր նոր սերունդների համար կենսական են նման ձեռնարկները՝ մանուկներին իրենց ընկալելի միջոցներով հայ մշակույթին ծանոթացումը:
Համերգի գեղարվեստկան ղեկավար Էդգար Բարսեղյանն անդրադարձավ հայկական դասական երաժշտության նկատմամբ հանրության մեղմ ասած անտարբեր վերաբերմունքին՝ Սրբազանից ցանկանալով տեղեկանալ պատճառների մասին:
Գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը նշեց, որ հիմնական պատճառներից մեկն է մշակութային բարձր արժեքներից անտեղյակությունը: «Շատ քիչ թվով ժողովուրդ է տեղյակ է մեր դասական, վավերական երաժշտությունից: Դժբախտաբար հանրային հոսանք կա, որ տարված է այնպիսի երաժշտությամբ, որ հայության հետ կապ չունի, խորք, արմատ չունի: Անցյալում էլ նույնն է եղել: Երբ Կոմիտասն առաջին անգամ Էջմիածնի Մայր տաճարում սուրբ պատարագը դաշնամուրով ներկայացնում է, ժողովուրդը չճանաչելով Կոմիտասին, բողոքի ալիք է բարձրանում՝ ասելով, թե պատարագ չեղավ: Քառաձայն երգվող մեր պատարագը, որը որպես երաժշտական ստեղծագործություն էլ բարձրարժեք է՝ մեր սրբության սրբոցն է, եւ համաշխարհային մեծ ճանաչում ունի ու սիրված է ավելի շատ օտարների կողմից: Դա ցույց է տալիս, որ հարյուր տարի առաջ էլ նույնն էր իրավիճակը», -մտահոգություն հայտնեց Հովնան Սրբազանը՝ ընդգծելով, որ այս իրականությունը փոխելու համար անհրաժեշտ է հետեւողական, ուշադիր եւ աչալուրջ կերպով պայքար տանել, եւ այդ առումով բարձր գնահատեց Կոմիտասին նվիրված նախաձեռնությունը: «Ես գնահատում եմ ձեր մոտեցումը, որ ցանկանում եք ներդրում ունենալ այդ պայքարում, եւ որովհետեւ դյուրին չէ՝ պետք է հնարավորինս շատ առիթներ ստեղծել հայ մշակույթի նկատմամբ սեր, հետաքրքրություն, եւ գնահատանք առաջացնելու համար»: Բարձրաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն իր աջակցությունը հայտնեց «Մեկ ժամ Կոմիտասի հետ» համերգի ստեղծագործական խմբի անդամներին:
Խոսելով համերգի ծրագրի մասին՝ կազմակերպիչները նշեցին, որ փորձ է արվել Կոմիտաս Վարդապետին ներկայացնել նոր լույսով՝ նրա իրական, առավել կենսուրախ պատկերը: Նշվեց, որ ընտրվել է բացառիկ ձեւաչափ՝ Կոմիտասը ներկայացվելու է մի քանի ժանրերում՝ երաժշտական քառյակի, մեներգիչի, մանկական երգչախմբի եւ բալետային կատարումների միջոցով, եւ այն նախատեսված է տարբեր տարիքի հանդիսատեսի համար: Միաժամանակ, էկրանին ցուցադրվելու են հատուկ համերգի համար ստեղծված տեսանյութեր՝ Կոմիտաս վարդապետի արխիվային լուսանկարների, նրա ուղերձների եւ անձամբ իր կատարումների համադրությամբ: Համերգի առանձնահատկություններից է նաեւ այն, որ մասնակից բոլոր երաժիշտները ճանաչված եւ մրցանակակիր արվեստագետներ են, ովքեր բազմիցս Կոմիտասին ներկայացրել են նաեւ միջազգային հեղինակավոր բեմերում: Համերգին մասնակցելու է նաեւ ՀԲԸՄ Նորարարական ստուդիան, որ Կոմիտասին կծանոթացնի նաեւ տեխնոլոգիական նորարարությունների միջոցով: Կազմակերպիչները նշեցին, որ համերգից ստացված հասույթից բաժին է հատկացվելու Արցախի մեր հայրենակիցների աջակցությանն ուղղված ջանքերին:
«Համերգի տոմսերը, հաշվի առնելով ձեւաչափն ու ներգրավված երաժիշտներին, բավական մատչելի են, որ արվել է հատուկ նպատակով՝ հնարավորություն ընձեռելու բոլոր ցանկացողներին մասնակցելու: Այս առումով, ակնկալում ենք մեր համայնքի աշխույժ մասնակցությունը՝ միասնաբար տոնելու մեր մշակույթը, մեծն Կոմիտասին»,- նշեցին կազմակերպիչները: Ստեղծագործական խմբի անդամները ստացան ԱՄՆ Արեւմտյան Թեմի Առաջնորդ Տ. Հովնան Արք. Տերտերյանի օրհնությունն ու համերգին հովանավորությունը:
«Մեկ ժամ Կոմիտասի հետ» համերգը տեղի է ունենալու Վաչե եւ Թամար Մանուկյան Արվեստի Կենտրոնում, եւ տոմսերը կարելի է ձեռք բերել կայքէջից: https://www.agbupac.org/calendar/2023/komitas
Համերգի մասին առավել տեղեկություններ կարելի է ստանալ համերգի սոցիալական հարթակներից, որտեղ կարելի է նաեւ ծանոթանալ Կոմիտասի կյանքի հայտնի եւ անհայտ էջերին: (Instagram-komitashour)
Ն․ Ճարտար
Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները
Հիշատակի և հայրենասիրության օրը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում
ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը
Մեկնարկեց ‹‹Փոքրիկ հրեշտակներ›› շաբաթօրյա դպրոցի 2024-25 ուսումնական տարին
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...
Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր
ԱՄՆ-ում «Իմ քայլ»-ի գանձապահը First Channel America-ի գործադիր տնօրեն
Վերջին օրերին Լոս Անջելեսում էր գտնվում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը
«Մեկ Ժամ Կոմիտասի հետ» համերգը տեղի է ունենալու ԱՄՆ Արևմտյան թեմի օրհնությամբ և հովանավորությամբ
Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում 600 հայ երեխա փաստեց «Գևորգյան Պարի Ակադեմիայի» սան լինելու պատիվն ու փառքը...
Անբարոյականության գագաթը. ինչպե՞ս է «Musical Tables Catering»-ի Հասոն կեղեքում միայնակ ծերերին
Մարտին Մկրտչյանը՝ խանդի, որդու ու Մոնումենտից կարիերան սկսելու մասին
ԻՐԱՔԱՀԱՅԵՐՈՒ ՇԱԲԱԹՕՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆ. ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ԵՒ Ս. ԾՆՆԴԵԱՆ 44-ՐԴ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ
Շաբաթօրեայ Վարժարանի Մեծ Աւետիսը
Ամանորյա հրաշքը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում
Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին. Ամերիկայի հայկական համագումար
Պտույտ Լոռվա բեմերում
«Յան» փոթորիկը կարող է լինել ամենակործանարարը ԱՄՆ պատմության մեջ․ Բայդեն
Գլենդելի եւ Արցախի Մարտունի քաղաքի միջեւ կնքվել է «քույր-քաղաքների» հուշագիր
Ադամ Շիֆը՝ ադրբեջանական հարձակման մասին
Օրվա խորհուրդը
ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի Կենտրոնական Կոմիտէի Պատուիրակութիւնը հանդիպեց Լոսանջելըսում ՀՀ հիւպատոսարանի անձնակազմի հետ
Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը մեկնում է Լոս Անջելեսից՝ իր հետևից խաբեության հետք թողնելով. Հարութ Սասունյան
Վարդան Ղուկասյանի հարցազրույցը Ռաֆայել Մնացականյանի հետ